ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2016 թվականի N 175-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2016 թվականի պլանը` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ քաղաքացիական պաշտպանության վիճակի գնահատումն իրականացվում է կամավորականության սկզբունքով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. մարտի 15-ի N 175-Ա որոշման |
Պ Լ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
NN |
Մարմնի անվանումը |
Ընդգրկվող ստորաբաժանումները, կազմակերպությունները, ՔՊ-ի ուժերը |
Գնահատման ժամանակը |
Գնահատում իրականացնող մարմինները |
Գնահատման բովանդակությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ՀՀ Արմավիրի մարզ |
ՀՀ Արմավիրի մարզային տարահանման հանձնաժողով |
2016 թ. մարտի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Հանրապետական քաղաքացիական պաշտպա-նության ծառայությունների ներկայացուցիչներ |
I. Քաղաքացիական պաշտպանության (այսուհետ` ՔՊ-ի) վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով) |
2. |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ) «Առողջապահական պետական տեսչություն» |
2016 թ. ապրիլի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները |
3. |
ՀՀ Սյունիքի |
ՀՀ Սյունիքի մարզային տարահանման հանձնաժողով ՀՀ Սյունիքի մարզային ՔՊ-ի ծառայություններ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ (համաձայնությամբ) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2016 թ. հունիսի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ |
I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով) |
4. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ Ջրային տնտեսության պետական կոմիտե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն «Հայանտառ» ՊՈԱԿ(համաձայնությամբ) |
2016 թ. սեպտեմբերի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները |
5. |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (համաձայնությամբ) |
2016 թ. հոկտեմբերի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները |
6. |
Երևան քաղաք և ՀՀ վարչական շրջաններ |
Երևան քաղաքի տարահանման հանձնաժողով «ՎԻ ՄՋի և որդիներ» ԲԲԸ(համաձայնությամբ) «Բարի սամարացի» ՍՊԸ(համաձայնությամբ) «Դուստր Մարիաննա» ՍՊԸ(համաձայնությամբ) «Նիկոլա ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ(համաձայնությամբ) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ(համաձայնությամբ) |
2016 թ. նոյեմբերի |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն Հանրապետական քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ներկայացուցիչներ |
I. ՔՊ-ի վիճակի գնահատման ուղղությունները (ամբողջ ծավալով) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |