ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 165-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Պաշտոնական կայքէջում տեղադրված դիմումին կից ներկայացվելիք փաստաթղթերը պետք է խմբավորված լինեն ըստ գործարքի տեսակի:».
2) 7-րդ կետում «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան