ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1151-Ն
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 125-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու և դրանց գնային արժեքը որոշելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամի սայլակի և լսողական սարքի ձեռքբերման պետական հավաստագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի.
3) քաղաքացիների կողմից վերադարձված հաշմանդամի սայլակը ժամանակավոր տրամադրելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պետական հավաստագրերի հաշվառման գրանցամատյանը վարելու կարգը և ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) 2017 թվականին հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 հազ. դրամ.
2) 2017 թվականին 30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝ հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը 30 հազ. դրամ է.
3) 2017 թվականին լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 80 հազ. դրամ է:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1369-Ն և 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1035-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Լսողական սարքերը տրամադրվում են լսողության խնդիրներ ունեցող՝ 12-18 տարեկան երեխաներին, հաշմանդամություն ունեցող անձանց, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց:».
2) որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Լսողական սարքերը և հաշմանդամի սայլակները տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա: Պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր և հաշմանդամի սայլակներ տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք լիազորված մարմնի հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարք կամ հաշմանդամի սայլակ տրամադրելու մասին համապատասխան պայմանագրեր:».
4) որոշման N 1 հավելվածի 36-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) լսողական սարքերի տրամադրման համար՝ սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացությունը լսողության կորստի աստիճանի և լսողական սարքի անհրաժեշտության վերաբերյալ, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները), ինչպես նաև սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը.
7) հաշմանդամի սայլակը տրամադրելու համար՝ սույն կարգի 23-րդ կետում նշված պետական հավաստագիրը:».
5) որոշման N 2 հավելվածի՝
ա. 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
», |
բ. 7-րդ կետի 6-րդ ենթակետը հանել,
գ. 7-րդ կետի 7-րդ ենթակետում «7)» թիվը փոխարինել «6)» թվով, իսկ նույն ենթակետը «սայլակ» բառից հետո լրացնել «(հավաստագիր)» բառով: Նույն կետում «8)» թիվը փոխարինել «7)» թվով, «9)» թիվը՝ «8)» թվով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանարպետության կառավարության 2013 թվականի հունվարի 10-ի «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրի ձևը հաստատելու մասին» N 20-Ն որոշումը:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաշմանդամների սայլակի և լսողական սարքի ձեռքբերման նպատակով 2016 թվականի դեկտեմբերի 5-ին հայտարարված «ԱՍՀՆ-ՇՀԱՊՁԲ-17/1» ծածկագրով գնման ընթացակարգն ամբողջությամբ հայտարարել չկայացած՝ գնման պահանջը դադարելու հիմքով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետի, որը 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող անձանց լսողական սարքերի տրամադրման դեպքերի համար ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. սեպտեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով լսողական սարք ու հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր (այսուհետ` հավաստագիր) տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու և հավաստագիրը կիրառելու հետ կապված հարաբերությունները:
2. Հավաստագրի հիման վրա հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով:
3. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
4. Հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացնում է «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ «Հանգրվան» ՊՈԱԿ):
5. Յուրաքանչյուր պարագայի (hաշմանդամի սայլակի և լսողական սարքի) համար տրամադրվում է մեկ հավաստագիր:
6. Հավաստագրի հիման վրա հաշմանդամի սայլակ և լսողական սարք տրամադրվում են որակավորման ընթացակարգի արդյունքում ընտրված և նախարարության հետ պայմանագիր կնքած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից: Կազմակերպությունների ընտրության համար սահմանվում են հետևյալ որակավորման չափանիշները՝
1) որակավորման ընթացակարգին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա մասնագիտական փորձառություն: Սույն կարգի իմաստով մասնագիտական փորձառություն է համարվում բժշկական սարքերի, սարքավորումների կամ պրոթեզաօրթոպեդիկ կամ վերականգնողական պարագաների կամ վերականգնման տեխնիկական միջոցների ձեռքբերման և տրամադրման կամ դեղատնային գործունեությամբ զբաղվելու փորձառություն.
2) պայմանագրով ստանձնած պարտավորություններն առանց կանխավճարի կատարելու հնարավորություն.
3) աշխատանքային ռեսուրսներ (շահառուներին սպասարկելու և ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական համակարգ մուտքագրելու համար համապատասխան մասնագետներ, լսողական սարք տրամադրող կազմակերպություններ՝ նաև համապատասխան մասնագետ՝ շահառուի կարիքին համարժեք լսողական սարք տրամադրելու և հարմարեցնելու համար.
4) պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա), ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ՝ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար, ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն:
7. Կազմակերպությունը սույն կարգի 6-րդ կետով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հավաստիացնում է իր կողմից տրված՝ միակողմանի հաստատված հայտարարությամբ:
8. Նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով: Որակավորման հանձնաժողովը հաստատում է որակավորման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստերը, ուսումնասիրում կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը հրավերի պահանջներին և տալիս է գրավոր եզրակացություն պայմանագիր կնքելու մասին:
9. Կազմակերպությունները սույն կարգի 6-րդ կետով սահմանված որակավորման չափանիշները հավաստող փաստաթղթերը ներկայացնում են նախարարություն: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ չլինելու դեպքում նախարարությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության հետ կնքում է պայմանագիր, որը պետք է պարունակի սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերով նախատեսված դրույթները: Ներկայացված փաստաթղթերում անհամապատասխանություններ արձանագրվելու դեպքում նախարարությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպությանը: Վերջինս երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է շտկված փաստաթղթերը: Նախարարության և կազմակերպության միջև պայմանագիր կնքվում է շտկված փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկված փաստաթղթերը նախարարություն չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պայմանագիր կնքելու համար կրկին կարող է դիմել երկու ամիս հետո:
10. Կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց հետո տվյալ կազմակերպությունը գրանցվում է որակավորված կազմակերպությունների ցանկում: Կազմակերպությունների ցանկը հրապարակվում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջի գլխավոր էջում: Կազմակերպությունների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը խզելու կամ նոր կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում: Կազմակերպությունը կարող է ցանկացած ժամանակ դիմել և որակավորվելու դեպքում ներառվել կազմակերպությունների ցանկում՝ բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի: Ցանկում ներառված կազմակերպությունը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` իր դիմումի համաձայն կամ պայմանագիրը լուծվելու դեպքում:
11. Հավաստագիրը որոշակի վավերապայմաններով և ձևով փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:
12. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, տրամադրված սայլակների և լսողական սարքերի դիմաց վճարում կատարելու նպատակով, կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որում ներառված են տվյալներ տրամադրված պարագայի անվանման, քանակի, գնի, ժամկետների, դրանք ստացած անձանց անձնական տվյալների վերաբերյալ, կազմակերպության և հաշմանդամի միջև կնքված հանձնման-ընդունման արձանագրությունը, հավաստագրի հիման վրա տրամադրված սայլակի և լսողական սարքի տեխնիկական բնութագրի պատճենը, հաշիվ ապրանքագիրը:
13. Հավաստագրի հիման վրա տրամադրված հաշմանդամի սայլակի և լսողական սարքի դիմաց վճարումն իրականացվում է սույն կարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:
II. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
14. Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) հաշմանդամի սայլակ և լսողական սարք ձեռք բերելու նպատակով հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով դիմում է նախարարություն կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին (այսուհետ՝ ՍԾՏՄ) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ և 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր): Փոստային կապի միջոցով դիմումը ներկայացնելու դեպքում փաստաթղթերի փոխարեն կարող են ներկայացվել դրանց պատճենները:
15. Փաստաթղթերն ստանալուց հետո ՍԾՏՄ-ն ստուգում է դրանց լիարժեքությունը և երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում նախարարություն՝ դրա մասին միաժամանակ գրավոր տեղեկացնելով դիմողին: Նախարարությունն ստուգում է դրանց լիարժեքությունը և երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում «Հանգրվան» ՊՈԱԿ: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը հավաստագիրը տրամադրում է դիմողին՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային առաքումով, իսկ քաղաքացու ներկայանալու դեպքում՝ առձեռն:
16. Ներկայացված փաստաթղթերում անճշտություններ կամ անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում նախարարությունը կամ «Հանգրվան» ՊՈԱԿ-ը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին:
17. Ճշտված և (կամ) լրացված փաստաթղթերն ստանալուց հետո հավաստագիրը տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում:
18. Փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են «Հանգրվան» ՊՈԱԿ-ում:
19. Հավաստագրի հետ միասին դիմողին տրամադրվում է նաև կազմակերպությունների ցանկը, հասցեները, կոնտակտային տվյալները: Քաղաքացին կարող է դիմել ցանկացած կազմակերպություն` ծառայություն ստանալու համար:
III. ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
20. Հավաստագիրը լրացվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից:
21. Հավաստագիրը կազմված է երկու մասից` հիմնական մաս, որը տրամադրվում է դիմողին, և կտրոն, որը մնում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ում:
22. Հավաստագիրը համարակալվում և հաշվառվում է:
23. Հավաստագիրը տրամադրելիս՝ համապատասխան գրանցում է կատարվում հավաստագրի հաշվառման գրանցամատյանում, որի դիմաց դիմողն ստորագրում է, իսկ փոստային առաքման դեպքում՝ հավաստագիր տրամադրողը նշում է կատարում փոստային առաքումը հավաստող տվյալների մասին:
24. Վնասված, սխալ կամ ջնջումներով լրացված հավաստագիրը համարվում է անվավեր և պահվում «Հանգրվան» ՊՈԱԿ-ում:
IV. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՆԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
25. Հավաստագրի գնային արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաշմանդամի սայլակի և լսողական սարքի ձեռքբերման համար նախատեսված միջոցների շրջանակներում:
26. Կազմակերպությունից շահառուն ստանում է իրեն տրամադրված հավաստագրի գնին համարժեք հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք:
27. Եթե շահառուի նախընտրած հաշմանդամի սայլակի կամ լսողական սարքի գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված հաշմանդամի սայլակը կամ լսողական սարքը` վճարելով արժեքի տարբերությունը:
28. Եթե անձն արդեն ունի սայլակ, կարող է հավաստագրի գնային արժեքի սահմաններում ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից այլ պարագաներ (մարտկոցներ, անիվներ, կառավարման վահանակներ և այլն), որոնք օգտագործվում են սայլակի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
29. Եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա կարող է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նույն կազմակերպությունից ձեռք բերել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունը կամ հարմարավետությունն ապահովելու համար:
30. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված սայլակի կամ լսողական սարքի գինը ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված հաշմանդամի սայլակի կամ լսողական սարքի համար կազմակերպությունը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:
31. Հաշմանդամի սայլակ ստանալու համար ձեռք բերված, սակայն ուժի մեջ գտնվելու ժամկետում չօգտագործված հավաստագրի արժեքն ավելանում է ձեռք բերված հավաստագրի արժեքի 25 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր հաջորդող տարիների համար (հաջորդող տարիները հաշվարկվում են հավաստագիրն ուժի մեջ գտնվելու ժամկետը լրանալու օրվանից սկսած): Ավելացած արժեքով հավաստագիր ձեռք բերելու համար անձը դիմում է նախարարություն կամ ՍԾՏՄ կամ «Հանգրվան» ՊՈԱԿ՝ ներկայացնելով նաև չօգտագործված հավաստագիրը: Չօգտագործված հավաստագրերի պահպանումը և արխիվացումը կատարվում է «Հանգրվան» ՊՈԱԿ–ի կողմից:
32. Սույն կարգի համաձայն հերթական նոր սայլակն ստանալու դեպքում շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ անձի մահվան դեպքում՝ ընտանիքի անդամները նախորդ ստացած սայլակը կարող են վերադարձնել «Հանգրվան» ՊՈԱԿ: Վերադարձված հաշմանդամի սայլակներն օգտագործվում են դրա կարիքն ունեցող այլ անձանց ժամանակավոր տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված՝ քաղաքացիների կողմից վերադարձված հաշմանդամի սայլակը ժամանակավոր տրամադրելու կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
Ձև N 1
Կտրոն
Հավաստագրի համարը ____________
1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը ______________________________________
2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը ______________________________________
3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները ______________________________________ (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)
4. Հավաստագրի արժեքը ________________
5. Տրամադրման ամսաթիվը ______________
6. Շահառուի կարգավիճակը _____________________________________
7. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________
8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը ______________________________________
Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև`
______ _____________ 20______թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________
1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը____________ 2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_______________ 3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները _________________________________________ (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել) 4. Հավաստագրի արժեքը __________________ 5. Տրամադրման ամսաթիվը _____________ 20________թ. 6. Շահառուի կարգավիճակը_______________________ 7. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը ____________________________________________________ ____________________________
Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև`
______ _____________ 20______թ.
Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։ |
Պ Ե Տ Ա Կ Ա Ն Հ Ա Վ Ա Ս Տ Ա Գ Ի Ր
ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
Ձև N 2
Կտրոն
1. Հավաստագրի համարը _______________
2. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________
3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _____________________________________
4. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները _____________________________________
5. Դիմողի անունը, ազգանունը, հայրանունը _____________________________________
6. Շահառուի կարգավիճակը _____________________________________
7. Հավաստագրի քանակը ____________
8. Հավաստագրի արժեքը ____________
9. Տրամադրման ամսաթիվը_____________
10. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը _____________________________________ ______________________ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼՍՈՂԱԿԱՆ ՍԱՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N _____________
1. Շահառուի անունը, ազգանունը, հայրանունը__________ 2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը_______________ 3. Անձնագրի (ծննդյան վկայականի) տվյալները ___________ ________________________________________________ (անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ում կողմից է տրվել)
4. Հավաստագրի քանակը ____ Հավաստագրի արժեքը ____ 5. Ու՞մ կողմից է տրվել հավաստագիրը_________________ 6. Հավաստագիրը տալու ամսաթիվը ____________ 20____թ. 7. Շահառուի կարգավիճակը_________________________ 8. Հավաստագիրը տրամադրողի անունը, ազգանունը, ստորագրությունը ___________________________________________________
Սույն հավաստագիրը շահառուին տրամադրվում է անվճար։
Սույն հավաստագիրն ուժի մեջ է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է քաղաքացիների կողմից վերադարձված հաշմանդամի սայլակը ժամանակավոր օգտագործման համար տրամադրելու ընթացակարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետով նախատեսված դեպքերում քաղաքացին, իր ցանկությամբ, կարող է նախորդ ստացած սայլակը վերադարձնել «Հանգրվան» ՊՈԱԿ:
3. Վերադարձված սայլակի վերաբերյալ տվյալները «Հանգրվան» ՊՈԱԿ-ը գրանցում է քաղաքացիների կողմից վերադարձված հաշմանդամի սայլակի հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն կարգի N 3 ձևի:
4. Ժամանակավոր օգտագործման համար սայլակ տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության (հաստատության) կողմից տրված մասնագիտական եզրակացության (այսուհետ` մասնագիտական եզրակացություն) հիման վրա:
5. Ժամանակավոր օգտագործման համար սայլակները տրամադրվում են առավելագույնը 6 ամիս ժամկետով, ընդ որում, ժամկետը նշվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կազմակերպությունների կողմից տրված մասնագիտական եզրակացության մեջ: Եթե քաղաքացուն սայլակն անհրաժեշտ է ավելի երկար ժամկետով, ապա նա «Հանգրվան» ՊՈԱԿ է ներկայացնում նոր մասնագիտական եզրակացություն:
6. Ժամանակավոր օգտագործման համար տրամադրված սայլակի վերաբերյալ տվյալները «Հանգրվան» ՊՈԱԿ-ը գրանցում է ժամանակավոր օգտագործման համար տրամադրված սայլակների հաշվառման գրանցամատյանում՝ համաձայն սույն կարգի N 4 ձևի:
7. Գրանցամատյաններում անճշտությունների, սխալ գրառումների ուղղումը կատարվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ՝ հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Ձև N 3
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՍԱՅԼԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Սայլակը վերա-դարձնողի անունը, ազգանունը, հայրանունը |
Սայլակը վերա-դարձնելու օրը, ամիսը, տարեթիվը |
Վերա-դարձված սայլակների քանակը |
Սայլակը վերա-դարձնողի ստորագրու-թյունը |
Սայլակն ստացողի անունը, ազգանունը, հայրանունը |
Սայլակն ստացողի ստորա-գրությունը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 | |
1. |
|||||||
2. |
|||||||
3. |
|||||||
4. |
|||||||
… |
Ձև N 4
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍԱՅԼԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Սայլակի կարիք ունեցող անձի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Սայլակի կարիք ունեցող անձի սոցիա-լական կարգա-վիճակը |
Սայլակը տրամա-դրելու օրը, ամիսը, տարե-թիվը |
Մասնա-գիտական եզրակա-ցություն տրամա-դրողի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Որքան ժամկետով է տրամա-դրվում սայլակը |
Սայլակն ստացողի անունը, ազգանունը, հայրա-նունը |
Սայլակն ստացողի ստորա-գրու-թյունը |
Սայլակը տրա-մադրողի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Սայլակը տրամա-դրողի ստորա-գրու-թյունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |
1. |
|||||||||
2. |
|||||||||
3. |
|||||||||
4. |
|||||||||
… |
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2017 թվականի
սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրերի հաշվառման գրանցամատյանի (այսուհետ՝ գրանցամատյան) վարման ընթացակարգը:
2. Գրանցամատյանի վարումը և պահպանումն իրականացնում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ը:
3. «Հանգրվան» ՊՈԱԿ-ը, հավաստագիրը տրամադրելիս, շահառուի և տրամադրված պարագայի մասին տվյալները գրանցում է գրանցամատյանում՝ համաձայն սույն կարգի N 5 ձևի:
4. Գրանցամատյանի էջերը համարակալվում և թելակարվում են:
5. Գրանցամատյանը կնքվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի ղեկավարի կնիքով:
6. Գրանցամատյանում անճշտության, սխալ գրառումների ուղղումը կատարվում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից` սխալ կամ ոչ ճիշտ լրացված գրառումները վերցնելով փակագծերի մեջ և հաջորդ ազատ նոր տողում ավելացնելով ճիշտ գրառումները: Կատարված ոչ ճիշտ գրառման կողքին դրվում է ուղղումը կատարողի ստորագրությունը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և պաշտոնը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Ձև N 5
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
NN |
Շահառուի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Հավաս-տագիրը տրամա-դրողի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Շահառուի անձնագրի (ծննդյան վկայա-կանի) սերիան և համարը |
Հավաս-տագրի հերթական համարը |
Ավելացած արժեքով հավաս-տագրի գինը |
Շահառուի փոխարեն հավաս-տագիրն ստացողի անունը, ազգա-նունը, հայրա-նունը |
Հավաս-տագիրն ստացողի ստորա-գրությունը կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրո-նային) եղանակով դիմումի (գրության) ամսաթիվը և համարը |
Հավաս-տագրի տրամա-դրման ամսա-թիվը |
Հավաս-տա-գիրը տրամա-դրողի ստորա-գրու-թյունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |
1. |
|||||||||
2. |
|||||||||
3. |
|||||||||
4. |
|||||||||
... |