ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2020 թվականի N 1080-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) իրեն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան 13/1 հասցեում գտնվող անշարժ գույքից մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տարածքներ (այսուհետ՝ տարածքներ) տրամադրել՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ վարձակալության տրամադրվող տարածքների վարձակալությունից ստացված միջոցներն ուղղվում են կազմակերպության բյուջե:
3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, հիմք ընդունելով չափագրման արդյունքում ստացված տվյալները, ապահովել կազմակերպության և վարձակալների միջև ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքումը՝ համաձայն սույն որոշման հավելվածի՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ վարձակալների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունիսի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N 1080-Ա որոշման |
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
NN ը/կ |
Կազմակերպության անվանումը |
Հարկը (սենյակ) |
Մակերեսը (քառ. մ) |
Ամսական վարձավճարը (դրամ) |
1. |
«Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիա» ՍՊԸ |
8-րդ, 9-րդ |
370.5 |
1 000 000 |
2. |
«Ռադիո Վան» ՍՊԸ |
7-րդ հարկն ամբողջությամբ և 5-րդ հարկը (5/1,5/2,5/4) |
239.1 և 55.5 |
788 000 |
3. |
Քաղաքացի Էդգար Հակոբյան |
5-րդ հարկ (5/9) |
37.8 |
103 000 |
4. |
«ՌԵՆԿԱՌՆԱՑԻԱ» ՍՊԸ |
6-րդ հարկ (6/3) |
55.7 |
151 000 |
5. |
«Դուետրո Կիդս» ՍՊԸ |
6-րդ հարկ (6/5) |
45.1 |
122 000 |
6. |
Քաղաքացի Սևակ Մելքոնյան |
6-րդ հարկ (6/1) |
37.0 |
100 000 |
7. |
Սերգեյ Արմենակի Խաչատրյան Ա/Ձ |
6-րդ հարկ (6/4) |
44.9 |
122 000 |
8. |
Քաղաքացի Նարեկ Ստամբոլցյան |
3-րդ հարկ (3/7) |
26.4 |
73 000 |
9. |
Քաղաքացի Արմեն Սարգսյան |
6-րդ հարկ (6/2) |
18.4 |
51 000 |
10. |
Անի Սերգեյի Բադասյան Ա/Ձ |
5-րդ հարկ (5/3) |
18.4 |
51 000 |
11. |
Քաղաքացի Մելսիկ Գասպարյան |
5-րդ հարկ (5/6) |
19.2 |
53 000 |
12. |
Քաղաքացի Մագբեթ Գասպարյան |
5-րդ հարկ (5/7) |
12.7 |
35 000 |
13. |
Քաղաքացի Արսեն Բարսամյան |
5-րդ հարկ (5/5) |
36.7 |
100 000 |
14. |
Քաղաքացի Հարություն Հարությունյան |
5-րդ հարկ (5/8) |
13.5 |
37 000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|