ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2019 թվականի N 108-Ա
«ԷՆԵՐԳԱԻՄՊԵՔՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ (ԲԱԺՆԵՄԱՍԻ) ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 08.08.19 N 1042-Ա)
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 08.08.19 N 1042-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) հանձնման-ընդունման աշխատանքները:
(2-րդ կետը փոփ. 08.08.19 N 1042-Ա)
3. Սահմանել, որ «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վերագրանցման հետ կապված վճարները կիրականացվեն ընկերության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հանդես գալ առաջարկությամբ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի մասը կազմող՝ «2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված)» ցանկից «Էներգաիմպեքս» փակ բաժնետիրական ընկերությունը հանելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 21 Երևան |