ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«21» մայիս 2024 թ. |
N 168-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 20-ի «Բրոնխիտներով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 68-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի Ձև 1-ի 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Երեխա, դեռահաս,» բառերը։
2․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 20-ի «Վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 69-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի Ձև 1-ի՝
1) 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Երեխա, դեռահաս,» բառերը․
2) 9-րդ ենթակետի 3-րդ սյունակից հանել «< 2 տ․ երեխաներ,» բառերը։
3․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 21-ի «Ֆարինգիտներով, տոնզիլիտով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 70-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի Ձև 1-ի՝
1) 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Երեխա, դեռահաս,» բառերը․
2) 11-րդ ենթակետի 3-րդ սյունակի ե․ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․
3) «Գործելակարգի մշակման աղբյուրը» բաժնի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
4․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 28-ի «Մտավոր այլ հետամնացությունով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 77-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի Ձև 1-ի 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Երեխա, դեռահաս,» բառերը։
5․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 1-ի «Սինուսիտներով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 80-Ն հրամանի հավելվածի Ձև 1-ի 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Երեխա, դեռահաս,» բառերը։
6․ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2024 թվականի մարտի 6-ի «Արտահիվանդանոցային թոքաբորբով պացիենտի վարման գործելակարգը հաստատելու մասին» թիվ 86-Ն հրամանի հավելվածի 2-րդ կետի Ձև 1-ի 1-ին ենթակետի 3-րդ սյունակից հանել «Նորածին, երեխա, դեռահաս,» բառերը։
7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
21.05.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական: