ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հունվարի 2018 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետն իրագործելու նպատակով և «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի ցանկը:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ խորհրդակցություններ անցկացնելու և սույն որոշմամբ հաստատված ցանկում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակներով տեղեկացնել միմյանց և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկման) որակների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը տրամադրելու կարգը և փաստաթղթերի տեսակները (ձևերը) որոշելու մասով՝ նորմատիվ իրավական ակտերի պլանավորվող փոփոխությունների, ինչպես նաև համապատասխան նորմատիվ իրավական ակտն ընդունելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում այդպիսի փոփոխություններ կատարելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: