ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2019 թվականի N 263-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Մ. Թանդիլյան» բառերը փոխարինել «Զ. Բաթոյան» բառերով.
2) «Կ. Թամազյան-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Կ. Բրուտյան-ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 15 Երևան |