ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1048-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 942-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Գույք մասնավորեցնելու մասին» N 942-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի «Գույք մասնավորեցնելու մասին» N 942-Ա որոշման մեջ նշված՝ «Գանձաքար» կինոթատրոնի 540,9 քառ. մետր մակերեսով շենքը և սեփականության իրավունքով դրան հատկացված 0,0855 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք, գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, Գանձաքարի համայնք, 28 փողոց, N 11), Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջև կնքված հաշտության համաձայնության (այսուհետ՝ հաշտության համաձայնություն) հիման վրա, որպես սեփականություն, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը:
3. Հաշտության համաձայնության հիման վրա Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքին ներել՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջև 2014 թվականի փետրվարի 17-ին կնքված՝ Պետական գույքի մասնավորեցման և գրավի N 871-Ու պայմանագրով (այսուհետ` պայմանագիր) նախատեսված պարտավորությունների չկատարման հիմքով գոյացած տուգանքներով ձևավորված ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև լուծված համարել դատական ծախսերի հարցը:
4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ հաշտության համաձայնություն կնքելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, լուծել պայմանագիրը։
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի ղեկավարին` սույն որոշման 4-րդ կետի կատարումից հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սահմանել, որ պայմանագրի լուծմամբ պայմանավորված նոտարական վավերացման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գանձաքարի համայնքի միջոցների, իսկ գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հետ կապված գրանցման ծախսերը` Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|