Գլխավոր տեղեկություն
Համար
N 757-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.16-2022.05.29 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.05.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2022 թվականի N 757-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու նպատակով՝

1) «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման» ծրագրի շրջանակներում բացված ավանդային գանձապետական հաշիվների մնացորդները՝ 265.678,7 հազար դրամի չափով, ինչպես նաև «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված պետական աջակցության» ծրագրի շրջանակներում բացված ավանդային գանձապետական հաշվի մնացորդը՝ 82.873,7 հազար դրամի չափով, փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որպես «Նախորդ տարիների ՀՀ պետական բյուջեներից ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացված գումարների (բացառությամբ փոխառու միջոցների) վերադարձից մուտքեր»՝ գանձապետարանում բացված 900005280640 հաշվեհամարին.

2) Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2022 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին հատկացնել 47,154.4 հազար դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածների աղյուսակներում, N 1 հավելվածի NN 2 և 3 աղյուսակներում կատարել փոփոխություններ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 6, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման համար Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի 1103 «Քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում և կանոնակարգում» ծրագրի 21001 «Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման շրջանակում հատկացված 420,783.2 հազար դրամ գումարից՝

1) 406,240.5 հազար դրամն ուղղել 2021 թվականի հուլիսի 19-ին կնքված՝ N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-21/2 պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրով նախատեսված մնացորդային աշխատանքների ֆինանսավորմանը.

2) 10,258.3 հազար դրամով ավելացնել 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված՝ N ՀՀՔԿ-ՀՄԱԽԾՁԲ-21/2 պետության կարիքների համար տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայության մատուցման պետական գնման պայմանագրի գումարը.

3) 4,284.4 հազար դրամով ավելացնել 2021 թվականի ապրիլի 23-ին կնքված՝ N ՀՀՔԿ-ՄԱԾՁԲ-21/3Հ պետության կարիքների համար հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի գումարը:

4. Շինարարական աշխատանքների համար սույն որոշմամբ հատկացված 394,566.6 հազար դրամ գումարից`

1) 87,547.9 հազար դրամն ուղղել 2021 թվականի ապրիլի 20-ին կնքված՝ N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-21/1 պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրով նախատեսված մնացորդային աշխատանքների ֆինանսավորմանը (փուլ 1)՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը.

2) 307,018.7 հազար դրամի չափով ավելացնել 2021 թվականի հուլիսի 19-ին կնքված՝ N ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-21/2 պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրի գումարը (հատկացվող միջոցներից 29,322.2 հազար դրամն ուղղվելու է 13 տների կառուցման (փուլ 2, մաս 1 լրացուցիչ աշխատանքներին, իսկ 277,696.5 հազար դրամը՝ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, տարածքի հենապատերի, տների պարիսպների ու ցանկապատերի կառուցման (փուլ 2, մաս 2 աշխատանքներին)՝ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետ սահմանելով մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը:

5. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետում նշված հատկացումը կատարել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման 4-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պահանջները։

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին` սույն որոշման 3-րդ և 4-րդ կետում նշված աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար կնքված գնման պայմանագրերի, ինչպես նաև այդ պայմանագրերում սույն որոշման հիման վրա կատարվող փոփոխությունների վրա չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 4-րդ ենթակետի, 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2022 թվականի

մայիսի 26-ի N 757-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան