«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60616419
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2016 թ. |
N 138-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԸՍՏ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի 2-րդ պարբերությամբ, 5-րդ մասով, 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ և 51-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել`
1) կուսակցության, կուսակցությունների դաշինքի տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կուսակցության, կուսակցությունների դաշինքի տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամների թեկնածու ներկայացնելու հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների ըստ ընտրական տեղամասերի բաշխման կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև նոր Ազգային ժողովի ընտրվելը, որպես Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվ ընդունվում է 90-ը, իսկ որպես Ազգային ժողովի կուսակցության ստացած մանդատների թիվ ընդունվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության ստացած մանդատների թիվը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Տ. Մուկուչյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովն ունի առնվազն 7 անդամ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ նշանակում են`
1) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)` մեկական անդամ, եթե խմբակցությունների թիվը մեծ է 4-ից, և երկուական անդամ, եթե խմբակցությունների թիվը փոքր է 5-ից.
2) համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը` 2 անդամ:
3. Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամների նշանակումն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտեր ներկայացնելու միջոցով:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում: Հայտի թղթային տարբերակը ստորագրում է կուսակցության ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ` կուսակցության ղեկավարի տեղակալը (քարտուղարը), կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավարը, նրա բացակայության դեպքում` խմբակցության քարտուղարը:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտը ներկայացվում է թղթային և էլեկտրոնային եղանակով` վերջինս էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով: Հայտի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից և լրացվում այդ տարբերակում նշված եղանակով:
6. Եթե կուսակցությունը նույն ընտրական տեղամասում նշանակում է հանձնաժողովի 2 անդամ և այդ անդամներից մեկը պետք է զբաղեցնի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոնը, այդ դեպքում հայտի «Ծանոթություն» սյունակում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անվան դիմացի տողում նշվում է համապատասխանաբար «նախագահ» կամ «քարտուղար» բառը:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու ժամկետների, կազմավորված ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկությունները յուրաքանչյուր ընտրության համար հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am):
8. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուներ կարող են ներկայացվել հայտերի միջոցով, որոնք սահմանված ժամկետներում ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
9. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու ներկայացնելու հայտերում նշված թեկնածուների ազգանունները, անունները և որակավորման վկայականների համարները տարածքային ընտրական հանձնաժողովում մուտքագրում են «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման համար նախատեսված դաշտում:
10. Եթե տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից որևէ տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակելու համար ներկայացրած թեկնածուների թիվը երկուսից ավելի է, ապա թեկնածուների սույն կարգի 9-րդ կետում նշված տվյալները «Ընտրություններ» ավտոմատացված համակարգ մուտքագրելուց հետո «Ընտրություններ» ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով առանձնացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի այն երկու թեկնածուներին, որոնք ընդգրկվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում:
11. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու ժամկետի ավարտից հետո «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով տպագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը:
12. Կուսակցության, կուսակցությունների դաշինքի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամ չնշանակելու դեպքում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի համապատասխան դաշտում մուտքագրվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամի տվյալները:
13. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների` տեղամասային ընտրական հանձնաժողովում նշանակելու համար ներկայացրած թեկնածուների թիվը երկուսից պակաս լինելու դեպքում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի համապատասխան դաշտում մուտքագրվում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամի տվյալները:
Հավելված 2 |
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հ Ա Յ Տ
_____________________________________________________________
(կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը)
տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների նշանակման
ՀՀ ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան _____________
____________________________________________________ ընտրություններին
(նշվում է ընտրության անվանումը)
տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ են նշանակվել.
Ընտրական տեղամաս N |
Համայնքը |
Նշանակվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի ազգանունը, |
Որակավորման |
Հեռախոսա-համարը, կապի այլ միջոցներ |
Ծանոթություն |
Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:
Կուսակցության ղեկավար (տեղակալ) Կուսակցությունների դաշինքի դեպքում` խմբակցության ղեկավար (տեղակալ) |
___________________ (ազգանունը, անունը) |
___________________ (ստորագրությունը) |
«____» _______________ 20 թվական
Հավելված 3 |
ԹԻՎ _____ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հ Ա Յ Տ
տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու ներկայացնելու
ՀՀ ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածին համապատասխան _____________
___________________________________________________ ընտրություններին
(նշվում է ընտրության անվանումը)
տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկելու համար ներկայացնում եմ.
Ընտրական տեղամաս N |
Համայնքը |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը |
Որակավորման |
Հեռախոսա- |
Հայտում նշված քաղաքացիներն ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք, նրանց վրա չեն տարածվում ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվելու համար նախատեսված սահմանափակումները:
Թիվ _____ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ |
___________________ (ազգանունը, անունը) |
___________________ (ստորագրությունը) |
«____» ____________ 20 թվական
|
Հավելված 4 |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԸՍՏ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում, այդ պահին ծրագիրը գործարկելու և արդյունքը ստանալու միջոցով:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ըստ ընտրական տեղամասերի կատարվում է համակարգչային եղանակով «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով` ընտրական տեղամասերի կազմավորումից հետո, բայց ոչ ուշ, քան տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի սկիզբը` ապահովելով համամասնական հավասարության սկզբունքը:
3. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների թիվը որոշվում է հետևյալ կերպ.
1)
ԿՄԹ |
|||
ՆՔԹ | = |
-------- |
x ՏԹ, |
ՊԹ |
որտեղ`
ՆՔԹ-ն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների թիվն է,
ԿՄԹ-ն Ազգային ժողովի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվն է,
ՏԹ-ն տվյալ ընտրության օրը կայանալիք բոլոր ընտրությունների համար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է,
ՊԹ-ն Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվն է:
2) Ազգային ժողովի խմբակցությունների քանակը 4-ից մեծ լինելու դեպքում, եթե որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) համար ՆՔԹ-ի ամբողջ մասը ստացվում է մեծ ՏԹ-ի կեսից, ապա ՏԹ-ի կեսը գերազանցող մասը (լրացուցիչ ՏԹ) բաշխվում է մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) միջև հետևյալ կերպ`
ԿՄԹ |
|||
ՆՔԹ1 | = |
-------- |
x ՏԹ1, |
ՊԹ1 |
որտեղ`
ՆՔԹ1-ն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) հասանելիք համապատասխանաբար հանձնաժողովի նախագահների և քարտուղարների լրացուցիչ թիվն է,
ԿՄԹ-ն Ազգային ժողովի կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ստացած մանդատների թիվն է,
ՏԹ1-ն լրացուցիչ բաշխվող տեղամասերի թիվն է,
ՊԹ1-ն այն կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների Ազգային ժողովի պատգամավորների մանդատների թիվն է, որոնց միջև բաշխվում են լրացուցիչ բաշխվող տեղամասերը:
3) Յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար հասանելիք նախագահների և քարտուղարների թիվը որոշելու համար նախ գումարվում են յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար ՆՔԹ-ն և ՆՔԹ1-ը և ամբողջ թվերին համապատասխան հատկացվում այդքան նախագահի և քարտուղարի տեղեր: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի մնացած պաշտոնները բաշխվում են ըստ ՆՔԹ-ի և ՆՔԹ1-ի գումարի արդյունքում մնացորդների մեծության հերթականությանբ, սակայն այնպես որ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չստանա ՏԹ-ի կեսը գերազանցող քանակի պաշտոն։ Եթե որևէ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքին հատկացվող պաշտոնների թիվը հասնում է ՏԹ-ի կեսին, ապա այդ կուսակցությանը կամ կուսակցությունների դաշինքին մնացորդների մեծությամբ կամ հերթականությամբ այլևս պաշտոններ չի տրամադրվում: Մնացորդների հավասարության դեպքում մնացած պաշտոնների բաշխումը կատարվում է օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները:
4. Մեկից ավելի տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում նույն օրը ընտրություններ անցկացվելու դեպքում, եթե յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված ընտրական տեղամասերի թիվը ավելին է 18-ից, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվը հետևյալ բանաձևով`
ՆՔԹa | |||
ԿaՀՍՏj | = |
ԱՄԲՈՂՋ ՀՍՏԹj x |
( -------- ), |
ՏԹ |
որտեղ`
ԿaՀՍՏj - j տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվն է,
ՆՔԹa - a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին ամբողջ Հանրապետությունում հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների թիվն է, որը որոշվում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով,
ՀՍՏԹj - j տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված ընտրական տեղամասերի ընդհանուր թիվն է,
ՏԹ-ն բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է:
Եթե այդ հաշվարկի արդյունքում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք Հանրապետության ողջ տարածքում ստանում է ավելի քիչ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կամ քարտուղարների պաշտոններ, քան պետք է ստանար սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, ապա պակասող պաշտոնների քանակը բաշխվում է ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներում առկա թափուր պաշտոնների` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները:
Արդյունքում ձևավորվում է յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք համապատասխանաբար տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների վերջնական թիվը,
2) եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակում է երկու անդամ, ապա յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքի համար իրականացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների 1000 պատահական բաշխում ըստ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և կոնկրետ ընտրական տեղամասերի, ապահովելով, որ այդ պատահական բաշխման ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների (եթե դա հնարավոր է), կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները:
Յուրաքանչյուր ո պատահական բաշխման համար գնահատվում է բաշխման առաջին որակը` ԱՈո-ն, հետևյալ բանաձևով`
m |
|||
ԱՈո | = |
∑ |
Tո , |
ո=1 |
որտեղ` m -ը տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընտրական տեղամասերի թիվն է:
Tո-ը հավասար է 1, եթե ո պատահական բաշխման դեպքում m տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են տարբեր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչներ, և հավասար է զրոյի հակառակ դեպքում:
Արդյունքում ընտրվում են առավել բարձր առաջին որակ ունեցող 100 պատահական բաշխումները:
Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նշանակում է մեկ անդամ, ապա առաջին որակական ցուցանիշը չի հաշվարկվում, այլ կատարվում է առնվազն 1000 պատահական բաշխում այնպես, որ նույն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում չունենա միաժամանակ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոն, ապահովելով, որ այդ պատահական բաշխումների ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող (եթե դա հնարավոր է):
Պատահական բաշխումներից յուրաքանչյուրի համար գնահատվում է բաշխման երկրորդ որակը:
Այդ նպատակով հաշվարկվում է տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընտրական տեղամասերի ընտրողների թվի միջին թվաբանականը` ՀՍՏՄԻՋ:
Յուրաքանչյուր a կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար հաշվարկվում է տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ո1 պատահական բաշխման դեպքում այն ընտրական տեղամասերի ընտրողների միջին թվաբանականը, որում այդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ունի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոն` ԿՈՒՍՀՍՏՄԻՋո1: Եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղմասային ընտրական հանձնաժողովում ունի և հանձնաժողովի նախագահի, և քարտուղարի պաշտոն, ապա այս ցուցանիշը հաշվարկելիս այդ ընտրական տեղամասը հաշվի է առնվում երկու անգամ:
ո1 պատահական բաշխման դեպքում երկրորդ որակը` ԵՈո1 -ը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Կa |
||||
ԵՈո1 | = |
1/ |
∑ | (ԿՈՒՍՀՍՏՄԻՋa - ՀՍՏՄԻՋ)2 |
a=1 |
որտեղ` Կa- պաշտոնների բաշխմանը մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների թիվն է:
Արդյունքում տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընտրվում է այն բաշխումը, որի երկրորդ որակն առավելագույնն է: Հավասարության դեպքում առավելագույն հավասար որակների միջև ընտրությունն իրականացվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները։
5. Եթե նույն օրն անցկացվող ընտրությունների ժամանակ բոլոր այն տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներից գոնե մեկում, որտեղ ձևավորվել են ընտրական տեղամասեր ընտրական տեղամասերի թիվը 18-ից պակաս է, բաշխումն իրականացվում է հետևյալ կերպ.
1) հաշվարկվում է յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում յուրաքանչյուր կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվը հետևյալ բանաձևով`
ՆՔԹa | |||
ԿaՀՍՏj | = |
ԱՄԲՈՂՋ ՀՍՏԹj x |
( -------- ), |
ՏԹ |
որտեղ`
ԿaՀՍՏj - j տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների նախնական թիվն է,
ՆՔԹa - a կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին ամբողջ Հանրապետությունում հասանելիք տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների (քարտուղարների) պաշտոնների թիվն է, որը որոշվում է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով,
ՀՍՏԹj - j տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված ընտրական տեղամասերի ընդհանուր թիվն է,
ՏԹ - ն բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվն է:
Եթե այդ հաշվարկի արդյունքում որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք Հանրապետության ողջ տարածքում ստանում է ավելի քիչ տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների կամ քարտուղարների պաշտոններ, քան պետք է ստանար սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, ապա պակասող պաշտոնների քանակը բաշխվում է ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներում առկա թափուր պաշտոնների` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները: Իրականացվում է այդպիսի առնվազն 100 բաշխում:
Յուրաքանչյուր պատահական բաշխման համար իրականացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների առնվազն 100 պատահական բաշխում ըստ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների և կոնկրետ ընտրական տեղամասերի, ապահովելով, որ այդ պատահական բաշխման ժամանակ յուրաքանչյուր ընտրական տեղամասի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող (եթե դա հնարավոր է)` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական բաշխման ֆունկցիաները.
2) եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակում է երկու անդամ, ապա յուրաքանչյուր ո պատահական բաշխման համար գնահատվում է բաշխման առաջին որակը` ԱՈո-ն, հետևյալ բանաձևով`
m |
|||
ԱՈո | = |
∑ |
Tո , |
ո=1 |
որտեղ` m-ը տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ձևավորված ընտրական տեղամասերի թիվն է:
Tո-ը հավասար է 1, եթե ո պատահական բաշխման դեպքում m տեղամասում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնը զբաղեցնում են տարբեր կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներ, և հավասար է զրոյի հակառակ դեպքում:
Արդյունքում ընտրվում են առավել բարձր առաջին որակ ունեցող 10 պատահական բաշխում:
Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում նշանակում է մեկ անդամ, ապա առաջին որակական ցուցանիշը չի հաշվարկվում, այլ պատահական բաշխումները կատարվում է այնպես, որ նույն կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում չունենա միաժամանակ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոն, ապահովելով, որ այդ պատահական բաշխումների ժամանակ յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում նշանակվելիք հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը միաժամանակ չլինեն խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նշանակվող (եթե դա հնարավոր է):
Պատահական բաշխումներից յուրաքանչյուրի համար գնահատվում է բաշխման երկրորդ որակը:
Այդ նպատակով հաշվարկվում է Հանրապետությունում ձևավորված տեղամասերի ընտրողների թվի միջին թվաբանականը` ՀԱՆՄԻՋ:
Յուրաքանչյուր a կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար հաշվարկվում է Հանրապետությունում ձևավորված ո1 պատահական բաշխման դեպքում այն ընտրական տեղամասերի ընտրողների միջին թվաբանականը, որում այդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ունի հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի պաշտոն` ԿՈՒՍՀԱՆՄԻՋո1: Եթե կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում ունի և հանձնաժողովի նախագահի, և քարտուղարի պաշտոն, ապա այս ցուցանիշը հաշվարկելիս այդ ընտրական տեղամասը հաշվի է առնվում երկու անգամ:
ո1 պատահական բաշխման դեպքում երկրորդ որակը` ԵՈո1-ը, հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Կa |
||||
ԵՈո1 | = | 1/ |
∑ |
(ԿՈՒՍՀԱՆՄԻՋa - ՀԱՆՄԻՋ)2 |
a=1 |
որտեղ` Կa - պաշտոնների բաշխմանը մասնակից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի թիվն է:
Արդյունքում ընտրվում է այն բաշխումը, որի երկրորդ որակն առավելագույնն է: Հավասարության դեպքում առավելագույն հավասար որակների միջև ընտրությունն իրականացվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները։
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, եթե կազմավորված ընտրական տեղամասերի թիվը փոքր է 3-ից, ապա յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` օգտագործելով MS Visual Studio-ի ծրագրային միջոցների պատահական ընտրության ֆունկցիաները, այնպես, որ նույն տեղամասային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները միաժամանակ չզբաղեցնեն կառավարության կազմավորմանը մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: