ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1561-Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործընթացի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստացված տեղեկության հիման վրա:
2. Հաստատել օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում տեղադրել այն պետությունների ցանկը, որոնց կողմից տրված լիազորագրերը, առանց լրացուցիչ վավերացման և (կամ) թարգմանության, հիմք են Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքի տրամադրման համար, և «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի մասնակից պետությունների ցանկը, որոնց իշխանություններին ներկայացվող Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքը պետք է վավերացվի ապոստիլով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք (այսուհետ` տեղեկանք) Հայաստանի Հանրապետությունում տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները (այսուհետ` ներկայացուցչություն)` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից (այսուհետ` ինֆորմացիոն կենտրոն) ստացված տեղեկության հիման վրա:
2. Իր մասին տեղեկանք ստանալու նպատակով դիմելու իրավունք ունի 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք (այսուհետ՝ տեղեկանք հայցող) կամ տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը և զավակը, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչը:
(2-րդ կետը խմբ. 10.01.13 N 66-Ն)
3. Տեղեկանք հայցողն անձամբ, փոստի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշմամբ սահմանված օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) միջոցով կամ առցանց նախարարություն (ներկայացուցչություն) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում՝ համաձայն N 1 ձևի.
2) անձնագիր (նույնականացման քարտ) և դրա պատճենը (փոստով դիմելու դեպքում՝ միայն պատճենը).
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պետական տուրքի վճարման անդորրագիր կամ վճարման անհրաժեշտ վավերապայմանները.
4) եթե տեղեկանք հայցողը դիմումն անձամբ ներկայացնելու պահին տեղեկանքի ստացումը հանձնարարում է երրորդ անձի, ապա տվյալ անձի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը.
5) եթե դիմումը ներկայացնում է տեղեկանք հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝
ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը խմբ. 10.01.13 N 66-Ն, լրաց. 18.11.16 N 1179-Ն)
3.1. Առցանց կամ օպերատորի միջոցով դիմելու դեպքում պետք է ներկայացվի սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատկերամուտը:
Օպերատորի միջոցով փաստաթղթերը ներկայացվելու դեպքում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումը և փաստաթղթերի պատկերամուտերի իսկությունը հավաստվում է օպերատորի աշխատողի էլեկտրոնային ստորագրությամբ, և դրանք էլեկտրոնային համակարգի միջոցով հանձնվում են նախարարություն:
(3.1-ին կետը լրաց. 10.01.13 N 66-Ն, 18.11.16 N 1179-Ն)
3.2. Փոստով դիմելու իրավունք ունի տեղեկանք հայցողը, իսկ վերջինիս ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը և լիազոր ներկայացուցիչը դիմումը ներկայացնում են անձամբ:
(3.2-րդ կետը լրաց. 10.01.13 N 66-Ն)
3.3. Օպերատորը դիմումը և կից փաստաթղթերն ընդունելիս՝
1) ապահովում է դիմողի նույնականացումը.
2) ապահովում է սույն կարգով նախատեսված դիմումի և կից փաստաթղթերի պատշաճ ընդունումը.
3) ապահովում է պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի և օրենքով նախատեսված այլ վճարների գանձումը.
4) անհրաժեշտության դեպքում դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունումը, փոխադրումը և հանձնումն ապահովելու նպատակով:
(3.3-րդ կետը լրաց. 18.11.16 N 1179-Ն)
4. Տեղեկանք ստանալու համար դիմումները նախարարությունում և ներկայացուցչությունում ընդունվում են քաղաքացիների ընդունելության սրահում:
5. Նախարարությունում դիմումներն ընդունում է նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը` յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին (բացառությամբ տոնական կամ այլ պատճառով ոչ աշխատանքային հայտարարված օրերի)` ժամը 10.00-12.00-ն: Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվում են նախապես սահմանված ընդունելության օրերին և ժամերին:
6. Տեղեկանք տրամադրելու համար ստացված դիմումների գրանցումը, հաշվառումը, հարցումն ինֆորմացիոն կենտրոն, պատասխանի ստացումը և տեղեկանքի ձևակերպումն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով:
7. Դիմումն ընդունելու պահին անհրաժեշտ տվյալները գրանցվում են էլեկտրոնային համակարգում, որի կողմից կազմվում է ծանուցագիր: Ծանուցագրում նշվում են դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, դիմումի գրանցման ամսաթիվը, 12 նիշից բաղկացած հսկիչ համարը և տեղեկանքը պատրաստ լինելու օրը: Ծանուցագիրը տպվում և տրամադրվում է դիմողին: Դիմողի ցանկությամբ՝ ծանուցագիրը կարող է տրամադրվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով, եթե դիմումում նշվում է էլեկտրոնային փոստի հասցե:
8. Դիմումն էլեկտրոնային համակարգում գրանցվելու պահին համակարգն ստեղծում է էլեկտրոնային պահանջագիր՝ համաձայն N 3 ձևի, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով առաքվում է ինֆորմացիոն կենտրոն:
9. Ինֆորմացիոն կենտրոնում ստացված պահանջագրի հիման վրա կատարվում է համապատասխան ստուգում և Հայաստանի Հանրապետությունում դատվածության ու հետախուզման առկայության մասին տեղեկությունը կամ դրանց բացակայության մասին նշումը մուտքագրվում է տվյալ պահանջագրի համապատասխան դաշտում և ամրագրվում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
10. Նախարարությունից ստացված էլեկտրոնային պահանջագրերին ինֆորմացիոն կենտրոնը պատասխանում է երկու աշխատանքային օրվա ընթացքում:
11. Ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանի հիման վրա նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության միգրացիայի բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում ձևակերպում է տեղեկանքը՝ համաձայն N 4 ձևի: Տեղեկանքը կազմվում է էլեկտրոնային համակարգի կողմից՝ հայերենով և որևէ օտար լեզվով (անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն կամ ֆրանսերեն)` դիմողի ցանկությամբ:
12. Տեղեկանքը տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա, անհրաժեշտության դեպքում վավերացվում է ապոստիլով կամ ստորագրվում նախարարության համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:
13. Տեղեկանքն առձեռն դիմողին է հանձնվում նախարարության քաղաքացիների ընդունելության սրահում` սույն կարգի 5-րդ կետում սահմանված ժամերին: Տեղեկանքը դիմողին հանձնելու պահին էլեկտրոնային համակարգում կատարվում է տեղեկանքը հանձնելու մասին նշում:
131. Տեղեկանք հայցողի ցանկությամբ և իր հաշվին տեղեկանքը հանձնվում է փոստով՝ պատվիրված նամակով:
(13.1-ին կետը լրաց. 10.01.13 N 66-Ն)
13.2. Տեղեկանքն օպերատորին է հանձնվում փոստով՝ պատվիրված նամակով և օպերատորի հաշվին, իսկ օպերատորն իր հերթին տեղեկանքը դիմողին է հանձնում առձեռն կամ փոստով՝ հայցողի ցանկությամբ և հայցողի հաշվին:
(13.2-րդ կետը լրաց. 18.11.16 N 1179-Ն)
14. Ներկայացուցչությունում դիմումներն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք էլեկտրոնային համակարգով առաքվում են նախարարություն, որից հետո սույն կարգի 8-10-րդ կետերում նշված գործընթացների իրականացումից հետո ինֆորմացիոն կենտրոնից ստացված պատասխանը նախարարությունից մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային համակարգով առաքվում է ներկայացուցչություն, որտեղ տեղեկանքը ձևակերպվում և տպվում է պաշտպանված ձևաթղթի վրա: Տեղեկանքն ստորագրվում է համապատասխան պաշտոնատար անձի կողմից և կնքվում տվյալ ներկայացուցչության անվանմամբ ու Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքով:
15. Սույն կարգի իմաստով էլեկտրոնային համակարգից օգտվելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը սահմանում է՝
1) նախարարությունում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.
2) ինֆորմացիոն կենտրոնում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը.
3) ներկայացուցչությունում` տվյալ ներկայացուցչության ղեկավարը:
16. Էլեկտրոնային համակարգի ադմինիստրատորը սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանց համար ստեղծում է օգտվողի անուն և գաղտնաբառ:
17. Էլեկտրոնային համակարգի յուրաքանչյուր օգտվող պատասխանատու է իր գաղտնաբառը գաղտնի պահպանելու համար: Գաղտնաբառը պետք է փոփոխվի երեք ամիս պարբերականությամբ:
18. Նախարարությունը տրամադրում է նաև օտարերկրյա պետություններում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքներ` այդ պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ կատարվող հարցումների հիման վրա, այդ պետությունների հետ համապատասխան միջազգային պայմանագրերի առկայության դեպքում: Այս դեպքում՝ տեղեկանք ստանալու համար դիմողը նախարարություն է ներկայացնում դիմում՝ համաձայն N 2 ձևի, և սույն կարգի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը:
19. Տեղեկանքը տրամադրվում է դիմումի ստացումից առավելագույնը 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախարարության կողմից, և առավելագույնը 8 աշխատանքային օրվա ընթացքում՝ ներկայացուցչության կողմից: Եթե դիմումը ներկայացվել է օտարերկրյա պետությունում դատվածության և հետախուզության առկայության մասին տեղեկանք ստանալու համար, ապա տեղեկանքի տրամադրման ժամկետը հաշվարկվում է տվյալ պետությունից հարցման պատասխանը նախարարություն կամ ներկայացուցչություն մուտքագրվելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի հյուպատոսական վարչություն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես՝ _____________________________________________________ , (անունը, ազգանունը) |
խնդրում եմ տրամադրել |
իմ □, իմ ծնողի □, իմ եղբոր (քրոջ) □, իմ ամուսնու □, իմ զավակի □,
ինձ լիազորած անձի □՝ Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝
1. |
Ազգանունը |
|||||||||||
2. |
Անունը |
|||||||||||
3. |
Հայրանունը |
|||||||||||
4. |
Ծննդյան ամսաթիվը |
տարի |
ամիս |
օր |
||||||||
5. |
Ծննդավայրը |
|||||||||||
6. |
Հաշվառման հասցեն |
|||||||||||
7. |
Ինչ նպատակով է ստուգվում |
-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով | ||||||||||
8. |
Հեռախոսահամարը (ըստ ցանկության) |
|||||||||||
9. |
Էլեկտրոնային փոստի հասցեն (ըստ ցանկության) |
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել |
__________________________________ -ին, (անունը, ազգանունը) | |||||||||||
| ||||||||||||
ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից: (անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի) | ||||||||||||
Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ ______________________________________ _____________________________________________________________________________ (անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով) | ||||||||||||
Դիմող ____________________ (ստորագրությունը) |
____________________________________ (անունը, ազգանունը) | |||||||||||
______ _____________________ 20 թ. |
(ձևը խմբ. 10.01.13 N 66-Ն)
Ձև N 2
ՀՀ արտաքին գործերի նախարարության
աշխատակազմի հյուպատոսական վարչություն
Դ Ի Մ ՈՒ Մ
Ես՝ _____________________________________________________ , (անունը, ազգանունը) |
խնդրում եմ տրամադրել |
իմ □, իմ ծնողի □, իմ եղբոր (քրոջ) □, իմ ամուսնու □, իմ զավակի □,
ինձ լիազորած անձի □՝ ______________________________________-ում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք: Ստորև ներկայացնում եմ անհրաժեշտ տվյալները՝
1. |
Ազգանունը |
||||||||||||
2. |
Անունը |
||||||||||||
3. |
Հայրանունը |
||||||||||||
4. |
Ծննդյան ամսաթիվը |
տարի |
ամիս |
օր |
|||||||||
5. |
Ծննդավայրը |
||||||||||||
6. |
Հաշվառման հասցեն |
||||||||||||
7. |
Ինչ նպատակով է ստուգվում |
-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով | |||||||||||
8. |
Հեռախոսահամարը (ըստ ցանկության) |
||||||||||||
9. |
Էլեկտրոնային փոստի հասցեն (ըստ ցանկության) |
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ______________________________________ -ին , (անունը, ազգանունը) | ||||||||||||
ում անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը ներկայացնում եմ կից: (անհրաժեշտ է լրացնել, եթե տեղեկանքի ստացումը հանձնարարվում է այլ անձի) | ||||||||||||
Խնդրում եմ տեղեկանքն ուղարկել հետևյալ հասցեով՝ _____________________________________ ______________________________________________________________________________ (անհրաժեշտ է լրացնել, եթե ցանկանում եք տեղեկանքն ստանալ փոստով) | ||||||||||||
Դիմող __________________ (ստորագրությունը) |
_____________________________________ (անունը, ազգանունը) | |||||||||||
______ _____________________ 20 թ. |
(ձևը խմբ. 10.01.13 N 66-Ն)
Ձև N 3
Պ Ա Հ Ա Ն Ջ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԴԱՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
1. |
Ազգանունը |
|||
2. |
Անունը |
|||
3. |
Հայրանունը |
|||
4. |
Ծնվել է |
(տարի, ամիս, օր) | ||
5. |
Ծննդավայրը |
|||
6. |
Հաշվառման հասցեն |
|||
7. |
Ինչ նպատակով է ստուգվում |
-ի իշխանություններին տեղեկանք ներկայացնելու նպատակով |
Նշումներ ինֆորմացիոն կենտրոնի կողմից
Էլեկտրոնային ստորագրություն
|
Ձև N 4
|
|
_____________________________________ | |||
(պաշտոնը) | |||
_____________________________________ | |||
(position) | |||
_____________________________________ | |||
(անունը, ազգանունը) | |||
_____________________________________ | |||
(first name, last name) |
(հավելվածը խմբ., լրաց. 10.01.13 N 66-Ն, լրաց. 18.11.16 N 1179-Ն)