ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
22 դեկտեմբերի 2015 թվականի |
թիվ 170 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄԲՈՂՋԱԳԼՈՑՎԱԾ ԱՆԻՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցումային միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության հարցերով դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց` հավելվածի համաձայն նախատեսված չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող, բեռնատար և ուղևորատար վագոնների գնացքաքարշային քարշուժի սայլակների անվազույգերի, ուղևորատար, բեռնատար և մանևրային գնացքաքարշերի, էլեկտրա- և դիզելային գնացքների շարժիչավոր և ոչ ինքնաշարժ վագոնների անվազույգերի, հատուկ երկաթուղային շարժակազմի պատրաստման և վերանորոգման համար նախատեսված 710 մմ և ավելի տրամագծով, Ուկրաինայից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8607 19 100 9 ծածկագրով դասակարգվող պողպատե ամբողջագլոցված անիվների համար՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 170 որոշման |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
հակագնագցման տուրքի
Ապրանքի անվանումը |
Արտադրողը |
Հակագնագցման տուրքի (մաքսային արժեքի տոկոսների) դրույքաչափը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 170 որոշման 1-ին կետում նշված պողպատե ամբողջագլոցված անիվներ |
«Ստորին Դնեպրոպետրովսկի խողովակագլանման գործարան ԻՆՏԵՐՓԱՅՓ» («ԻՆՏԵՐՓԱՅՓ ՆԽԳ» ՀԲԸ) հանրային բաժնետիրական ընկերություն (Ուկրաինա, ք. Դնեպրոպետրովսկ, Ստոլետովա փող., 21 տուն)
|
4,75 |
այլ |
4,75 |