ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 1992 թվականի N 635
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 296 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության 1992 թվականի մայիսի 15-ի «Աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների հաշվառման կարգի և պայմանների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 296 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Կանոնադրության 5-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Մինչև նշված ապահովագրական մուծումների կատարումը գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, կինեմատոգրաֆիստների և թատերական գործիչների միությունների անդամների, ինչպես նաև գրողների միության անդամ չհանդիսացող գրական աշխատողների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ, հաստատվում է այդ միությունների քարտուղարությունների կողմից տրված աշխատանքային ստաժի մասին տեղեկանքներով կամ որոշումների քաղվածքներով, իսկ նկարիչների միության անդամ չհանդիսացող նկարիչների աշխատանքային ստաժը, որոնք հանդիսանում են մշակույթի աշխատողների արհմիության անդամներ և որոնց հետ հարաբերությունները կարգավորվում են գեղարվեստական պատվերի պայմանագրերով (հեղինակային, հրատարակչական պայմանագրեր), հաստատվում է գեղարվեստի ֆոնդի նախագահության տեղեկանքներով»:
2. Կանոնադրության 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Առաջին խմբի հաշմանդամին կամ մինչև 16 տարեկան հաշմանդամ երեխաներին խնամելու ժամանակաշրջանը սահմանվում է փաստացի խնամքն իրականացնելու հանգամանքների մասին հետազոտման ակտով և հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերով»:
3. Կանոնադրության 16-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Այդ դեպքում վկաների ցուցմունքների հիման վրա կարող է հաստատվել միայն կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի չբավականացնող մասը: Վկաների ցուցմունքներով հաստատվող աշխատանքային ստաժը չի կարող գերազանցել կենսաթոշակ նշանակելու համար պահանջվող աշխատանքային ստաժի կեսը և փաստաթղթերով հաստատված ստաժը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |