ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2017 թվականի N 395-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 610-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 610-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) չեղյալ ճանաչել որոշման հավելվածի 3-րդ և 16-րդ կետերը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ «ԳԱԶ-3102» մակնիշի, 029 OO 01 պետհամարանիշի և «ՊԵԺՈ 406» մակնիշի, 066 OO 01 պետհամարանիշի տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են դուրսգրման:»:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 20 Երևան |