040.0316.01.04.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2002 թվականի N 316
քաղ. Երևան
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը (կցվում է).
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը (կցվում է)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման
Ներածություն
Այսօր ՁԻԱՀ-ը լուրջ սպառնալիք է աշխարհի ամբողջ բնակչության համար, սպառնալիք՝ նրա համընդհանուր սոցիալական, տնտեսական և քաղաքական բարեկեցության ու միլիոնավոր մարդկանց առողջության նկատմամբ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի խնդիրները հայտարարել է գերակայող և իրականացվող ծրագրերի ու միջոցառումների ցանկում առաջնությունը տվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ իրականացվող միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումն սկսվել է 1988 թվականից:
1988 թվականից մինչև 2001 թվականի սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 161 ՄԻԱՎ-ի վարակակիր: ՄԻԱՎ-ի վարակակիրների մեծամասնությունը (78,9 տոկոս) ընդգրկված է 20-39 տարեկանների տարիքային խմբում: Վարակակիրներից 28-ը ախտորոշվել է որպես ՁԻԱՀ-ով հիվանդ, ընդ որում, 8-ը (29 տոկոս)՝ 1999 թվականից: Մինչև այժմ գրանցվել է 18 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի մահվան դեպք, որից 5-ը՝ 2000, իսկ 3-ը՝ 2001 թվականին:
Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման հիմնական ուղիներն են ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու միջոցով (45,3 տոկոս) և հետերոսեքսուալ ճանապարհով վարակումը (41,6 տոկոս):
Ի դեպ, վերջին տարիներին ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործելու ճանապարհով վարակման դեպքերի զգալի աճ է նկատվում:
Իրավիճակի վերլուծության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող ՄԻԱՎ-ի վարակակիրների իրական թիվն զգալիորեն գերազանցում է պաշտոնական վիճակագրության տվյալները:
Թմրամոլության և ՄԻԱՎ-ի տարածվածության վիճակի արագ գնահատման տվյալներով ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 9-19 տոկոսի սահմաններում է:
Ընտրանքային համաճարակաբանական հսկման տվյալներով ՄԻԱՎ-ի տարածվածությունը մարմնավաճառների շրջանում 0,5-6 տոկոսի սահմաններում է:
ՄԻԱՎ-ի վարակի դեպքեր են արձանագրվում նաև ազատազրկման վայրերում:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշումն ու կանխարգելումն իրականացնելու նպատակով 1989 թվականի նոյեմբերին ստեղծվել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը:
Հանրապետության դպրոցներում առողջապահական կրթության ոլորտին վերաբերող գիտելիքների դասավանդումը (այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ) և թմրանյութերի օգտագործման մասին տեղեկատվությունը) ուսումնական ծրագրում ընդգրկված չէ:
Թմրամոլության, մարմնավաճառության և այլ սոցիալական դրսևորումների գոյություն ունեցող մակարդակը, բնակչության՝ ընդհանրապես, և երիտասարդության՝ մասնավորապես, իրազեկության ցածր մակարդակը, պետական մակարդակով կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության և համակարգման բացակայությունը, մասնագիտացված ծառայությունների փոքր հնարավորությունները պարարտ հող են ստեղծում հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի ինտենսիվ տարածման համար:
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք չեն համապատասխանում առկա իրավիճակին:
Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի վարակի տարածման նվազեցումն է։
Ծրագրի խնդիրներն են՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված ազգային քաղաքականության զարգացումը և իրականացումը.
բ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը.
գ) անվտանգ սեռական վարքագծի ձևավորումը.
դ) մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելումը.
ե) դոնորական արյան անվտանգության ապահովումը.
զ) դեռահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելումը.
է) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ հոգածությունը։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրով (այսուհետև՝ հանրապետական ծրագիր) նախատեսվում է համապատասխան միջոցառումներ իրականացնել 2002-2006 թվականներն ընկած ժամանակահատվածում:
Հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքները համակարգելու է ստեղծվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհուրդը:
Նախատեսվում է հանրապետական ծրագրի իրագործման ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների միջոցներով:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում 2002-2006 թվականներին իրականացվելու են առաջնահերթ միջոցառումներ՝ համաձայն ժամանակացույցի (կցվում է)։
1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ազգային ռազմավարությունը
Ռազմավարության նպատակը՝ | Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի տարածման տեմպերի իջեցում։ |
1.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը
Նպատակը՝ | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պետական մակարդակով միջգերատեսչական հակազդեցության ձևավորում: |
Ռազմավարություն 1. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ստեղծում |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում.
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային միջգերատեսչական խորհուրդների ստեղծում մարզերում և Երևան քաղաքում.
գ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների հսկում և համակարգում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Ռազմավարություն 2. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում |
Միջոցառումները՝
ա) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների և լրացումների կատարում.
բ) «Մամուլի և զանգվածային լրատվության միջոցների մասին» ու «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխությունների և լրացումների կատարում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման սոցիալական գովազդի անվճար տեղադրման համար:
Ռազմավարություն 3. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված ծառայությունների զարգացում |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում.
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հարցերով զբաղվող մասնագետների պատրաստում.
գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորման տրամադրում՝ այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղիների շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը.
դ) բուժհաստատություններում և այլ կազմակերպություններում բնակչության, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում.
ե) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի կողմից կրթական ծրագրի իրականացում:
Ռազմավարություն 4. | Ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման նպատակով համապատասխան կրթական ծրագրերի իրականացում |
Միջոցառումները՝
Դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելմանը վերաբերող ուսումնական ծրագրերի մշակում և ներդրում:
1.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Նպատակը` | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման տեմպերի իջեցում ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների և, դրա շնորհիվ, բնակչության շրջանում: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման խնդիրների զուգակցում թմրամոլության առաջնային կանխարգելման խնդիրներին: |
Ռազմավարություն 1. | Թմրանյութերի մատակարարման նվազեցում |
Միջոցառումները՝
Թմրանյութերի անօրինական արտադրության, տեղափոխման, պահման և իրացման ոլորտների նկատմամբ համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկողության ուժեղացում:
Ռազմավարություն 2. | Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած վնասի նվազեցում |
Միջոցառումները՝
ա) բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Փոխօգնության խմբերի ստեղծում.
բ) ներարկիչների փոխանակում նախատեսող փորձնական ծրագրերի մշակում և ներդրում.
գ) ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի ներդրում և զարգացում:
Ռազմավարություն 3. | Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում |
Միջոցառումները՝
ա) բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման բնագավառի մասին իրազեկության մակարդակի բարձրացում՝ զանգվածային լրատվության միջոցներով.
բ) ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի մշակում և ներդրում: «Հավասարը՝ հավասարին» մեթոդի իրագործում.
գ) թմրամոլների համար վերականգնողական համակարգի ստեղծում:
1.3. Անվտանգ սեռական վարքագիծ
Նպատակը` | սեռական ճանապարհով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման իջեցում: |
Ռազմավարություն 1. | Բնակչության անվտանգ սեռական վարքագծին վերաբերող հարցերի մասին իրազեկության մակարդակի բարձրացում |
Միջոցառումները՝
ա) բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում.
բ) բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող գիտելիքների մակարդակի բարձրացում.
գ) բնակչության խոցելի խմբերի համար զանգվածային միջոցառումների իրականացում, տեղեկատվական-կրթական նյութերի հրատարակում:
Ռազմավարություն 2. | Պահպանակների մասսայականացում և մատչելիություն |
Միջոցառումները՝
ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում պահպանակների տարածման ծրագրերի իրականացում.
բ) առևտրի, ժամանցի և հանգստի վայրերում որակյալ պահպանակների իրացման ապահովում.
գ) պահպանակների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հսկողության ապահովում.
դ) զանգվածային լրատվության միջոցներով՝ ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու միջոցների մասսայականացում.
ե) ցուցադրական քարոզչությանը վերաբերող նյութերի հրատարակում և տարածում:
Ռազմավարություն 3. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման տեմպերի իջեցում մարմնավաճառների շրջանում |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ միջոցառումների մշակում և ներդրում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով.
բ) մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում:
Ռազմավարություն 4. | ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության ապահովում |
Միջոցառումները՝
ա) բնակչության բոլոր խմբերի համար ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցի ընդլայնում.
բ) ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում.
գ) բնակչության խոցելի խմբերի համար բժշկական օգնության մատչելիության և գաղտնիության ապահովում:
1.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում
Նպատակը՝ | հղիության ընթացքում ՄԻԱՎ-ի վարակակիր մորից պտղին ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում: |
Ռազմավարություն 1. | ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց շրջանում |
Միջոցառումները՝
ա) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով.
բ) հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության զուգակցում նախաթեստային և հետթեստային խորհրդատվության իրականացմանը և այդ նպատակով բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.
գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի բարձրացում:
Ռազմավարություն 2. | ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման կազմակերպում |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցների մշակում և ներդրում.
բ) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման ուղեցույցների մշակում և ներդրում.
գ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման չափորոշիչների մշակում, ներդրում և բուժանձնակազմի համապատասխան ուսուցում.
դ) ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում և բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում.
ե) սնուցման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածիններին:
1.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում
Նպատակը՝ | դոնորական արյան և արյան բաղադրիչների փոխներարկման միջոցով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխում: |
Ռազմավարություն. | Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ հուսալի լաբորատոր հսկողության ապահովում |
Միջոցառումները՝
ա) որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում.
բ) թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգի մշակում և ներդրում:
1.6. Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Նպատակը՝ |
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության տարածման իջեցում երիտասարդության շրջանում: |
Ռազմավարություն. | Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացում |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի մշակում ու ներդրում ուսումնական հաստատություններում և դրա համար անհրաժեշտ մեթոդական ու դիդակտիկ նյութերի մշակում և հրատարակում.
բ) դասավանդման մեթոդաբանության հարցերով զբաղվող մանկավարժական կադրերի պատրաստում.
գ) զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվող անձանց համար տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում ու ներդրում.
դ) չկազմակերպված երիտասարդության (ուսումնական հաստատություններ չհաճախող և չաշխատող) խնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
ե) երիտասարդության համար տեղեկատվական-կրթական նպատակային ծրագրերի ստեղծում:
1.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ
Ռազմավարություն. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը |
Միջոցառումները՝
ա) ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների ու երեխաների բուժման ուղեցույցների մշակում և ներդրում.
բ) դեղամիջոցների ձեռքբերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում:
2. Հանրապետական ծրագրի իրականացման շարունակական հսկողությունը
Նպատակը՝ ընթացիկ իրավիճակի որոշում: Փոփոխությունների գնահատում և միջոցառումների ճշգրտում:
Միջոցառումները՝
ա) բնակչության տարբեր խմբերում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում.
բ) պաշտոնական տվյալների, վարքային հետազոտությունների, ընտրանքային համաճարակաբանական հսկման, գաղտնի, անանուն թեստավորման, նախաթեստային և հետթեստային խորհրդատվության հիման վրա իրավիճակի արագ գնահատում.
գ) չափանիշների հիման վրա (բաժին 4) հանրապետական ծրագրի զարգացման գնահատում:
3. Հանրապետական ծրագրի ֆինանսավորումը
Նախատեսվում է հանրապետական ծրագրի ֆինանսավորումն իրականացնել հետևյալ աղբյուրներից՝
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից առողջապահության նպատակային ծրագրերի համար հատկացված գումարներ.
բ) միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կողմից նպատակային ֆինանսավորում.
գ) հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում.
դ) օրենքով չարգելված այլ աղբյուրներ:
4. Հանրապետական ծրագրի արդյունքների գնահատման չափանիշները
4.1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը
Ռազմավարություն 1. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման աշխատանքների ղեկավարման միասնական համակարգի ստեղծում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) ստեղծվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհուրդ (2002 թ.).
բ) ստեղծվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային միջգերատեսչական խորհուրդներ՝ մարզերում և Երևան քաղաքում (2002 թ.):
Ռազմավարություն 2. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտին վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործում |
Նախատեսվող արդյունքը՝
փոփոխություններ են կատարվելու «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում (2003 թ.):
Ռազմավարություն 3. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտի մասնագիտացված ծառայությունների զարգացում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) կստեղծվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը, ախտորոշմանը և բուժմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգ (2002-2006 թթ.).
բ) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ոլորտում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման համար կպատրաստվեն համապատասխան մասնագետներ (2002-2004 թթ.).
գ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորում կտրամադրվի այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը (2002-2006 թթ.).
դ) բուժհիմնարկներում կներդրվի բնակչության տարբեր խմբերի (այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի) խորհրդատվության համակարգ (2002-2006 թթ.).
ե) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի հիմքի վրա մշակված և ներդրված կլինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը վերաբերող հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 4. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական կառույցների զարգացում |
Նախատեսվող արդյունքը՝
կմշակվի դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման հարցերին վերաբերող ուսումնական պլան (2002-2003 թթ.):
4.2. Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Ռազմավարություն 1. | Թմրանյութերի ոչ բժշկական օգտագործումից առաջացած վնասի նվազեցում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) մշակվելու և ներդրվելու են ներարկիչների փոխանակում նախատեսող փորձնական ծրագրեր (2002 թ.).
բ) թմրանյութեր օգտագործողների 25 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).
գ) թմրանյութեր օգտագործողների 80 տոկոսը կունենա տեղեկատվություն ստանալու հնարավորություն և անվտանգ վարքի ձևավորված հմտություններ, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Ստեղծվելու են փոխօգնության խմբեր (2004-2006 թթ.).
դ) ընտրանքային համաճարակաբանական հսկման համակարգում 1000 ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.):
Ռազմավարություն 2. | Թմրամոլության առաջնային և երկրորդային կանխարգելում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 25 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2002-2003թթ.).
բ) թմրամոլության նկատմամբ բնակչության խոցելի խմբերի 80 տոկոսը կունենա թմրամոլության կանխարգելման հարցերի մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն (2004-2006 թթ.).
գ) ուսումնական հաստատություններում կիրականացվեն կանխարգելման աշխատանքներ՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2003-2006 թթ.).
դ) թմրամոլների առողջության վերականգնման համար կիրականացվեն փորձնական ծրագրեր (2004-2006 թթ.):
4.3. Անվտանգ սեռական վարքագիծ
Ռազմավարություն 1. | Անվտանգ սեռական վարքագծին վերաբերող հարցերի մասին բնակչության իրազեկության մակարդակի բարձրացում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) նվազելու է ՍՃՓՀ-ների տարածվածության մակարդակը (2003-2006 թթ.).
բ) գործելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական համակարգ՝ բնակչության տարբեր խմբերի համար (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 2. | Պահպանակների մասսայականացում և մատչելիություն |
Նախատեսվող արդյունքը՝
ա) միգրանտների, զինծառայողների, կալանավայրերում և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում իրականացվելու են պահպանակների տարածման ծրագրեր (2002-2006 թթ.).
բ) կապահովվի պահպանակների մատչելիությունը և որակի նկատմամբ հսկողությունը (2002-2006 թթ.):
Ռազմավարություն 3. | Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների տարածման տեմպերի իջեցում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) կմշակվեն և մարմնավաճառների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ու ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ ծրագրեր, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով (2002-2003 թթ.).
բ) համաճարակաբանական հսկման համակարգում 500 մարմնավաճառի շրջանում կիրականացվի ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ հսկողություն (2002-2003 թթ.):
Ռազմավարություն 4. | ՍՃՓՀ-ների ախտորոշման և բուժման մատչելիության ապահովում |
Նախատեսվող արդյունքը՝
բնակչության բոլոր խմբերի համար զարգանալու է ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցը (2002-2006 թթ.):
4.4. Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում
Ռազմավարություն 1. | ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում հղի կանանց շրջանում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) բոլոր հղի կանանց շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ-ի հետազոտություններ՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով (2002-2006 թթ.).
բ) հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը կզուգակցվի նախաթեստային և հետթեստային խորհրդատվությանը (2002-2006 թթ.).
գ) պտղաբեր տարիքի կանանց շրջանում կբարձրանա ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակը (2002- 2006 թթ.).
դ) կպատրաստվեն համապատասխան կադրեր՝ հղի կանանց նախաթեստային և հետթեստային խորհրդատվությունն իրականացնելու համար (2002-2003 թթ.):
Ռազմավարություն 2. | ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման կազմակերպում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցները (2002 թ.).
բ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման չափորոշիչները (2002 թ.).
գ) կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման ուղեցույցները (2002 թ.).
դ) կպատրաստվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժումն իրականացնող համապատասխան բուժաշխատողներ (2002-2003 թթ.).
ե) ձեռք կբերվեն ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցներ (2002-2006 թթ.).
զ) կիրականացվի բոլոր ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.).
է) ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված բոլոր նորածինները կապահովվեն կերակրման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդներով (2002-2006 թթ.):
4.5. Դոնորական արյան անվտանգության ապահովում
Ռազմավարություն. | Դոնորական արյան և արյան բաղադրիչների որակի նկատմամբ հուսալի լաբորատոր հսկողության ապահովում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) կապահովվի ՄԻԱՎ-ի նկատմամբ դոնորական արյան որակյալ թեստավորում (2002-2006 թթ.).
բ) կմշակվի և կներդրվի թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգը (2002 թ.):
4.6. Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը
Ռազմավարություն. | Անչափահասների և երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացում |
Նախատեսվող արդյունքը՝
ա) մշակվելու և հրատարակվելու են ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի համար անհրաժեշտ մեթոդական և դիդակտիկ նյութեր (2002-2005 թթ.).
բ) ուսումնական հաստատությունների բարձր դասարանցիների 30 տոկոսն ընդգրկվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2002-2003 թթ.).
գ) ուսումնական հաստատությունների բոլոր բարձր դասարանցիներն ընդգրկվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերում (2004-2006 թթ.).
դ) զինծառայողների համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2002-2006 թթ.).
ե) չկազմակերպված երիտասարդության համար կմշակվեն և կներդրվեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելման ծրագրեր (2002-2006 թթ.).
զ) պատրաստվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի գծով դասավանդման մեթոդաբանության մանկավարժական կադրեր (2002-2004 թթ.).
է) բուհերում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրեր (2005-2006 թթ.):
4.7. Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ
Ռազմավարություն. | ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման կազմակերպումը |
Նախատեսվող արդյունքը՝
ա) մշակվելու և ընդունվելու են ՄԻԱՎ-ի վարակակիր ու ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների և երեխաների բուժման չափանիշները (2002 թ.).
բ) բուժման կարիք ունեցող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների 100 տոկոսն ստանալու է համարժեք, այդ թվում՝ հակավիրուսային բուժում (2002-2006 թթ.):
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում առաջնահերթ միջոցառումների իրականացման
NN |
Առաջնահերթ միջոցառումների անվանումները |
Կատարող նախարարությունը, |
Կատարման |
1 |
2 |
3 |
4 |
1. |
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հակազդման ոլորտում ազգային քաղաքականության զարգացումը |
|
|
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի ստեղծում |
ՀՀ կառավարություն |
2002 թ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման տարածքային խորհուրդների ստեղծում Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում |
ՀՀ տարածքային կառավարման մարմիններ |
2002 թ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման միջոցառումների իրականացման ընթացիկ աշխատանքների հսկում և համակարգում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
|
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2003 թ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների ու թմրամոլության կանխարգելմանը, բուժմանը և ախտորոշմանը վերաբերող միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման բնագավառում փորձարկված առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման հարցերով զբաղվող մասնագետների պատրաստում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2004 թթ. |
|
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՄԻԱՎ-ի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների համար անհրաժեշտ թեստ-համակարգերի գնման ֆինանսավորման տրամադրում՝ այնպիսի ծավալներով, որը հնարավորություն կտա ապահովելու ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացումը բնակչության խոցելի խմբերում, այդ թվում՝ հղի կանանց շրջանում, ՄԻԱՎ-ի ախտորոշումը և բնակչության գաղտնի, անանուն հետազոտման պահանջարկը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Բնակչության, այդ թվում՝ բարձր ռիսկի խմբերի համար խորհրդատվության համակարգի ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հարցերով զբաղվող բժշկական կադրերի պլանային վերապատրաստման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտի կողմից կրթական ծրագրի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Դպրոցականների և ուսանողների (սովորողների) համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման հարցերին վերաբերող ուսումնական պլանի մշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2003 թթ. |
2. |
Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը |
|
|
|
Պետության համապատասխան կառույցների կողմից՝ թմրանյութերի անօրինական արտադրության, տեղափոխման, պահման և իրացման ոլորտներում ազդեցության ուժեղացում |
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Բնակչության խոցելի խմբերի ներկայացուցիչների իրազեկության մակարդակի բարձրացում, անվտանգ վարքի հմտությունների ձևավորում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով: Փոխօգնության խմբերի ստեղծում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Ներերակային ներարկմամբ թմրանյութեր օգտագործողների խոցելի խմբում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի ներդրում և զարգացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2003 թթ. |
|
Բնակչության շրջանում թմրամոլության կանխարգելման բնագավառի մասին իրազեկության մակարդակի բարձրացում՝ զանգվածային լրատվության միջոցներով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Ուսումնական ծրագրերում թմրամոլության կանխարգելմանը վերաբերող հարցերի մշակում և ներդրում: «Հավասարը՝ հավասարին» մեթոդի կիրառում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2003-2006 թթ. |
|
Թմրամոլների համար վերականգնողական համակարգի ստեղծում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2004-2006 թթ. |
3. |
Անվտանգ սեռական վարքագիծ |
|
|
|
Բնակչության տարբեր խմբերի համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2004 թթ. |
|
Բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Բնակչության խոցելի խմբերի համար զանգվածային միջոցառումների իրականացում, տեղեկատվական-կրթական նյութերի հրատարակում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Միգրանտների, զինծառայողների և ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում պահպանակների տարածման ծրագրերի իրականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Առևտրի, ժամանցի և հանգստի վայրերում որակյալ պահպանակների իրացման ապահովում |
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Պահպանակների միջազգային ստանդարտներին համապատասխանող որակի հսկողության ապահովում |
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն |
2002-2006 թթ. |
|
Զանգվածային լրատվության միջոցներով՝ ՄԻԱՎ-ի վարակից պաշտպանվելու միջոցների մասսայականացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Ցուցադրական քարոզչությանը վերաբերող նյութերի հրատարակում և տարածում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և ՍՃՓՀ-ների կանխարգելման հատուկ միջոցառումների մշակում և ներդրում, այդ թվում՝ «Հավասարը՝ հավասարին» մեթոդով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածման նկատմամբ համաճարակաբանական հսկման համակարգի զարգացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2003 թթ. |
|
Բնակչության բոլոր խմբերի համար ՍՃՓՀ-ների բուժման անանուն հաճախման կաբինետների ցանցի ընդլայնում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ախտորոշման և բուժման ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Բնակչության խոցելի խմբերի համար բժշկական օգնության մատչելիության և գաղտնապահության ապահովում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
4. |
Մորից նորածնին ՄԻԱՎ-ի վարակի փոխանցման կանխարգելում |
|
|
|
Հղի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի հետազոտությունների իրականացում՝ ունիվերսալ թեստավորման սկզբունքով |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Հղի կանանց ՄԻԱՎ-ի հետազոտության զուգակցում նախաթեստային և հետթեստային խորհրդատվությանը |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Հղի կանանց ՄԻԱՎ-ին վերաբերող նախաթեստային և հետթեստային խորհրդատվության անցկացման համար համապատասխան կադրերի ուսուցում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Պտղաբեր տարիքի կանանց շրջանում ՄԻԱՎ-ի մասին իրազեկության մակարդակի բարձրացում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2003 թթ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց հղիության և ծննդաբերության ընթացքի վարման ուղեցույցների մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածինների կերակրման չափորոշիչների մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների ձեռքբերում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ հակավիրուսային բուժում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժման ուղեցույցների մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
|
ՄԻԱՎ-ի վարակակիր հղի կանանց և նորածինների կանխարգելիչ բուժումն իրականացնող բժշկական կադրերի պատրաստում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2003 թթ. |
|
Կերակրման համար անհրաժեշտ արհեստական կաթնախառնուրդների տրամադրում ՄԻԱՎ-ի վարակակիր մայրերից ծնված նորածիններին |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
5. |
Դոնորական արյան անվտանգության ապահովում |
|
|
|
Որակյալ թեստ-համակարգերի ձեռքբերում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Թեստ-համակարգերի որակի նկատմամբ հսկողության կարգի մշակում և ներդրում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
6. |
Անչափահասների և երիտասարդների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը |
|
|
|
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի մշակում և ներդրում ուսումնական հաստատություններում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Ուսումնական հաստատությունների համար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ՍՃՓՀ-ների և թմրամոլության կանխարգելման կրթական ծրագրերի իրականացումն ապահովող անհրաժեշտ մեթոդական և դիդակտիկ նյութերի մշակում ու հրատարակում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2002-2005 թթ. |
|
Դասավանդման մեթոդաբանության հարցերով զբաղվող |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2002-2004 թթ. |
|
Զինծառայողների, կալանավորների և ազատազրկման վայրերում գտնվողների համար տեղեկատվական-կրթական ծրագրերի մշակում և ներդրում |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Չկազմակերպված երիտասարդության (ուսումնական հաստատություններ չհաճախող և չաշխատող) խնդիրների լուծմանը նպատակաուղղված ծրագրերի մշակում և իրականացում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2002-2006 թթ. |
|
Երիտասարդության համար տեղեկատվական-կրթական նպատակային ծրագրերի ստեղծում |
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության գրահրատարակչական գործակալություն |
2002-2006 թթ. |
7. |
Հոգածություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց նկատմամբ |
|
|
|
ՄԻԱՎ-ի վարակակիր և ՁԻԱՀ-ով հիվանդ մեծահասակների ու երեխաների բուժման ուղեցույցների մշակում և ընդունում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002 թ. |
|
Դեղամիջոցների ձեռքբերում և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների բուժում |
ՀՀ առողջապահության նախարարություն |
2002-2006 թթ. |
Հաստատված է |
Կ Ա Զ Մ
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի
ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ (խորհրդի նախագահի տեղակալ)
ՀՀ ազգային անվտանգության նախարարի տեղակալ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Երևանի քաղաքապետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի տեղակալ
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի տեղակալ
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն (խորհրդի քարտուղար)