«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017481
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 նոյեմբերի 2017 թ. |
թիվ 262-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հստակեցնել ապահովագրական գործակալների հաշվառման գործընթացը,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, 103-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի 225-րդ կետից «1 միլիոն դրամ՝» բառերից հետո հանել «ֆիզիկական անձ կամ» բառերը,
2) Կանոնակարգի 245-րդ կետից հանել «ֆիզիկական» բառը,
3) Կանոնակարգի Հավելված 12-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է),
4) Կանոնակարգի Հավելված 32-ում.
ա. «ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող) ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող ապահովագրական գործակալի լուսանկարը» բառերով,
բ. «ֆիզիկական անձի համար՝» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ համար՝» բառերով,
5) Կանոնակարգի Հավելված 37-ի վերնագրում «ֆիզիկական անձանց թեկնածուների» բառերը փոխարինել «անձանց» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով անհատ ձեռնարկատեր ապահովագրական գործակալների նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հաշվառված ֆիզիկական անձ ապահովագրական գործակալների վրա:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2017 թ. նոյեմբերի 30 Երևան |
Հավելված Հաստատված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 262-Ն որոշմամբ |
«Հավելված 12 «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի |
ՏԵՂԵԿԱՆՔ
Ապահովագրական գործակալների վերաբերյալ
|
»: |