ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2017 թվականի N 1630-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 897-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 69-րդ, 594-րդ հոդվածները և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետն ու 67-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու ձևով վերակազմակերպելու մասին» N 897-Ա որոշումը:
2. Թույլատրել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝
1) նվիրել 1990 թվականից այնտեղ բնակվող անձանց` համաձայն N 1 հավելվածի.
2) դասական աճուրդով օտարել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:
3. Առաջարկել`
1) ընկերության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել նվիրատվության և օտարման պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման, ինչպես նաև շենք, շինությունների և դրանց համար առանձնացված հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` ձեռք բերողների միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կատարել N 1 հավելվածում նշված շենք, շինությունների և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխություններ՝ սահմանելով դրանք որպես բնակելի նշանակության, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերը նվիրել N 1 հավելվածում նշված անձանց:
4. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված գույքը դասական աճուրդով օտարելուց և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորություններն ամբողջությամբ մարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Կարմիր Բանակայինների 6, պետական գրանցման համարը՝ 11.140.00679):
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո տասնօրյա ժամկետում ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (մեկ անդամ) և ընկերության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչների:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:
7. Սահմանել, որ՝
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԵՆՔ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՆՎԻՐԱՌՈՒՆԵՐԻ
NN ը/կ |
Նվիրառուների ազգանունը, անունը |
Անձնագրային տվյալները |
Հասցեն |
Շենք, շինության տեսակը |
Շենք, շինության մակերեսը (քառ. մետր) |
Հաշվեկշռային արժեքը |
Շենք, շինության համար առանձնացված տարածքը՝ ըստ նպատակային նշանակության և սեփականության իրավունքի (հեկտար) |
Սեփականության իրավունքի վկայականի համարը և սեփականատերը | |
անհատույց օգտագործման իրավունքով | |||||||||
1. |
Խառատյան Շահեն |
AM0681126 |
Կարմիր բանակայինների 6/9 |
գազաբաշխիչ |
55.77 |
0 |
0.0071 |
0.0077 |
22122016-07-0069 |
2. |
Նալթակյան Ժորա |
AF0662916 |
Կարմիր բանակայինների 6/8 |
լաբորատորիա |
154.09 |
0 |
0.0197 արդյունաբե-րական |
0.0467 |
22122016-07-0068 |
3. |
Շահնազարյան Էմմա |
AF0502862 |
Կարմիր բանակայինների 6/7 |
լաբորատորիա |
132.4 |
0 |
0.0171 |
0.0539 արոտավայր |
22122016-07-0061 |
4. |
Ներսիսյան Գոհարիկ |
Նույնակա-նացման քարտ՝ |
Կարմիր բանակայինների 6/16 |
պահեստ |
26.6 |
0 |
0.1077 |
0.1839 |
26102017-07-0053 |
5. |
Մաթևոսյան Սիլվա |
AP06980149 |
Կարմիր բանակայինների 6/12 |
բենզալցա-կայան |
32.5 |
0 |
0.0049 |
0.0451 |
22122016-07-0066 |
6. |
Նադարյան Դերենիկ |
AM0232016 |
Կարմիր բանակայինների 6/11 |
կիսակառույց |
200.9 |
0 |
0.0364 |
0.0204 |
22122016-07-0065 |
(հավելվածը խմբ. 01.06.18 N 623-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի N 1630-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ՝ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Շենքերի և շինությունների անվանումները |
Գտնվելու վայրը |
Շենք, շինության մակերեսը (քառ. մետր) |
Հաշվե-կշռային արժեքը (դրամ) |
Շենք, շինության համար առանձնացված տարածքը՝ ըստ նպատակային նշանակության և սեփականության իրավունքի |
Սեփականության իրավունքի վկայականի համարը | |
անհատույց օգտագործման իրավունքով | |||||||
1. |
Նկուղ |
Կարմիր բանակային-ների 6/15 |
45.5 |
0 |
0.0415 արդյունա-բերական 0.0773 վարելահող |
0.9975 արոտա-վայր |
22122016-07-0064 |
2. |
Շինություն |
Կարմիր բանակային-ների 6/10 |
571.42 |
0 |
0.0415 արդյունա-բերական 0.0206 այլ |
0.0396 արոտա-վայր |
22122016-07-0067 |
3. |
Մեղվանոց |
Կարմիր բանակային-ների 6/14 |
123.8 |
0 |
0.0147 արդյունա-բերական 2.0756 վարելահող |
0.6339 արոտա-վայր |
22122016-07-0063 |
4. |
Նկուղ Ծածկարան |
Կարմիր բանակային-ների 6/13 |
38.6 |
0 |
0.0342 արդյունա-բերական 1.1597 վարելահող 0.0077 հա այլ |
0.502 արոտա-վայր |
22122016-07-0062 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |