ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 11.06.18 N 737-Ա)
21 հունիսի 2017 թվականի N 614-Ա
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.18 N 737-Ա)
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) | |
Զ. Բաթոյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար | |
Ա. Ասոյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար | |
Ա․ Ավանեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Ք․ Գրիգորյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ | |
Կ. Բրուտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ | |
Ս. Զաքարյան |
- Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) | |
Հ. Պողոսյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ) | |
Շ. Դանիելյան |
- Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ) | |
Վ. Պետրոսյան |
- Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 25.10.18 N 1409-Ա, 15.03.19 N 263-Ա, 29.04.19 N 463-Ա, 08.07.19 N 895-Ա, 19.08.19 N 1148-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |