ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
14 փետրվարի 2017 թ. |
N 672-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» N 561-Ն որոշման ամբողջ տեքստում «տուրք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վճար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
2. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղից հատուկ տարածք տեղափոխված ավտոտրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 562-Ն որոշման նախաբանում և որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետում «տուրքի» բառը փոխարինել «վճարի» բառով:
3. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրքի վճարման և դրա ու ավտոկայանատեղի նկատմամբ հսկողության իրականացման ձևերը սահմանելու մասին» N 563-Ն որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «տուրք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վճար» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:
4. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 93-Ն որոշման նախաբանում և որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի 6-րդ ենթակետում ու 7-րդ կետի 2-րդ ենթակետում «տուրքի» բառը փոխարինել «վճարի» բառով:
5. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի «Ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 561-Ն և դեկտեմբերի 25-ի N 563-Ն որոշումներում լրացումներ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 89-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 190-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում «տուրքի» բառը փոխարինել «վճարի» բառով.
2) որոշման 1-ին կետում «նշված տուրքը վճարելով Երևանի քաղաքային համայնքի բյուջեից» բառերը փոխարինել «ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից» բառերով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Տ. Մարգարյան |