ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2002 թվականի N 614-Ն
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածներին ու 121-րդ հոդվածի յոթերորդ մասի 3-րդ կետին համապատասխան`
1. Ջրի ազգային խորհրդի կազմում ստեղծել վեճեր լուծող հանձնաժողով:
2. Հաստատել`
ա) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) վեճեր լուծող հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վեճեր լուծող հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն` ջրի ազգային խորհրդի կազմում:
2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում ջրային հարաբերություններում ծագած վեճերը լուծող մարմին է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը, օգտագործելով միջնորդությունը, բոլոր կողմերի համաձայնությամբ, ջրային հարաբերություններում ծագած` ջրօգտագործման թույլտվություններին առնչվող վեճերին վերջնական լուծում տվող միջնորդ ծառայելն է:
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան`
ա) լուծում է ջրային հարաբերություններում ծագած վեճերը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ որպես կողմ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը.
բ) առաջարկում է կողմերին, փոխադարձ համաձայնությամբ, մինչև հանձնաժողովի կողմից վեճի լուծման մասին որոշում ընդունելը, ձեռնպահ մնալ վեճը դատական կարգով լուծելուց.
գ) յուրաքանչյուր եռամսյակ ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում հաշվետվություն կատարված աշխատանքների մասին.
դ) անհրաժեշտության դեպքում համապատասխան մարմիններից կարող է պահանջել և ստանալ վեճի լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ.
ե) հաստատում է հանձնաժողովի աշխատակարգը.
զ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործառույթներ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից:
(6-րդ կետը խմբ. 01.02.13 N 77-Ն)
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը նախագահում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:
8. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են քարտուղարի կողմից` նիստի հրավիրման օրվանից առնվազն 5 օր առաջ:
9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:
Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում՝ նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:
Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Հանձնաժողովի որոշումներին դեմ քվեարկած անդամի կարծիքը կցվում է որոշմանը:
Հանձնաժողովը գործի քննությունն սկսելուց հետո 10 օրվա ընթացքում պարտավոր է ընդունել որոշում:
10. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.
գ) ստորագրում է հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերն ու գրագրությունը.
դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
ե) հանձնաժողովի նիստերին հանձնաժողովի անդամի պարբերաբար, առանց հարգելի պատճառի բացակայության դեպքում ջրի ազգային խորհուրդ է ներկայացնում առաջարկություն տվյալ անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
11. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) կազմում է միջոցառումների ծրագիր.
գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում նրա գործունեության ոլորտին առնչվող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց առաքումը.
զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
12. Հանձնաժողովի անդամները՝
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.
բ) ստորագրում են հանձնաժողովի որոշումները.
գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի քարտուղարին:
13. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
14. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:
15. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և մյուս նյութերը ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(հավելվածը խմբ. 01.02.13 N 77-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Զ Մ
ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Նարիմանյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Վանյան |
-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության պետ |
Գ. Սարոյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Բաղդասարյան |
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ |
Ա. Պետրոսյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Ա. Մխիթարյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Հ. Եսայան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության արտադրական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, բնապահպանության և ջրային տնտեսության բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Ս. Սրապյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ |
Դ. Ստեփանյան |
-ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ |
Ա. Մեսրոպյան |
-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության ուղղակի հարկերի բաժնի պետ |
Գ. Մուրադյան |
-ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը փոփ. 12.02.04 N 61-Ն, 13.10.04 N 666-Ն, փոփ., լրաց. 25.04.06 N 282-Ն, խմբ. 01.02.13 N 77-Ն)
|
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.02.2020, N 190-Ն | 20.02.2020, N 614-Ն | |
01.02.2013, N 77-Ն | 07.02.2013, N 614-Ն | |
25.04.2006, N 282-Ն | 04.05.2006, N 614-Ն | |
13.10.2004, N 666-Ն | 21.10.2004, N 614-Ն | |
12.02.2004, N 61-Ն | 04.03.2004, N 614-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|