«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 մարտի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017124
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 փետրվարի 2017 թ.
թիվ 45-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԹԻՎ 225-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև
հաշվի առնելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները՝ համաձայն որոնց սպառողները կկարողանան ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնել վարկային բյուրոյի դեմ ուղղված ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային բնույթի բողոքները, և
նպատակ ունենալով կանոնակարգը համահունչ դարձնել օրենքներով սահմանված դրույթներին, արդիականացնել և վերացնել կանոնակարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի ««Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ Կանոնակարգ 8/04-ը» հաստատելու մասին» թիվ 225-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված «Հաճախորդների բողոք-պահանջների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ կանոնակարգ 8/04»-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագրում և Կանոնակարգի վերնագրում «բողոք-պահանջների» բառը փոխարինել «բողոքների» բառով,
2) Որոշման 1-ին կետում «բողոք-պահանջների» բառը փոխարինել «բողոքների» բառով,
3) Կանոնակարգում «Ընկերություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ֆինանսական կազմակերպություն» բառով՝ համապատասխան հոլովաձևերով,
4) Կանոնակարգում «Բողոք-պահանջ» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բողոք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով, բացառությամբ Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի 1-ին նախադասության,
5) Կանոնակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Ֆինանսական կազմակերպություն կամ կազմակերպություն՝ Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած անձ (բացառությամբ՝ արտարժույթի առուվաճառքի սակարկությունների լիցենզիա և վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի լիցենզիա ստացած անձանց), ինչպես նաև ԱՊՊԱ բյուրո և Վարկային բյուրո:»,
6) Կանոնակարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Բողոք` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպությանը կամ կազմակերպությանը գրավոր ներկայացված բողոք-պահանջ, որը կապված է ֆինանսական կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների հետ և պարունակում է գույքային պահանջ, իսկ վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքները կարող են նաև լինել ոչ գույքային բնույթի: Ընդ որում, բողոքը պետք է առնվազն ներառի հաճախորդի անունը, ազգանունը, նրա հետադարձ կապի միջոցները (բնակության վայրը և հեռախոսահամար), ստորագրությունը, ինչպես նաև բողոքի նկարագրությունը:»,
7) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով.
«7) Վարկային բյուրո՝ ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:»,
8) Կանոնակարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետով.
«8) ԱՊՊԱ բյուրո՝ ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության:»,
9) Կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում՝ «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն Հավելված 4-ի»,
10) Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
11) Կանոնակարգի 13-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
12) Կանոնակարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն՝ Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում՝ «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն Հավելված 4-ի: Ֆինանսական կազմակերպությունը չի կարող փոփոխել ձևաթղթի դիզայնը և դրանում պարունակվող տեղեկատվությունը: Ֆինանսական կազմակերպությունը ձևաթղթի «Կազմակերպության ապրանքային նշանը (լոգո)» հատվածում տեղադրում է իր պաշտոնական ապրանքային նշանը, «Դիմեք» տողի բաց թողնված հատվածում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, պատասխանատու աշխատակցի էլեկտրոնային և փոստային հասցեները, իսկ ձևաթղթի ներքևի հատվածի «Հարցերի դեպքում դիմեք» նշագրված տողում լրացնում է ֆինանսական կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:»,
13) Կանոնակարգի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Բողոքը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում գրավոր պատասխանին կից ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է, իսկ եթե բողոքը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, ապա ուղարկում է ֆինանսական կազմակերպության կողմից լրացված «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն Հավելված 3-ի, իսկ Վարկային բյուրոյի դեպքում՝ «Ինչ անել, եթե բողոք ունեք» ձևաթուղթը՝ համաձայն Հավելված 4-ի:»,
14) Կանոնակարգի Հավելված 1-ը և Հավելված 2-ը ուժը կորցրած ճանաչել,
15) Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 3-ով և Հավելված 4-ով՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի և Հավելված 2-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Երիցյան |
2017 թ. փետրվարի 20 Երևան |
Հավելված 1 |
«Հավելված 3 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշման Հավելվածի |
»: |
Հավելված 2 |
«Հավելված 4 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 225-Ն որոշման Հավելվածի |
»: |