Գլխավոր տեղեկություն
Համար
N 1255-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.19/63(1076).1 Հոդ.1044.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1255-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձնելու մասին» N 832-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով.

«41. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1019-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետով.

«31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համակարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 13
 Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1255-Ն որոշման

 

 

 «Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1019-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

27,200.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

       

27,200.0

ՀՀ քննչական կոմիտե

       

27,200.0

 

Ապրանքներ

         

30197631/1

թուղթ` օֆսեթային, A4

ԲԸԱՀ

տուփ
(500 հատ)

2500.0

2300

5,750.0

30234640/1

ֆլեշ հիշողություններ 16 GB

ԲԸԱՀ

հատ

5900.0

10

59.0

30197232/1

թղթապանակ, արագակար, թղթյա

ԲԸԱՀ

հատ

100.0

1010

101.0

30197231/1

թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ

ԲԸԱՀ

հատ

10.0

3000

30.0

30197234/1

թղթապանակ` կոշտ կազմով

ԲԸԱՀ

հատ

700.0

1800

1,260.0

30213300/1

սեղանի համակարգիչ

ԲԸԱՀ

լրակազմ

300000.0

58

17,400.0

30239160/300

տպիչ (պատճենահանման մեքենա) սկաներ (բազմաֆունկցիոնալ, լազերային)

ԲԸԱՀ

հատ

118180.0

22

2600.0

 »:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան