Գլխավոր տեղեկություն
Համար
N 1229-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.01.2017-27.07.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.09.11/39(214) Հոդ.889
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.08.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.09.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 26 օգոստոսի 2002 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հուլիսի 2002 թվականի N 1229-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ  հոդվածի 1-ին  կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

2. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն N 3 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության համակարգի բարեփոխումների և մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 2-րդ կետում «Ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերը փոխարինել «Ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության» բառերով:

4. (կետն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. օգոստոսի 15
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
հուլիսի 11 -ի N 1229-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
(վերնագիրը խմբ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականությունը:

(1-ին կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալներից, խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից և հիմնարկներից:

(6-րդ կետը խմբ. 22.12.16 N 1389-Ն)

7. Նախարարության նպատակը մրցակցության խթանման և տնտեսության հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական անվտանգության ապահովման համար պայմանների ստեղծումն է` տնտեսական քաղաքականության մշակման, իրականացման, համակարգման և արդյունքների գնահատման միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման բնագավառում նախարարության խնդիրներն են`

1) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.

2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.

3) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.

4) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տուրիզմի զարգացումը.

5) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացումը.

6) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

7) նախարարությունում «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքի ձևավորումը և նախարարության կողմից բարձրորակ ծառայությունների ապահովումը:

8) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

(8-րդ կետը լրաց. 14.08.14 N 856-Ն, 06.08.15 N 962-Ն, փոփ. 22.12.16 N 1389-Ն)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Նախարարությունը նշված նպատակի և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`

ա. հետազոտում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,

բ. մշակում է պետության սոցիալ-տնտեսական զարգացման (ԿԶԾ) և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականությունը, իրականացնում դրանց դիտանցում,

գ. մշակում է միկրոտնտեսական քաղաքականությունը և իրականացնում դրա դիտանցում, առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,

դ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,

ե. իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,

զ. առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,

է. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,

ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում,

թ. դիտանցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան,

ժ. դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում «Հայաստան-Եվրոպական միություն» գործողությունների ծրագրի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները,

ժա. դիտանցում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերը,

ժբ. իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները,

ժգ. դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և միջազգային այլ տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և մշտական ներկայացուցիչների գործունեությունը,

ժդ. մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր,

ժե. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը,

ժզ. կատարելագործում է նախարարության կառավարման ներքո գտնվող պետական գույքի օգտագործման մեխանիզմները, մշակում և իրականացնում է կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները` ներառյալ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերի կազմումը,

ժէ. իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում, այդ թվում` իրականացնելով վարչական ծախսերի գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները,

ժը. իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր,

ժթ. իրականացնում է նախարարության կողմից մատուցվող ծառայությունների բնագավառում՝ լիցենզիաների, վկայականների, եզրակացությունների, թույլտվությունների, հավաստագրերի տրամադրման և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներից բխող աշխատանքները.

2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`

ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը,

բ. առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

դ. մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,

ե. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

զ. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը.

է. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

թ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

ժ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

ժա. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

ժբ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

ժգ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

3) տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ոլորտում`

ա. մշակում է նորարարական ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը,

բ. մշակում է տեխնոլոգիական նորարարության խթանման քաղաքականությունը, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը,

գ. մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,

դ. մշակում է տեխնոլոգիական ոլորտում նորարարական կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներին ներգրավվելու քաղաքականությունը,

ե. մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող վերազգային ընկերությունների՝ Հայաստան ներգրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը,

զ. մշակում և այլ շահագրգիռ մարմինների հետ իրականացնում է տնտեսություն-գիտություն կապերի ընդլայնման քաղաքականությունը,

է. իրականացնում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացման մոնիթորինգը,

ը. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.

4) արդյունավետ շուկաների ոլորտում`

ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,

բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,

գ. մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը,

դ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը, և իրականացնում դիտանցում,

ե. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը,

զ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները,

է. ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները և ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,

ը. առաջարկություններ է ներկայացնում պետական գործառնություններում մասնավոր հատվածի դերի բարձրացման վերաբերյալ,

թ. իրականացնում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը.

5) գործարար միջավայրի բարելավման ոլորտում`

ա. մշակում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես «Գործարարությամբ զբաղվելու գերազանցության կենտրոն» ծրագրի դիտանցում,

բ. ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ,

գ. մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,

դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների ստեղծման, կտրուկ աճին նպաստող գործարար միջավայր,

ե. ուսումնասիրում է ներմուծման և արտահանման վարչարարական ընթացակարգերը և առաջարկություններ ներկայացնում դրանց պարզեցման ուղղությամբ.

զ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

է. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 28.10.10 N 1461-Ն)

թ. (պարբերությունն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

5.1) թանկարժեք մետաղների ոլորտում`

ա. մշակում և իրականացնում է թանկարժեք մետաղների բնագավառում քաղաքականությունը,

բ. իրականացնում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման՝ ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների և տեխնիկական պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը,

գ. իրականացնում է թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի նկատմամբ հսկողությունը,

դ. թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների կազմակերպումը:

5.2) (ենթակետն ուժը կորցրել է 22.12.16 N 1389-Ն)

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:

7) ապահովում է նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումն ու իրականացումը։

(9-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 28.10.10 N 1461-Ն, լրաց. 15.12.11 N 1765-Ն, խմբ., լրաց. 14.08.14 N 856-Ն, լրաց. 25.09.14 N 1022-Ն, խմբ. 06.08.15 N 962-Ն, լրաց., խմբ. 28.04.16 N 422-Ն, փոփ., լրաց. 22.12.16 N 1389-Ն)

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(10-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)

11. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրները և գործառույթները, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Նախարարը`

ա. իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական և այլ իրավական ակտեր,

բ. ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,

գ. oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն,

դ. իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

ե. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության աշխատակազմի ղեկավարին պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում և գլխավոր պաշտոնների խմբի առաջին ենթախմբում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,

զ. պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և oգնականներին,

է. oրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները,

ը. սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև,

թ. oրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,

ժ. լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,

ժա. վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու oտարման նկատմամբ,

ժբ. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,

ժգ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը,

ժդ. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի խորհրդականների դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,

ժե. Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ,

ժզ. ստեղծում է խորհրդակցական մարմիններ,

ժէ. իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ,

ժը) նախարարության աշխատողներին և համակարգի զարգացման գործում ավանդ ունեցող անձանց և կազմակերպություններին շնորհում է նախարարության պարգևներ, ինչպես նաև սահմանում է այդ պարգևների ձևերը, դրանց ներկայացման և շնորհման կարգը:

(13-րդ կետը լրաց. 02.05.13 N 489-Ն)

14. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

15. Նախարարի տեղակալը`

ա. համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում,

բ. իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ,

գ. նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,

դ. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները,

ե. համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը,

զ. իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,

է. իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

ը. պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին,

թ. ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին,

ժ. նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին,

ժա. նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:

16.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(16.1-ին կետը լրաց. 22.01.09 N 63-Ն, փոփ. 31.03.16 N 337-Ն)

16.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(16.2-րդ կետը լրաց. 31.03.16 N 337-Ն)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների ու տեսչական մարմինների)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:

(17-րդ կետը փոփ. 10.09.15 N 1063-Ն)

18. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը, որպես պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետություն օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ:

(26-րդ կետը փոփ. 22.12.16 N 1389-Ն)

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Մ. Մկրտչյան 5:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչական մարմիններ):

(31-րդ կետը փոփ. 10.09.15 N 1063-Ն)

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:

34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողական գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:

35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու ու իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

38. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

39. Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

40. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա. վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը,

բ. հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,

գ. որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,

դ. հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը,

ե. իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

41. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

42. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտավորությունները չկատարելու համար:

43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:

44. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

45. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`

ա. առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար,

բ. օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները,

գ. իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,

դ. օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,

ե. օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ,

զ. նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվությունները կազմելը և դրանք ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար,

է. նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,

ը. կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,

թ. կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը,

ժ. վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը,

ժա. նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները,

ժբ. ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակազմերի հետ,

ժգ. շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները, ինչպես նաև իջեցնում է դասային աստիճանը և զրկում դասային աստիճանից,

ժդ. կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները,

ժե. ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը,

ժզ. իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

46. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

48. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

49. Նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

50. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

(հավելվածը լրաց. 31.07.03 N 934-Ն, 28.12.06 N 1868-Ն, խմբ. 15.05.08 N 550-Ն, լրաց. 22.01.09 N 63-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.10.10 N 1461-Ն, լրաց. 15.12.11 N 1765-Ն, 02.05.13 N 489-Ն, խմբ., լրաց. 14.08.14 N 856-Ն, լրաց. 25.09.14 N 1022-Ն, լրաց., խմբ. 06.08.15 N 962-Ն, փոփ. 10.09.15 N 1063-Ն, փոփ., լրաց. 31.03.16 N 337-Ն, լրաց., խմբ. 28.04.16 N 422-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.16 N 1389-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

(վերնագիրը խմբ. 22.12.16 N 1389-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչություն

 

Գործարար և ներդրումային միջավայրի զարգացման քաղաքականության վարչություն

 

Ներդրումների ներգրավման և համակարգման վարչություն

 

Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչություն

 

Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն

 

Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչություն

 

Միջազգային համագործակցության վարչություն

 

Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչություն

 

Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչություն

 

Փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցության և զարգացման վարչություն

 

Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչություն

 

Անձնակազմի կառավարման վարչություն

 

Գործերի կառավարման վարչություն

 

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

 

Իրավաբանական բաժին

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Առաջին բաժին

 

Ներքին աուդիտի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

Մտավոր սեփականության գործակալություն

 

Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն

 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

 

III. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

 

Զբոսաշրջության պետական կոմիտե

 

(հավելվածը լրաց., խմբ. 19.12.02 N 2041-Ն, լրաց. 31.07.03 N 956-Ն, 12.08.04 N 1165-Ն, փոփ., լրաց. 29.12.05 N 2336-Ն, խմբ. 12.04.07 N 439-Ն, լրաց. 13.09.07 N 1053-Ն, խմբ. 15.05.08 N 550-Ն, 25.09.08 N 1096-Ն, լրաց. 01.10.09 N 1241-Ն, խմբ. 28.10.10 N 1461-Ն, 27.01.11 N 69-Ն, լրաց. 16.02.12 N 152-Ն, փոփ. 19.07.12 N 890-Ն, փոփ., լրաց. 02.05.13 N 489-Ն, խմբ. 14.08.14 N 856-Ն, փոփ. 10.09.15 N 1063-Ն, խմբ. 22.12.16 N 1389-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
 հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
(վերնագիրը փոփ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

 Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1. Գրասենյակային գույք

27744619

2. Էլեկտրական ապրանքներ 

12316092

3. Համակարգչային տեխնիկա  

91903884

4. Կաթսայատան սարքավորումներ 

11734165

5. Կապի սարքավորում 

4735665

6. Շենք, շինություն 

211303909

7. Ավտոմեքենա

63077354

8. Գորգ, ուղեգորգ, նկար 

1104997

 

Ընդամենը

423920685

(1-ին կետը փոփ. 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներին հանձնվող գույքի կազմը և չափը

 

Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալություն

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1.

Գրասենյակային գույք 

4605348

2.

Էլեկտրական ապրանքներ 

436040

3.

Կապի սարքավորումներ 

515100

4.

Ավտոմեքենա

3789720

 

Ընդամենը

9346208

 

Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն

 

NN
ը/կ

Գույքի տեսակը

Հաշվեկշռային արժեքը
(դրամ)

1

2

3

1.

Գրասենյակային գույք

7220933

2.

Էլեկտրական ապրանքներ

34608852

3.

Համակարգչային տեխնիկա

129916291

4.

Կապի սարքավորումներ

1099479

5.

Ավտոմեքենա

9915450

6.

Քանդակ

159287

7.

Պատվանդան

700480

8.

Հայաստանի Հանրապետության զինանշան

70000

 

Ընդամենը

183690772

 

Ընդամենը (1+2)

616957665

 

(2-րդ կետը փոփ. 29.12.05 N 2336-Ն, 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչություն (Հայլեռտեխհսկողություն)

(բաժինն ուժը կորցրել է 29.12.05 N 2336-Ն)

 

(հավելվածը փոփ. 29.12.05 N 2336-Ն, 15.05.08 N 550-Ն, 22.12.16 N 1389-Ն)

 


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան