ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2018 թվականի N 673-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 637-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին» N 637-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) 1-ին կետը «11:00-ին» բառից հետո լրացնել «գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո» բառերով.
2) 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը «19-ին» բառից հետո լրացնել «գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|