ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2017 թվականի N 1117-Ն
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթներին, մրցաշարերին, օլիմպիադաներին ներկայացվող չափորոշիչները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. սեպտեմբերի 15 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 1117-Ն որոշման |
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻՆ, ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ, ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
1. Հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը, գնահատմանն ու զարգացմանն ուղղված, տարբեր բովանդակությամբ, մեկ կամ մի քանի փուլով կազմակերպվող միջոցառումներ են:
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված՝ ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության կիրառման նպատակով հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթները, մրցաշարերը, օլիմպիադաները պետք է բավարարեն հետևյալ չափորոշիչները`
1) վերջին 3 տարվա ընթացքում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ առնվազն 10000 և ավելի սովորողների մասնակցություն` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքից և,
2) հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների ծրագրային բովանդակության` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված` հանրակրթության պետական չափորոշչին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված` առարկայական չափորոշիչներին համապատասխանություն և,
3) անհրաժեշտ ուսումնաօժանդակ նյութերով, խրախուսման միջոցներով ապահովում:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |