ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2016 թվականի N 973-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.
Կատարված է առանց թերությունների |
Կատարված է |
Կատարված է էական թերություն-ներով |
Կատարված չէ | |
Սահմանված ժամկետից շուտ |
100 |
89-80 |
- |
- |
Սահմանված ժամկետին |
95-90 |
79-75 |
65-59 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
89-80 |
74-65 |
58-50 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
64-59 |
58-50 |
49-35 |
0 |
Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը` բացառությամբ այն հանձնարարականների, որոնց կատարման համար սահմանված է մեկ աշխատանքային օր:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին կետով.
«34.1. Սույն կարգի 34-րդ կետով հաստատված սանդղակում ներկայացված միջակայքի առկայությամբ յուրաքանչյուր վանդակում համակարգը հնարավորություն է ընձեռում աշխատանքը գնահատողին ընտրելու այդ միջակայքում ներառված թվերից յուրաքանչյուրը:».
3) կարգի 44-րդ կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին, 44.2-րդ և 44.3-րդ կետերով.
«44.1. Անմիջական ենթակա ունեցող ղեկավար աշխատողի (այսուհետ` ղեկավար աշխատող) դեպքում սույն կարգի 44-րդ կետում նշված բանաձևը կիրառվում է հետևյալ ձևով. ՂԿԸԳ=ՄԳX50% + ԿՀԳX50% X գործակից:
Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը որոշելու համար անհրաժեշտ է պարզել նրա ենթակա աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) կատարողականների ընդհանուր գնահատականների (ԿԸԳ) թվաբանական միջինը (ԹՄ) և դրա ստանդարտ շեղումը (Standard Deviation), այսուհետ` ՍՏՇ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ՍՏՇ=Ö [(∑(ԿԸԳi-ԹՄ)2)/ո], որտեղ ո-ը ղեկավար աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) թվաքանակն է, իսկ ԿԸԳi-ն` ենթակա աշխատողներից յուրաքանչյուրի կատարողական ընդհանուր գնահատականը, իսկ i=1,2,.....n:
44.2. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը (ԿՀՎԳ) որոշելու համար նրա ԿՀԳ-ի նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները.
≥ 91 |
90-81 |
80-71 |
70-61 |
60 | |
≥ 5.25 |
0.7 |
1 |
0.9 |
0.8 |
0 |
5-5.24 |
0.5 |
0.95 |
0.8 |
0.7 |
0 |
4.75-4.9 |
0.1 |
0.8 |
0.7 |
0.6 |
0 |
<4.75 |
0 |
0.7 |
0.6 |
0.5 |
0 |
Ընդ որում, սույն աղյուսակում նշված միավորի հաշվարկման համար ԹՄ-ն կլորացվում է ամբողջական թվերի:
44.3. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը ներկայացվում է «Ընդհանուր գնահատական» թերթիկով` համաձայն N 6 ձևի, իսկ ղեկավար աշխատողինը` N 6.1 ձևի: Եթե աշխատողի կատարողականի կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով անմիջական ղեկավարի նշագրով 60 տոկոս և բարձր է, ապա դա համարվում է անմիջական ղեկավարի դրական եզրակացություն, իսկ եթե 60 տոկոսից ցածր է, ապա համարվում է անմիջական ղեկավարի բացասական եզրակացություն:».
5) կարգի 48-րդ կետը «համաձայն N 6» բառերից հետո լրացնել «կամ N 6.1» բառերով.
6) կարգի 54-րդ և 57.1-ին կետերում «75» թիվը փոխարինել «60» թվով.
7) կարգը լրացնել նոր` N 6.1 ձևով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. սեպտեմբերի 24 Երևան
վարչապետԿ. Կարապետյան
Հավելված |
«Ձև N 6.1
Ղեկավար աշխատողի ընդհանուր գնահատականը
|
1. Աշխատանքային ծրագրի կիսամյակային կշռված գնահատականի 50% |
| ||
2. Կառավարչական հմտությունների կիսամյակային գնահատականի 50% |
| ||
3. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների գնահատականի նկատմամբ կիրառվող գործակիցը |
| ||
|
| ||
|
|
|
_____________________ |
Ղեկավար աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը |
_____________________ |
_________ ________________ թ.»: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |