ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների ձևերի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 3-ի:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
ՁԵՎ 1-ԿՇ
(ամսական)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-րդ օրը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնում է __________________________________________________________________ (լրիվ անվանումը) Կազմակերպաիրավական տեսակ______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի Մարզը/ք. Երևան ________________________________________________ Համայնքը_______________________________________________________ Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ________________________
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: |
1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/ |
Անվանումը |
Տողի համարը |
Շինմոնտաժային աշխատանքներ |
որից` |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) |
110 |
||
այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի |
|||
շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2) |
110.1 |
||
այդ թվում ՝ |
|||
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
110.1.1 |
||
բնակելի և ոչ բնակելի շենքերի |
110.1.2 |
||
քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ |
110.2 |
||
այդ թվում` |
|||
ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների |
110.2.1 |
||
կոմունալ կառույցների |
110.2.2 |
||
քաղաքացիական շինարարության այլ կառույցների |
110.2.3 |
||
մասնագիտացված շինարարական աշխատանքներ (110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4) |
110.3 |
||
այդ թվում` |
|||
շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ |
110.3.1 |
||
էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքներ |
110.3.2 |
||
ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքներ |
110.3.3 |
||
այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ |
110.3.4 |
||
110 տողից` բնակչության պատվերով |
111 |
||
110 տողից` |
|||
հիմնանորոգում |
112 |
||
դրանից` |
|||
բնակելի շենքերի |
112.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
112.2 |
||
քաղաքացիական կառույցների |
112.3 |
||
ընթացիկ նորոգում |
113 |
||
դրանից` |
|||
բնակելի շենքերի |
113.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
113.2 |
||
քաղաքացիական կառույցների |
113.3 |
2. Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ
կառուցապատողների` պատվիրատուների (եռամսյակային)
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/ |
Կառուցապատողի անվանումը |
Տողի համարը |
Շինարարությունն ըստ տնտեսական գործունեության տեսակի |
Շինարարությունը հաշվետու եռամսյակում |
այդ թվում` ըստ ֆինանսավորման աղբյուրների (նշել) | |||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 | |
310 |
|||||||
311 |
|||||||
312 |
|||||||
313 |
|||||||
314 |
|||||||
315 |
|||||||
316 |
|||||||
317 |
|||||||
318 |
|||||||
319 |
|||||||
320 |
Ղեկավար` |
__________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
__________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 |
ՁԵՎ 1-ԿՇ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 20 ___թ. |
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնում է __________________________________________________________________ (լրիվ անվանումը) Կազմակերպաիրավական տեսակ______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի Մարզը/ք. Երևան ________________________________________________ Համայնքը_______________________________________________________ Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ________________________
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: |
1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
/փաստացի գներով` հազ. դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի/
Անվանումը |
Տողի համարը |
Շինմոն-տաժային աշխա-տանքներ |
որից` |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) |
110 |
||
այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի |
|||
շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2) |
110.1 |
||
այդ թվում ՝ |
|||
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
110.1.1 |
||
բնակելի և ոչ բնակելի շենքերի (110.1.2.1+110.1.2.2) |
110.1.2 |
||
այդ թվում ՝ |
|||
բնակելի շենքերի և շինությունների |
110.1.2.1 |
||
ոչ բնակելի շենքերի և շինությունների |
110.1.2.2 |
||
քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ (110.2.1+110.2.2+110.2.3) |
110.2 |
||
այդ թվում ՝ |
|||
ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների (110.2.1.1+110.2.1.2+110.2.1.3) |
110.2.1 |
||
այդ թվում ՝ |
|||
ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների |
110.2.1.1 |
||
վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների |
110.2.1.2 |
||
կամուրջների և թունելների |
110.2.1.3 |
||
կոմունալ կառույցների (110.2.2.1+110.2.2.2++110.2.2.3+ +110.2.2.4+110.2.2.5+110.2.2.6+110.2.2.7) |
110.2.2 |
||
այդ թվում ՝ |
|||
մայրուղային խողովակաշարերի անցկացման |
110.2.2.1 |
||
տեղական նշանակության խողովակաշարերի անցկացման |
110.2.2.2 |
||
ոռոգման համակարգերի |
110.2.2.3 |
||
ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի |
110.2.2.4 |
||
էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման |
110.2.2.5 |
||
էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման |
110.2.2.6 |
||
էլեկտրակայանների |
110.2.2.7 |
||
քաղաքացիական շինարարության այլ կառույցների (110.2.3.1+110.2.3.2.+110.2.3.3) |
110.2.3 |
||
այդ թվում ՝ |
|||
հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության կառույցների |
110.2.3.1 |
||
բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների |
110.2.3.2 |
||
այլ |
110.2.3.3 |
||
մասնագիտացված շինարարական աշխատանքներ |
110.3 |
||
այդ թվում ՝ |
|||
շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակների նախապատրաստական աշխատանքներ (110.3.1.1+110.3.1.2+110.3.1.3+110.3.1.4) |
110.3.1 |
||
այդ թվում ՝ |
|||
շենքերի և շինությունների քանդման |
110.3.1.1 |
||
գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման |
110.3.1.2 |
||
գրունտի փորման և տեղափոխման |
110.3.1.3 |
||
հետախուզական հորատում և գայլիկոնում |
110.3.1.4 |
||
էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքներ (110.3.2.1+110.3.2.2+110.3.2.3+110.3.2.4+110.3.2.5+ |
110.3.2 |
||
այդ թվում ՝ |
|||
էեկտրահավաքակցման |
110.3.2.1 |
||
ջրամատակարարման և կոյուղու համակարգերի |
110.3.2.2 |
||
ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի |
110.3.2.3 |
||
գազի համակարգերի |
110.3.2.4 |
||
մեկուսիչ աշխատանքներ |
110.3.2.5 |
||
ցանկապատերի և պարիսպների տեղադրման |
110.3.2.6 |
||
այլ |
110.3.2.7 |
||
ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքներ (110.3.3.1+110.3.3.2+110.3.3.3+110.3.3.4+ |
110.3.3 |
||
այդ թվում ՝ |
|||
սվաղի |
110.3.3.1 |
||
ատաղձագործական և հյուսնի |
110.3.3.2 |
||
հատակների և պատերի սալապատման |
110.3.3.3 |
||
հատակների հարդարման, հատակների և պատերի ծածկապատման |
110.3.3.4 |
||
ներկարարական |
110.3.3.5 |
||
ապակեպատման (բացառությամբ լուսամուտներ) |
110.3.3.6 |
||
գեղազարդ վերջնամշակման |
110.3.3.7 |
||
այլ |
110.3.3.8 |
||
այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ |
110.3.4 |
||
այդ թվում ՝ |
|||
տանիքածածկման |
110.3.4.1 |
||
ջրամեկուսիչ |
110.3.4.2 |
||
փայտամածերի և լաստակների տեղադրման |
110.3.4.3 |
||
ցցերի խփման և հիմնադրման |
110.3.4.4 |
||
բետոնե և երկաթբետոնե |
110.3.4.5 |
||
պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման |
110.3.4.6 |
||
աղյուսի և քարի շարման |
110.3.4.7 |
||
հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման |
110.3.4.8 |
||
այլ |
110.3.4.9 |
||
110 տողից` բնակչության պատվերով |
111 |
||
110 տողից` |
|||
հիմնանորոգում |
112 |
||
դրանից` |
|||
բնակելի շենքերի |
112.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
112.2 |
||
քաղաքացիական կառույցների |
112.3 |
||
ընթացիկ նորոգում |
113 |
||
դրանից` |
|||
բնակելի շենքերի |
113.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
113.2 |
||
քաղաքացիական կառույցների |
113.3 |
2. Աշխատողների միջին տարեկան
թվաքանակը___________________մարդ
Ղեկավար` |
__________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
__________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
| |||
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 3 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» ձև 1-ԿՇ (ամսական) և ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) շինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5անիշ խմբավորման:
5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա (տարվա) կտրվածքով, փաստացի գներով` առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և անուղղակի հարկերի:
6. Վիճակագրական տվյալների ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
8. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնում լրացվում են`
1) 1-ին սյունակում՝ հաշվետու ամսում/տարում Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:
2) 2-րդ սյունակում առանձնացվում են հաշվետու ամսում (տարում) այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները:
3) 110 տողում` «Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն ըստ կատարողական ակտերի (110տ.=110.1տ.+110.2տ.+110.3տ.):
4) Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են`
ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները.
բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, դրանց ձեռք բերման և շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև սարքավորանքների մոնտաժման ծախսերը.
գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները.
դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները.
ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները.
զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման աշխատանքները.
է. ձմեռային պայմաններում կատարվող շինարարական աշխատանքների կատարման համար իրականացվող լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները (կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ).
ը. շինարարական նորմաներում և կանոններում նախատեսված շինարարական այլ աշխատանքները և ծախսերը.
թ. շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները:
5) 110.1.1 տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ:
6) 110.1.2 տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները (նոր շենքերի, օժանդակ կառույցների կառուցման աշխատանքներ, վերակառուցման և նորոգման աշխատանքներ), որի մեջ ներառվում են.
ա. բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի շինարարություն:
բ. ոչ բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, արտադրական շենքերի և պահեստների, առևտրական կամ վարչական շենքերի` գրասենյակների, բանկերի, առևտրի կենտրոնների, օդանավակայանների, ավտոկայանների, երկաթուղային կայարանների, ավտոտնակների, մեքենաների տեխնիկական սպասարկման և ավտոլցակայաններ, մշակութային կազմակերպությունների շենքերի` կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների, պարասրահների և գիշերային ակումբների, հյուրանոցների, մոթելների, պանդոկների, հանրակացարանների, ռեստորանների և համանման նպատակների համար շենքերի, կրթական հաստատությունների` դպրոցների, քոլեջների, համալսարանների, գրադարանների, արխիվների և թանգարանների, առողջապահական կազմակերպությունների` հիվանդանոցների, առողջարանների, փակ լողավազաննների և այլ սպորտային կառույցների, փակ մարզադաշտերի (սահադաշտերի, մարզասրահների, թենիսի փակ դաշտերի, հատուկ նշանակության սպորտային սրահների, բռնցքամարտի հրապարակների և այլն), ինչպես նաև այլ ոչ բնակելի շենքերի, օրինակ` կրոնական կազմակերպությունների և բանտերի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
7) 110.2.1 տողում լրացվում են ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ավտոմայրուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների և այլ ավտոմոբիլային կամ հետիոտնի համար ճանապարհների պատվածքների հիմքերի կառուցման, պինդ պատվածքով ավտոկայանատեղերի պատվածքների (ասֆալտից, բետոնից և այլն) վերականգնման, հետիոտնի համար ուղիների, մայթերի, ավտոտրանսպորտի շարժման արագության իջեցման համար ճանապարհային կառույցների, հեծանվաուղիների և այլնի շինարարության, ճանապարհային ցանկապատերի, ցածր բաժանիչ պատերի, ճանապարհային նշանների և այլնի հավաքակցման աշխատանքներ, ճանապարհային երթուղիների և ցուցանակների սյուների կանգնեցման կետերի մշակման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, ավտոճանապարհների նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների, ներառյալ գետնավարման ճանապարհների և համանման կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, ճանապարհային, ավտոկայանատեղիների և համանման պատվածքների մակերեսի, գծանշման աշխատանքներ:
բ. վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ռելսուղիների խճապատման և տեղադրման աշխատանքներ, սլաքային հաղորդակների, սլաքների, սլաքային գծանցումների հավաքակցման, երկաթուղային երթևեկության կառավարման և անվտանգության ապահովման համակարգերի տեղադրման, ճոպանուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, երկաթուղիների վերականգնման և վերանորոգման ծառայություններ:
գ. կամուրջների և թունելների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ կամուրջների և ուղեկամուրջների (մետաղե, բետոնե կամ այլ նյութերից) բոլոր տեսակի ցամաքային տրանսպորտի և հետիոտների համար, ավտոճանապարհային էստակադների ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար, թունելների, ստորգետնյա երկաթուղային երթևեկության հետ կապված թունելային կառուցատարրերի շինարարություն:
8) 110.2.2 տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. մայրուղային խողովակաշարերի՝ վերգետնյա, ստորգետնյա, ստորջրյա մայրուղային խողովակաշարերի (նավթի, գազի, ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի և այլ հեղուկների համար) անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
բ. տեղական նշանակության խողովակաշարերի՝ ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի, տաք ջրի, գազի, գոլորշու և այլ հեղուկների համար անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
գ. ոռոգման համակարգերի` ջրատարների և ջրմուղային համակարգերի, ջրամաքրման կայանների, կեղտաջրերի մաքրման կայանների և պոմպակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
դ. ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի՝ ջրառման հորատանցքերի կամ ջրհորերի հորատման, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ջրառման պոմպերի և ջրառման խողովակաշարերի համակարգերի հավաքակցման աշխատանքներ:
ե. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ մայրուղային, զգալի երկայնության, վերգետնյա էլեկտրահաղորդագծերի` ներառյալ երկաթուղիների համար գծերի, մայրուղային, զգալի երկայնության, ստորջրյա կամ ստորգետնյա էլեկտրահաղորդագծերի, զգալի երկայնության վերգետնյա հեռահաղորդակցական գծերի, զգալի երկայնության, ստորջրյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ:
զ. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ստորգետնյա և վերգետնյա, տեղային էլեկտրահաղորդագծերի, անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների, տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, տեղային վերգետնյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` հաղորդագծերի աշտարակային հենարանների, ալեհավաքների և տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների հավաքակցման ընդհանուր շինարարական աշխատանքներ:
է. բոլոր տեսակի էլեկտրակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
9) 110.2.3 տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության, օրինակ` բեռնման, բեռնաթափման կայանների, հիմնային հանքափողերի և բարձրակների, հրահալոցների և կոքսահնոցների շինարարության հետ կապված, քիմիական արդյունաբերության կառույցների և օժանդակ շինությունների, մշակող արդյունաբերության համար այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ:
բ. բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների՝ սպորտային խաղերի` ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի, մարմնամարզության, ավտոմոբիլային կամ հեծանիվների մրցարշավների և ձիարշավների համար բացօթյա մարզադաշտերի և մարզահրապարակների, հանգստի համար կառույցների` գոլֆի համար խաղահրապարակների, լողափի կառույցների, սարերում ապաստարանների, հանգստի համար զբոսայգիների հատվածամասերի և կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
գ. քաղաքացիական շինարարության այլ կառույցների՝ հողերի բաժանում հողամասերի և դրանց բարեկարգումը, ներառյալ ճանապարհների, հաղորդակցուղիների հասանելիության ապահովումը և (կամ) տարածքների բարեկարգման համանման նախնական և քաղաքացիական շինարարության այլ կառույցների, չներառված ուրիշ խմբավորներում, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ:
10) 110.3.1 տողում լրացվում են շենքերի և շինությունների քանդման, շինհրապարակների նախապատրաստական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. շենքերի և շինությունների քանդման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների կազմատման և քանդման աշխատանքները` փողոցների և մայրուղիների շինարարության համար:
բ. գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման աշխատանքները՝ գյուղատնտեսական հողերի նախապատրաստական աշխատանքներ, հետագա շինարարական աշխատանքների համար շինհրապարակների նախապատրաստում, ներառյալ հորատապայթեցման և ժայռային ապարների հեռացման աշխատանքները, հանքարգործական աշխատանքների համար տարածքների նախապատրաստում` մակաշերտի հեռացման և օգտակար հանածոների հանքավայրերի կամ տեղանքի շահագործման և նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ թունելների փորումը, բացի նավթի և գազի արդյունահանման հետ կապված ծառայություններից, շինհրապարակների մաքրման և բուսականության հեռացման, գրունտի ամրացման աշխատանքներ, մալուխների կամ ցամաքուրդային խողովակների անցկացման համար հորիզոնական անցուղիների հորատում, տարածքների ցամաքուրդի համար խրամուղիների փորման աշխատանքներ:
գ. գրունտի փորման և տեղափոխման աշխատանքները՝ խրամուղիների փորում կոմունալ ցանցերի, քաղաքային ցամաքուրդային ցանցերի, տարբեր ճանապարհային և այլ աշխատանքների համար, տարբեր կառուցվածքների համար սովորական խրամուղիների, փոսորակների փորում, գրունտի աղտոտված շերտերի հեռացում, տարածքների վերականգնման, ճանապարհաշինարարության (ավտոմոբիլային, ավտոմայրուղային, երկաթուղային և այլն) նախապատրաստական խոշորամասշտաբ հողային աշխատանքներ, հողապատնեշների փորում, հարթում, գրունտի տեղափոխում, գրունտի փորման և տեղափոխման այլ աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
դ. հետախուզական հորատում և գայլիկոնում՝ շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և համանման հետազոտությունների համար հանուկի նմուշառում:
11) 110.3.2 տողում լրացվում են էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. էլեկտրահավաքակցման աշխատանքները՝ շենքերում և այլ շինարարական կառույցներում, հատուկ որակավորում պահանջող Էլեկտրամոնտաժային աշխատանքներ` լուսավորման և էլեկտրամատակարարման հիմնական ցանցերի կամ էլեկտրաարմատուրների հավաքակցման համար, էլեկտրամոնտաժային աշխատանքներ կապված սարքերի տեղադրման հետ, վթարային էլեկտրամատակարարման համակարգերի համար լուսավորման և էլեկտրամատակարարման ցանցերի կամ էլեկտրաարմատուրների, շինհրապարակներում հրդեհային և պահպանական ազդանշանային համակարգերի, բոլոր տեսակի կենցաղային ալեհավաքների, ներառյալ արբանյակային ալեհավաքները, շենքերում մալուխային հեռուստատեսության հաղորդագծերի և մալուխային համակարգերի հավաքակցման աշխատանքներ, հեռահաղորդակցական լարերի անցկացման էլեկտրամոնտաժային աշխատանքներ, այլ էլեկտրական սարքավորանքի, ներառյալ արևային էներգիայի էլեկտրական հավաքիչները, շրիշակային էլեկտրական ջեռուցիչները, էլեկտրաէներգիայի ծախսի հաշվիչների տեղադրման աշխատանքներ, ճանապարհների, օդանավակայանների, նավահանգիստների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցման աշխատանքներ:
բ. ջրամատակարարման և կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տաք և սառը ջրի մատակարարման հիմնական ցանցերի, ցայտաջրմուղային համակարգերի, սանիտարատեխնիկական սարքավորանքի, հրաշրջման համար ճնշումային ջրմուղ համակարգերի (ներառյալ հրշեջ ճկափողերով և արտաթողման խողովակաոստերով հրշեջ ջրածորանները), կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքներ և ջրմուղային փոխկապակցված աշխատանքներ:
գ. ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ ջեռուցման սարքավորանքի (էլեկտրական, գազի, նավթի, արևային ոչ էլեկտրական հավաքիչների) հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ, կենտրոնական ջեռուցման կառավարման համակարգերի տեղադրում և տեխնիկական սպասարկում, կենտրոնական համակարգի և տարածքային ջեռուցման համակարգերի միացում, կենցաղային ջեռուցման կաթսաների և ջրաջեռուցիչների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, շենքերում, գրասենյակներում օդափոխության, հովացման կամ օդի լավորակման սարքավորանքի հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ:
դ. գազի համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տարբեր գազերի մատակարարման (օրինակ` հիվանդանոցներում թթվածնի մատակարարման) համակարգերի հավաքակցման աշխատանքներ և գազի այլ սարքավորանքի միացման աշխատանքներ:
ե. մեկուսիչ աշխատանքները՝ ջերմամեկուսիչ աշխատանքներ, ներառյալ եղանակային պայմանների ազդեցությանը կայուն ջերմամեկուսիչ նյութերով արտաքին պատերի խոռոչների լցման, տաք և սառը ջրմուղ խողովակաշարերի, կաթսաների և խողովակների տարանջատիչների ջերմամեկուսացման, ձայնամեկուսիչ, հակահրդեհային պաշտպանության աշխատանքներ:
զ. ցանկապատերի և պարիսպների տեղադրման աշխատանքները՝ տարբեր նյութերից (մետաղացանցից, փայտից, մետաղից, ապակեթելքից) ցանկապատերի, պարիսպների և համանման պաշտպանակների տեղադրում տարբեր վայրերում` բակերում, խաղադաշտերի, մասնավոր սեփականությունների կամ արդյունաբերական շենքերի շուրջ, մետաղական փրկասանդուղքների հավաքակցման, հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ:
է. այլ հավաքակցման աշխատանքները՝ վերելակների, շարժասանդուղքների, շարժվող մայթերի, պահանջող հատուկ մասնագիտացում, նորոգում և տեխնիկական սպասարկում, ավտոմատ և պտտվող դռների, փակոցափեղկերի և ծածկարանների հավաքակցման աշխատանքներ, տարբերանշանների տեղադրման աշխատանքներ, շանթարգելների հավաքակցման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված հավաքակցման աշխատանքներ, ներառյալ շենքերի հիմնական կոնստրուկցիաների կամ կառույցների կազմում չընդգրկված արտադրատեսակների հավաքակցում:
12) 110.3.3 տողում լրացվում են ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. սվաղի աշխատանքները՝ ներքին և արտաքին սվաղի աշխատանքներ` սվաղի շաղախի, սվաղի ցանցերի և այլ նյութերի օգտագործմամբ, չոր սվաղի թերթերով (սովորաբար գիպսից) պատերի երեսպատման աշխատանքներ:
բ. ատաղձագործական և հյուսնի աշխատանքները՝ ցանակացած նյութերից պատրաստված դռների և լուսամուտների բլոկների, շրջանակների, դռների և լուսամուտների (բացի ավտոմատ գործող և պտտվող դռներից), փեղկերի, ավտոտնակային տեսակի դռների, ամրացված կառուցվածքով կամ մետաղական թիթեղվածքով արտաքին դռների, հակահրդեհային դռների, ներքին սանդուղքների, ներկառուցված պահարանների, ներկառուցված խոհանոցային սարքավորանքի, մետաղական տարրերից շարժական միջնապատերի և կախովի առաստաղների, առանձնատներում ծածկապատշգամբների և ծաղկաջերմոցների տեղադրման աշխատանքներ և պատերի թիթեղապատում պանելներով, շերտաձողերով և այլ,:
գ. հատակների և պատերի սալապատման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների ներքին կամ արտաքին մակերևույթների` պատերի, հատակների, մայթերի ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալերով, շենքերի արտաքին պատերի գեղազարդային երեսպատում խեցեգործական նյութերից, քարերից, աղյուսից և այլն:
դ. հատակների հարդարման, հատակների ու պատերի ծածկապատման աշխատանքները՝ գորգի, լինօլեումի և այլ ճկուն պատվածքներով հատակների ծածկապատում, ներառյալ զուգընթաց աշխատանքները, հատակների ծածկապատում փայտասալիկներով, մանրատախտակով, հատակների և պատերի երեսպատում այլ փայտե ծածկերով, ներառյալ զուգընթաց վերջնամշակման աշխատանքները` հղկումը, մոմով ողորկումը, կցվանքների հերմետիկացումը, պատերի պաստառապատման և այլ ճկուն պատվածքներով պատերի ծածկապատման, պաստառների հեռացման աշխատանքներ:
ե. ներկարարական աշխատանքները՝ շենքերի ներքին ներկման (առավելապես գեղազարդ) և համանման աշխատանքներ (լաքապատում և այլ), շենքերի արտաքին ներկման (սովորաբար արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար), շենքերում բազրիքների, ճաղերի, դռների ու լուսամուտների շրջանակների և այլնի ներկման, այլ ճարտարագիտական կառույցների ներկման, ներկերի հեռացման աշխատանքներ:
զ. ապակեպատման աշխատանքները (բացառությամբ լուսամուտներ)՝ ապակե պանելներով, հայելային պատերով և այլ ապակե արտադրատեսակներով պատման աշխատանքներ, լուսամուտների ապակիների տեղադրում և համանման ներքին աշխատանքներ:
է. գեղազարդ վերջնամշակման աշխատանքները՝ ստանդարտ կամ պատվերով պատրաստված մետաղական թիթեղների, գեղազարդ մետաղական արտադրատեսակների կամ ճարտարապետական մետաղական զարդանախշերի, ռադիատորների գեղազարդ վանդակների տեղադրման աշխատանքներ:
ը. այլ աշխատանքները՝ սենյակների հնչականության (ձայնականության) բարելավման աշխատանքներ` ակուստիկ պանելների, սալերի և այլ տարրերի տեղադրում ներքին պատերին և առաստաղներին, շինարարությունից հետո նոր շենքերի մաքրում, շենքերում և կառույցներում ավարտական և վերջնամշակման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
13) 110.3.4 տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. տանիքածածկման աշխատանքները՝ տանիքների կրող կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ, շենքերի և կառույցների բոլոր տեսակի տանիքների ծածկապատման, ջրհորդանների, ճոռերի, տանիքային ջրթափերի (մետաղական և սալիկային) տեղադրման շինարարական աշխատանքներ:
բ. ջրամեկուսիչ աշխատանքները՝ հարթ տանիքների տանիք-պատշգամբների ջրամեկուսիչ, շենքերի և կառույցների արտաքին կառուցատարրերի և այլ ստորգետնյա կառույցների ջրամեկուսիչ, խոնավամեկուսիչ աշխատանքներ:
գ. փայտամածերի և լաստակների տեղադրման աշխատանքները՝ փայտամածերի, լաստակների, աշխատանքային հարթակների տեղադրման և կազմատման աշխատանքներ:
դ. ցցերի խփման և հիմնադրման աշխատանքները:
ե. բետոնե և երկաթբետոնե աշխատանքները՝ բետոնե շաղախի լցում կաղապարամածեր և այլ բետոնե և երկաթբետոնե աշխատանքներ (ընդհանուր հիմքերի, հոծ լաստակների, հենակների, հատակների և այլնի հիմնադրում), կաղապարամածային ձևերի և ամրանների արտադրության հետ կապված աշխատանքներ, շենքերի հիմքերի ուժեղացում, կառուցատարրերի չափսերով կամ շինարարության եղանակներով պայմանավորված հատուկ որակավորում կամ սարքավորանք պահանջող աշխատանքներ` շենքերի և կառույցների երկաթբետոնե կառուցատարրերի հավաքակցման համար, երկաթբետոնե գմբեթների և գմբեթ-թաղանթների հավաքակցման աշխատանքներ, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ներառյալ երկաթբետոնե կառուցատարրերի պողպատե ամրանների ճկումը և եռակցումը շինարարական հրապարակներում:
զ. պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքները՝ հատուկ որակավորում պահանջող աշխատանքներ` պողպատե հիմնակմախքների հավաքակցման համար, շենքերի և այլ կառույցների` կամուրջների, կամրջաձև ամբարձիչների կամ էլեկտրական հաղորդագծերի հենասյուների պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ:
է. աղյուսի և քարի շարման աշխատանքները՝ աղյուսի, քարի ու քարե բլոկների շարման և քարի այլ աշխատանքներ:
ը. հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման աշխատանքները՝ հավաքովի կառուցվածքների տեղադրման, հավաքման և հավաքակցման աշխատանքներ, փողոցի բոլոր տեսակի սարքավորանքի (օրինակ` ավտոբուսների կանգառներում տաղավարներ, նստարաններ և այլն) տեղադրման ծառայություններ:
թ. այլ աշխատանքները՝ արդյունաբերական ծխնելույզների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, արդյունաբերական վառարանների և այլ հրակայուն ներպատվածքի կառուցման շինարարական աշխատանքներ, բացօթյա լողավազանների շինարարության, գեղազարդ բուխարիների տեղադրման ընդհանուր շինարարական աշխատանքներ, գոլորշիով մաքրման, ավազաշիթային մշակման և շենքերի արտաքին պատերի մշակման համանման մասնագիտացված շինարարական աշխատանքներ, ամբարձիչների և այլ շինարարական սարքավորանքի վարձակալություն գործարկուի (օպերատորի) հետ, երբ սարքավորանքը չի նախատեսված շինարարական որոշակի ծառայության համար, այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում:
14) 110 տողից 111 տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները:
15) 110 տողից 112 տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներա-տեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները:
ա. 112 տողից 112.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
բ. 112 տողից 112.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները:
գ. 112 տողից 112.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները:
16) 110 տողից 113 տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները: Ընթացիկ նորոգմանը վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներատեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ:
ա. 113 տողից 113.1 տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
բ. 113 տողից 113.2 տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները:
գ. 113 տողից 113.3 տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:
9. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար:
1) Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
2) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
3) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
10. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների` պատվիրատուների» բաժինը լրացվում է եռամսյակային (I, II, III, IY եռամսյակներ) կտրվածքով:
1) Ա սյունակում՝ կառուցապատողի` պատվիրատուի անվանումը (այն դեպքում, երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը):
2) 1-ին սյունակում՝ ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին I, II, III, IY եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինարարության ծավալների վերաբերյալ տվյալները:
3) 1-ին սյունակից 2-4-րդ սյունակներում` ֆինանսավորման աղբյուրների (պետական բյուջեի, համայնքների միջոցների, Համաշխարհային բանկի, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի և այլ բանկերի վարկերի, մարդասիրական օգնության, կազմակերպության միջոցների) վերաբերյալ տվյալները: