ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 2016 թվականի N 393-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1341-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների և չափածրարված արտադրանքի վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 727-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1341-Ն որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից չափագիտության լիազոր մարմնին տեղեկատվության տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրվում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների միասնական անվանացանկի հետևյալ ծածկագրերով չափման միջոցների վերաբերյալ`
1) |
սարքավորումներ` ապրանքները կշռելու համար (բացի 0,05 գ կամ ավելի զգայունություն ունեցող կշեռքներից)` ներառյալ այն կշեռքները, որոնք սարքավորված են ապրանքի զանգվածը հաշվարկելու և վերահսկելու հարմարանքով ու գործարկվում են կշռվող ապրանքի ծանրության ուժով, մանրակշռաքարեր` բոլոր տեսակի կշեռքների համար |
8423 | |
2) |
բարդ օպտիկական մանրադիտակներ` ներառյալ միկրոլուսանկարահանումների, միկրոկինոնկարահանումների կամ միկրոպրոյեկտման մանրադիտակները |
9011 (բացառությամբ | |
3) |
մանրադիտակներ` բացի օպտիկական մանրադիտակներից, դիֆրակցիոն ապարատներ |
9012 (բացառությամբ | |
4) |
կողմնացույցներ` ուղղությունը որոշելու համար, նավիգացիոն սարքեր և գործիքներ |
9014 (բացառությամբ | |
5) |
սարքեր և գործիքներ` գեոդեզիական կամ տեղագրական (ներառյալ լուսանկարչաչափականները), ջրագրական (հիդրոգրաֆիկական), օվկիանոսագրական, ջրաբանական (հիդրոլոգիական), օդերևութաբանական կամ երկրաֆիզիկական` բացի կողմնացույցներից, հեռաչափեր |
9015 (բացառությամբ 9015 90 000 0-ի) | |
6) |
կշեռքներ` 0,05 գրամ կամ ավելի զգայունությամբ, մանրակշռաքարերով կամ առանց դրանց |
9016 00 (բացառությամբ | |
7) |
գործիքներ` գծագրության, նշումների կամ մաթեմատիկական հաշվարկների համար (օրինակ` գծագրական մեքենաներ, պանտոգրաֆներ, անկյունաչափեր, գծագրական լրակազմեր, լոգարիթմական քանոններ, սկավառակային հաշվիչներ), ձեռքի գործիքներ` գծային չափեր կատարելու համար (օրինակ` չափիչ ձողեր ու չափերիզներ, միկրոմետրեր, չափակարկիններ)` տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված |
9017 (բացառությամբ 9017 90 000-ի) | |
8) |
բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր և սարքվածքներ` ներառյալ սցինտիգրաֆիկական ապարատուրաները, էլեկտրաբժշկական այլ ապարատուրաները և տեսողությունը հետազոտելու սարքերը. |
9018 | |
9) |
ապարատուրա` հիմնված ռենտգենյան, ալֆա, բետա և գամմա ճառագայթների օգտագործման վրա, բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական օգտագործման համար նախատեսված կամ չնախատեսված` ներառյալ ռենտգենագրական կամ ռադիոթերապևտիկ հետազոտությունների համար ապարատուրաները, ռենտգենյան խողովակները և ռենտգենյան ճառագայթման այլ գեներատորները, բարձր լարման գեներատորները, վահանները և կառավարման վահանակները, էկրանները, սեղանները, բազկաթոռները և նույնանման այլ արտադրատեսակներ` հետազոտության կամ բուժման համար. |
9022 (բացառությամբ 9022 90 000 0-ի) | |
10) |
մեքենաներ և սարքվածքներ նյութերի կարծրությունը, ամրությունը, սեղմվածությունը, առաձգականությունը կամ նյութերի այլ մեխանիկական հատկությունները փորձարկելու համար (օրինակ` մետաղների, փայտեղենի, մանածագործական նյութերի, թղթի, պլաստմասսայի) |
9024 (բացառությամբ 9024 90 000 0-ի) | |
11) |
խտաչափեր և նույնանման սարքեր` հեղուկների մեջ ընկղմվելիս գործող, ջերմաչափեր, հրաչափեր, բարոմետրեր, խոնավաչափեր և խոնավաջերմաչափեր` գրանցող սարքվածքով կամ առանց գրանցման սարքվածքի, և այդ սարքերի ցանկացած համակցությունը` |
9025 (բացառությամբ 9025 90 000-ի) | |
12) |
սարքեր և ապարատուրա` հեղուկների կամ գազի ծախսի, մակարդակի, ճնշման կամ այլ փոփոխական հատկանիշների չափման կամ հսկման համար (օրինակ` ծախսաչափեր, մակարդակի ցուցիչներ, ճնշաչափեր (մանոմետրեր), ջերմահոսաչափեր)` բացի 9014, 9015, 9028 և 9032 ապրանքային դիրքերում նշված սարքերից և ապարատուրայից |
9026 (բացառությամբ 9026 90 000-ի) | |
13) |
սարքեր և ապարատուրա` ֆիզիկական կամ քիմիական անալիզի համար (օրինակ` բևեռաչափեր, բեկումաչափեր, սպեկտրաչափեր, գազաանալիզատորներ կամ ծխաանալիզատորներ), սարքեր և ապարատուրա` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերեսային ձգունության չափման կամ հսկման համար և նույնանման սարքեր ու ապարատուրա, սարքեր և ապարատուրա` ջերմության, ձայնի կամ լույսի չափման կամ հսկման համար (ներառյալ` էքսպոնոմետրերը), միկրոտոմներ |
9027 (բացառությամբ 9027 90 500 0-ի և 9027 90 800 0-ի) | |
14) |
հաշվիչներ` գազի, հեղուկի կամ էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության` ներառյալ ստուգարկիչները |
9028 (բացառությամբ 9028 90-ի) | |
15) |
հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, սակահաշվիչներ (տաքսաչափեր), անցած հեռավորությունը մղոններով չափող սարքեր, քայլաչափեր և նույնանման սարքեր, արագաչափեր և պտուտաչափեր (տախոմետրեր)` բացի 9014 կամ 9015 ապրանքային դիրքում նշված սարքերից և գործիքներից, ստրոբոսկոպներ |
9029 (բացառությամբ 9029 90 000-ի) | |
16) |
օսցիլոսկոպներ, սպեկտրաանալիզատորներ, այլ սարքեր և ապարատուրա` էլեկտրական մեծությունների չափման կամ հսկման համար` բացի 9028 ապրանքային դիրքում նշված չափիչ սարքերից, սարքեր և ապարատուրա` ալֆա, բետա, գամմա, ռենտգենյան, տիեզերական կամ այլ իոնացնող ճառագայթումները հայտնաբերելու կամ չափելու համար |
9030 (բացառությամբ 9030 90-ի) | |
17) |
չափող կամ հսկիչ սարքեր, սարքվածքներ և մեքենաներ` տվյալ խմբում այլ տեղում չնշված կամ չներառված, պրոֆիլային պրոյեկտորներ |
9031 (բացառությամբ 9031 90-ի) | |
18) |
սարքեր և սարքվածքներ` ավտոմատ կարգավորման կամ կառավարման համար |
9032 (բացառությամբ 9032 90 000-ի) |
3. Տեղեկատվությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը` էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչով` համաձայն ձևի:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ
NN |
Ապրանքի նկարագիրը |
Ապրանքի ծածկագիրն |
Արտադրանքի |
Չափի |