«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 նոյեմբերի 2016 թ. |
N 381-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման ընթացակարգը:
2. Տեղեկատվությունը ներկայացվում է`
1) եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը` համաձայն հավելվածի.
2) էլեկտրոնային եղանակով` լիցենզավորված անձի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` tech.report@psrc.am էլեկտրոնային հասցեին.
3) ԷքսԷլԷս (XLS) կամ ԷքսԷլԷսԷքս (XLSX) կամ ՕԴիԷս (ODS) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական ֆոնետիկ յունիկոդ (phonetic unicode) տառատեսակով:
3. Տեղեկատվության ներկայացման վերաբերյալ լիցենզավորված անձը կամ նրա կողմից լիազորված անձը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Հավելված |
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ
__-րդ եռամսյակ 20 __ թվական |
N |
Մարզը |
Համայնքը |
Հասցեն |
Ընդհատման ամսաթիվը |
Ընդհատման ժամը |
Ընդհատման տևողությունը |
Ընդհատման պատճառը |
Բաժանորդներին իրազեկման օրը և ձևը (վթարի դեպքում՝ նաև ժամը) |
Ջրազրկված բաժանորդների |
Այն բաժանորդների |
Վճարվելիք տուժանքի ընդհանուր գումարը |
Նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1 |
||||||||||||
2 |
||||||||||||
3 |
||||||||||||
4 |
||||||||||||
5 |
1. Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել:
2. Աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է «1»` պլանային ընդհատման, «2»` վթարային ընդհատման, «3»` ֆորս մաժորի հետևանքով ընդհատման դեպքում: