«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 նոյեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016358
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 հոկտեմբերի 2016 թ. |
թիվ 169-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով կանոնակարգել վճարահաշվարկային կազմակերպությունների գլխավոր հաշվապահների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման գործընթացը, ինչպես նաև հստակեցնել ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման գործընթացը,
հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-22-րդ հոդվածները, և
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգի 32-րդ կետի 3)-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) առկա է շուրջօրյա անվտանգության ազդարարման և պահպանիչ-հակահրդեհային ազդարարման գործող համակարգ:»,
3) Կանոնակարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Այն դեպքում, երբ հեռահաղորդակցման օպերատորի տարածքում գտնվող վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղում բացակայում է դրամապահոց (չհրկիզվող պահարանների սենյակ), ապա հեռահաղորդակցման օպերատորների տարածքում բացվող մասնաճյուղի համար սույն կանոնակարգի 29-րդ կետի պահանջը կհամարվի բավարարված, եթե այն հարակից տարածքներից լինի առանձնացված, ունենա առանձին ծառայողական մուտք, որը կարող է լինել ընդհանուր հեռահաղորդակցման օպերատորի աշխատակիցների համար: Դրամարկղի (մասնաճյուղի) դիմային մասը պետք է կառուցված լինի շինանյութից և ունենա առնվազն 1-1.2 մ բարձրությամբ պատ, իսկ ապակե մասը կարող է բացակայել:»,
4) Կանոնակարգի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունն ինքնուրույն է մշակել իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերը, ապա պետք է առկա լինեն.
1) հստակ մշակված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,
2) համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները,
3) ծրագրային համակարգի մշակմանը մասնակցած հիմնական և/կամ ժամկետային պայմանագրով աշխատող աշխատակիցների ցուցակը, որտեղ պետք է նշվեն նաև նրանց զբաղեցրած պաշտոնները,
4) ծրագրի մշակման լեզուն և ինտերֆեյսը,
5) ծրագրի վերջնական շահագործվող տարբերակի ծրագրային կոդի գտնվելու վայրը,
6) թեստավորող խմբի անդամների ցուցակը, մասնագիտական որակավորումը, զբաղեցրած պաշտոնը, թեստավորման արձանագրությունը, թեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, գործադիր տնօրենի և մյուս մասնակիցների ստորագրությունները,
7) այդ ծրագիրը օգտագործող ստորաբաժանումների աշխատակիցների կողմից թեստավորմանը մասնակցելու փաստը հավաստող փաստաթղթերը,
8) ծրագրի վերջնական շահագործվող տարբերակի ծրագրային կոդերի մեջ փոփոխություններ կատարելու հնարավորություններ ունեցող աշխատակիցների ցուցակը,
9) ծրագրային ապահովման օգտագործողների ուղեցույցը կամ այլ ուղղորդող գրքեր, գրքույկներ, ձեռնարկներ, փաստաթղթեր:»,
5) Կանոնակարգը լրացնել 55.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«55.1 Այն դեպքում, երբ վճարահաշվարկային կազմակերպությունն իր կողմից շահագործվող ծրագրային համակարգերի մշակումը պատվիրակել է այլ անձին, ապա պետք է առկա լինեն`
1) ծրագրային համակարգի վերաբերյալ վճարահաշվարկային կազմակերպության և մշակող ընկերության միջև կնքված պայմանագիր,
2) ծրագիրը մշակող անձին ներկայացված տեխնիկական առաջադրանքը և պահանջները,
3) համակարգի տեղեկատվական անվտանգությանը ներկայացվող պահանջները,
4) նոր մշակված ծրագրային ապահովման թեստավորման արձանագրությունը և այլ փաստաթղթեր, որոնք պարունակում են թեստավորման արդյունքները, թեստավորող խմբի մասնակիցների եզրակացությունը, կազմակերպության կառավարման իրավասու մարմնի և թեստավորման մասնակիցների ստորագրությունները,
5) կազմակերպության և մշակող ընկերության կողմից ստորագրված ընդունման-հանձնման ակտը,
6) մշակող ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ հեղինակավոր աուդիտորական կազմակերպության եզրակացությունը,
7) մշակող ընկերության` միջազգային ընդունված չափանիշներին համապատասխանությունը հավաստող վկայագիր կամ միջազգային հավաստագրման որևէ կազմակերպության կողմից թողարկված վկայագիր կամ որևէ ապահովագրական ընկերությունում ծրագրային համակարգի ապահովագրված լինելը հավաստող փաստաթուղթ,
8) կազմակերպության, մշակող ընկերության և Էսքրոու (Escrow) ծառայություններ մատուցող երրորդ ընկերության միջև «Գործառնական օր» ծրագրային համակարգի ծրագրային կոդերի պահուստային պահպանման և համապատասխան արտակարգ իրավիճակում Կազմակերպությանը հանձնման վերաբերյալ պայմանագիր:»,
6) Կանոնակարգի 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«57. Վճարահաշվարկային կազմակերպության կողմից շահագործվող սերվերները, այդ թվում նաև` քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված սերվերները, պետք է պահվեն և շահագործվեն հատուկ սերվերային սենյակում(ներում), որը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`
1) լինի առանձնացված հարակից տարածքներից ոչ թափանցիկ նյութերից (օրինակ` չլինի ապակուց) պատրաստված պատերով,
2) սերվերային սենյակի դուռը պետք է հանդիսանա միակ ճանապարհը այնտեղ մուտք գործելու կամ դուրս գալու համար,
3) ունենա հակահրդեհային պաշտպանության համակարգ,
4) ունենա շարժման գրանցման(հայտնաբերման) համակարգ և(կամ) տվիչներ,
5) ունենա համակարգիչների բնականոն աշխատանքն ապահովելու համար անհրաժեշտ ջերմաստիճանը, օդի խոնավությունը կարգավորող և պահպանող համակարգ, ինչպես նաև օդափոխության համակարգ,
6) շուրջօրյա ռեժիմում իրականացվող տեսահսկում և տեսագրում: Ընդ որում` տեսահսկման համակարգը պետք է տեղադրված լինի սերվերային սենյակում և նկարահանի առնվազն վճարահաշվարկային կազմակերպության սերվերի համակարգիչ(ներ)ը, հարակից տարածքը այնպես, որ տեսանելի լինեն այդ համակարգիչ(ներ)ին մոտեցող անձինք և հնարավորություն լինի հսկելու սերվերային սենյակում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն: Տվյալ տեսագրումները պետք է կատարվեն և արխիվացվեն կազմակերպության կողմից և պահպանվեն առնվազն 90 օր,
7) ունենա դռան ինքնաբերաբար փակման համակարգ,
8) սերվերային սենյակի մուտքի-ելքի գրանցման ընթացակարգ (առնվազն պետք է գրանցվի մուտք/ելք գործողի անուն-ազգանունը, մուտքի-ելքի ժամը և ամսաթիվը),
9) սերվերային սենյակը պետք է ունենա անխափան էլեկտրասնուցման համակարգեր, որը պետք է ապահովի ինչպես սերվերների անխափան աշխատանքը, այնպես էլ սույն կետում նշված տեսահսկման, հակահրդեհային պաշտպանության, շարժման գրանցման և հայտնաբերման, ջերմաստիճանը պահպանող, օդափոխության համակարգերի անխափան աշխատանքը, առնվազն հիմնական սերվերներից այլ վայրում գտնվող պահուստային սերվերներին անցնելու ժամանակահատվածում,
10) եթե սերվերային սենյակն ունի պատուհան, ապա այն պետք է լինի դրսից ճաղապատ և միշտ լինի փակ և կարող է բացվել միայն հիմնավոր պատճառաբանության առկայության դեպքում` Կազմակերպության կառավարման իրավասու մարմնի կողմից հաստատված գրավոր որոշման հիման վրա:»,
7) Կանոնակարգը լրացնել 57.1-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«57.1 Վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է`
1) ունենա պահուստային սերվեր կամ համակարգիչ,
2) ունենա էլեկտրասնուցման պահուստային համակարգ (գեներատոր շարժիչ, արևային մարտկոց կամ այլ հավասարազոր համակարգ),
3) ունենա անխափան էլեկտրասնուցման սարքեր (յու-փի-էս), որոնց ինքնուրույն աշխատանքի ժամանակը պետք է թույլատրի իրականացնելու անցումը էլեկտրասնուցման հիմնականից պահուստային տարբերակի` առանց տեղեկատվության կորստի,
4) բոլոր համակարգիչներում պետք է առկա լինի հակավիրուսային որևէ համակարգ, որի տվյալների հենքը պետք է թարմացվի հակավիրուսային համակարգի հրապարակված ամենավերջին տարբերակով,
5) եթե վճարահաշվարկային կազմակերպության աշխատակիցները ունեն միջազգային համակարգչային ցանցից (ինտերնետ) օգտվելու հնարավորություն, ապա պետք է առկա լինեն միջցանցային էկրաններ (ֆայերվոլ)` համապատասխան կանոններով սահմանված, որը կկատարի որոշակի տիպի տեղեկատվության հոսքի ֆիլտրում:»,
8) Կանոնակարգի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Վճարահաշվարկային կազմակերպությունները և դրանց մասնաճյուղերը պետք է ունենան կիրառվող տեխնիկա-ծրագրային և անվտանգության ապահովման կանոնակարգման փաստաթղթեր:»,
9) Կանոնակարգի 60-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
10) Կանոնակարգի 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Վճարահաշվարկային կազմակերպությունների տեխնիկա-ծրագրային ապահովման և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերով պետք է սահմանված լինեն դրույթներ` վճարային գործառնությունների, իրադարձությունների, անձանց, փաստերի և գործընթացների հետ կապված տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) անվտանգության հսկողության վերաբերյալ` անկախ դրանց ներկայացման ձևից, հետևյալ սկզբունքներով`
1) տեղեկատվության օգտագործողները պետք է միարժեքորեն նույնականացվեն` տեղեկատվությանը մուտքի իրավասություն ստանալու համար,
2) տեղեկատվության պաշտպանական հսկողությունը պետք է ապահովի տեղեկատվության տրամադրումը միայն նույնականացված օգտագործողներին:»,
11) Կանոնակարգի 62-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
12) Կանոնակարգի 63-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«63. Տեղեկատվական անվտանգության միջոցառումները պետք է ուղղվեն տեղեկատվական գործընթացների և դրանցում ներգրավված տեղեկատվական միջոցների բարձր պաշտպանվածության ապահովմանը: Ցանկացած ձևով ներկայացված տեղեկատվության (էլեկտրոնային, թղթային, բանավոր և այլն) և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող հիմնական պահանջներն են`
1) կազմակերպության կապը և կենսունակությունը ապահովող տարածքներ մուտքը թույլատրելի է միայն տվյալ համակարգի աշխատանքի համար պատասխանատու աշխատակիցներին: Այլ անձանց մուտքը կարող է իրականացվել միայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված փաստաթղթերի հիման վրա,
2) աշխատանքի կանոնները պետք է մշակվեն և պահպանվեն տեղեկատվության արտաքին կրիչների հետ միասին (մագնիսային, լազերային և այլ տիպի)` սահմանափակելով նման կրիչների տեղափոխումը և կազմակերպության տարածքից դուրսբերումը:»,
13) Կանոնակարգի 64-66 կետերն ուժը կորցրած ճանաչել,
14) Կանոնակարգի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«67. Քլիրինգի և պրոցեսինգի հետ ուղղակիորեն կապված տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները հետևյալն են`
1) տվյալների շտեմարան մուտք գործելու յուրաքանչյուր դեպք պետք է գրանցվի մատյանում, որը պետք է հասանելի լինի միայն տեղեկատվական անվտանգության պատասխանատուին և սերվերի (համակարգի) ադմինիստրատորին: Նշված մատյանները կարող են հասանելի լինել միայն ընթերցման համար,
2) պետք է արգելված լինի ծածկագրված տեղեկատվությունը առանց աշխատանքային անհրաժեշտության վերծանելը և պահպանելը վերծանված տեսքով, որևէ ձևով փոխանցելը այլ օգտագործողների կամ կատարել գործողություններ, որոնք կարող են բերել այդ տեղեկատվության պաշտպանվածության աստիճանի նվազեցմանը,
3) վճարահաշվարկային կազմակերպության կողմից պետք է մշակված լինեն քլիրինգի և պրոցեսինգի վերաբերյալ տեղեկատվության հետ աշխատանքի ընդհանուր կանոնները, օգտագործողների գրանցման և իրավասությունների տրամադրման կարգը:»,
15) Կանոնակարգի 69-րդ կետի 9-րդ ենթակետը «գտնվելու վայրի,» բառերից հետո լրացնել «գործունեության վայրի,» բառերով,
16) Կանոնակարգի 78-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Վճարահաշվարկային կազմակերպության մասնաճյուղի գտնվելու վայրի և(կամ) գործունեության վայրի փոփոխությունները,»,
17) Կանոնակարգի 79-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
18) Կանոնակարգը 9-րդ գլխից հետո լրացնել 91 գլխով` հետևյալ բովանդակությամբ.
«91. ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
79.1 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կետում նշված փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ է ներկայացնում.
1) Վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող նոր ներքին իրավական ակտերի ընդունման կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխության դեպքում` նոր ընդունված ներքին իրավական ակտերը կամ գործող ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող ներքին իրավական ակտերը (վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը կարգավորող կանոնակարգերը, կարգերը, ընթացակարգերը և նմանատիպ այլ փաստաթղթերը),
2) Վճարահաշվարկային կազմակերպության կամ նրա մասնաճյուղի` սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության և անվտանգության կամ տեխնիկա-ծրագրային պահանջների յուրաքանչյուր փոփոխության դեպքում` այդ փոփոխությունների վերաբերյալ գրություն, որը պարունակում է հայտարարություն այն մասին, որ փոփոխված գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածությունը, տեխնիկա-ծրագրային պահանջները և(կամ) անվտանգությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ գլուխներով սահմանված չափանիշներին,
3) Վճարահաշվարկային կազմակերպության կանոնադրությունում իրականացված փոփոխություն(ներ)ի և/կամ լրացում(ներ)ի կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու դեպքում` տեղեկանքում նշելով Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված` իր կանոնադրության վերջին փոփոխության ամսաթիվը:
79.2 Վճարահաշվարկային կազմակերպությունը լիցենզիա ստանալուց հետո սույն կանոնակարգի Հավելված 2-ով և Հավելված 3-ով, ինչպես նաև Հավելված 5-ի Ձև 2-ով սահմանված տեղեկանքի 2.3-րդ, 3.6-րդ, 3.8-րդ, 3.9-րդ, 4.1-րդ կետերով կամ 5-9-րդ կետերով սահմանված տեղեկություններում փոփոխությունները տեղի ունենալու դեպքում` փոփոխության օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Կենտրոնական բանկ: Ընդ որում, ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը:»,
19) Կանոնակարգի 86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«86. Վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի կամ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը կարող է զբաղեցվել վճարահաշվարկային կազմակերպության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի կամ բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալի, տնօրինության (վարչության) անդամի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորում ունեցող ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, իսկ գլխավոր հաշվապահի պաշտոնը կարող է զբաղեցվել վճարահաշվարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի կամ բանկի ու օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի որակավորում ունեցող ժամանակավոր պաշտոնակատարի կողմից:»,
20) Կանոնակարգի 101-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) սույն կանոնակարգի 43-րդ կետում սահմանված պահանջներին բավարարող հիմքեր:»,
21) Կանոնակարգի 116-րդ կետում.
1) աղյուսակի 1-ին տողի 2-րդ սյունակը «մակարդակները» բառից հետո լրացնել «կամ Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակը» բառերով,
2) աղյուսակի 2-րդ տողի 2-րդ սյունակում «մակարդակները» բառից հետո հանել «, կամ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից տրամադրվող` հաշվապահի որակավորման վկայական» բառերը,
22) Կանոնակարգի 15-րդ և 16-րդ գլուխների վերնագրերում և ողջ տեքստում «ղեկավարների» բառից հետո հանել «(գործադիր տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ)» բառերը,
23) Կանոնակարգի 132-րդ կետը «հիման վրա» բառերից հետո լրացնել «` ընդ որում, «+» նշանը նշանակում է, որ տվյալ թեման վերաբերում է, իսկ «-» նշանը` չի վերաբերում» բառերով,
24) Կանոնակարգի 146-րդ կետի «5 (հինգ) տարի ժամկետով» բառերը փոխարինել «3 (երեք) տարի ժամկետով» բառերով,
25) Կանոնակարգի 164-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
26) Կանոնակարգի Հավելված 6-ի «Գրանցման վայրը» բառերը փոխարինել «Գտնվելու վայրը» բառերով,
27) Կանոնակարգի Հավելված 11-ի 4.3 կետում բոլոր «ոչ պարտադիր» բառերը փոխարինել «+» նշանով,
28) Կանոնակարգի Հավելված 14-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՎԵԼՎԱԾ 14
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
|
»: |
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 22-ի «Դրամական (փողային) փոխանցումներ, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման գրավոր և բանավոր քննության թեմաների ցանկը հաստատելու մասին» թիվ 542-Ն որոշումը:
3. Նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը վճարահաշվարկային կազմակերպությունների գլխավոր հաշվապահներին տրված որակավորման վկայականները գործում են մինչև դրանցում նշված ժամկետի լրանալը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
2016 թ. հոկտեմբերի 20 Երևան |