ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հունիսի 2017 թվականի N 644-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 544 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 27 Երևան |
Հավելված |
«Հավելված |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Ստեփանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Մակարյան |
- ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
Է. Ներսիսյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Վասիլյան |
- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ |
Է. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ա. Բադալյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
Վ. Եղիազարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Ն. Խաչատրյան |
- ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական |
Կ. Առուստամյան |
- ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի մեթոդաբանության և միջազգային կապերի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Մկրտչյան |
- Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի ղեկավար (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |