Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (01.04.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2018 թվականի

թիվ 56

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետին, 17-րդ և 18-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու կարգը։

2. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների մասին պարտադիր նախնական տեղեկացման սահմանման մասին» թիվ 899 որոշումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից։

(3-րդ կետը խմբ. 31.07.18 թիվ 124) 

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի
ապրիլի 17-ի թիվ 56 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվություն ներկայացնելու

 

1. Սույն կարգով սահմանվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծելու համար նախատեսված ապրանքների մասին նախնական տեղեկատվության կազմը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, նախնական տեղեկատվություն), անձանց, որոնք պարտավոր կամ իրավասու են ներկայացնելու այդպիսի տեղեկատվություն, այն ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև այն դեպքերը, երբ նախնական տեղեկատվությունը կարող է չներկայացվել։

2. Ապրանքների ներմուծում իրականացնող փոխադրողը պարտավոր է ներկայացնել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունը։ Փոխադրողի անունից նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 88-րդ հոդվածի 2-րդ կետում նշված անձի կողմից։

3. Սույն կարգի 7-րդ կետի «ա» «գ» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավասու է ներկայացնելու փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը։

Սույն կարգի 7-րդ կետի «դ»-«է» ենթակետերով նախատեսված տեղեկությունների ծավալով նախնական տեղեկատվությունն իրավասու են ներկայացնելու Օրենսգրքի 82-րդ հոդվածի 4-րդ կետում և 83-րդ հոդվածում նշված անձինք։

Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններն իրավասու չեն պահանջելու սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում նշված անձանցից սույն կարգի 7-րդ կետով սահմանված կազմով նախնական տեղեկատվությունը ներկայացնելը։

4. տարածք ապրանքների ժամանումը, սակայն ոչ ուշ, քան Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման մասին մաքսային մարմնին ծանուցելուց 2 ժամ առաջ։

(4-րդ կետը խմբ. 20.10.20 թիվ 128) 

5. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները՝

ա) նախնական տեղեկատվությունը ներկայացրած անձի մասին տեղեկություններ (փոխադրողի հանձնարարությամբ գործող անձի կողմից այդպիսի տեղեկատվությունը ներկայացվելու դեպքում) (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

բ) մաքսային ներկայացուցիչների ռեեստրում իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի համարը (մաքսային ներկայացուցչի կողմից նախնական տեղեկատվությունը ներկայացվելու դեպքում).

գ) ապրանքները փոխադրողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

դ) տրանսպորտային միջոցի (քարշակի) գրանցման համարը, գրանցման երկիրը, մակնիշը, նույնականացման համարը (VIN) (կամ թափքի, ամրաշրջանակի (շրջանակի) համարը).

ե) կցորդի (կիսակցորդների) և (կամ) կիսակցորդի գրանցման համարները, գրանցման երկիրը, նույնականացման համարները (VIN) (կամ թափքի, ամրաշրջանակի (շրջանակի) համարները).

զ) ապրանքներն ուղարկող երկիրը և ապրանքների նշանակման երկիրը.

է) ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումները և հասցեները՝ տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթերին համապատասխան).

ը) ընթացքի երթուղին (Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի համար).

թ) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ներմուծման նպատակը (Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի համար).

ժ) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի վերանորոգման և (կամ) շահագործման համար տեղափոխվող պահեստամասերի և (կամ) սարքավորումների անվանումները (Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի համար).

ժա) միջազգային ապրանքատրանսպորտային բեռնագրի համարը, կազմելու վայրը և ամսաթիվը.

ժբ) բեռնատեղիների քանակը.

ժգ) ապրանքների դրոշմավորումը և փաթեթվածքների տեսակները.

ժդ) ապրանքների անվանումները՝ տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթերին համապատասխան.

ժե) ապրանքների համաքաշը (կիլոգրամներով) կամ ծավալը (խորանարդ մետրերով).

ժզ) Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանին անցակետի ծածկագիրը).

ժէ) բեռնակղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

ժը) ապրանքներ վաճառողի անվանումը և հասցեն (այն դեպքում, երբ վաճառողը ուղարկող չէ)՝ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերին համապատասխան.

ժթ) ապրանքների գնորդի անվանումը և հասցեն (այն դեպքում, երբ գնորդն ստացող չէ)՝ փոխադրողի մոտ առկա առևտրային փաստաթղթերին համապատասխան.

ի) ապրանքների ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան՝ առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով.

իա) ապրանքների քանակը լրացուցիչ չափման միավորներով՝ ըստ յուրաքանչյուր ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի (այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով հայտարարագրվող ապրանքի նկատմամբ սահմանված է լրացուցիչ չափման միավոր).

իբ) ապրանքների արժեքը՝ տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան.

իգ) նշանակման կետը՝ տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթերին համապատասխան.

իդ) ապրանքների՝ պլանավորվող փոխաբեռնման կամ ճանապարհին գտնվող ապրանքների հետ այլ բեռնային գործառնությունների մասին տեղեկություններ (այդպիսի տեղեկատվության առկայության դեպքում).

իե) արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերի մասին տեղեկություններ՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.

իզ) տրանսպորտային միջոցի (քարշակի) տիպը և մոդելը, կցորդի (կցորդների) և (կամ) կիսակցորդի տիպը, մակնիշը և մոդելը (առկայության դեպքում).

իէ) վարորդի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).

ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվություն տված՝ անասնաբուժության ոլորտում Միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի թույլտվությունը պահանջվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) իրականացման միասնական կարգի մասին հիմնադրույթին (այսուհետ՝ Հիմնադրույթ) համապատասխան.

անասնաբուժական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը, հավաստագիրը տրամադրած արտահանող երկրի իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի հավաստագիրը պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).

բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող ենթակարանտինային արտադրանքի մասով՝ բույսերի կարանտինի մասով արտահանող երկրի (վերաարտահանողի) լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը, տրման ամսաթիվը և երկիրը.

այն ապրանքների ցանկում ներառված ապրանքների մասով լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրող փաստաթղթի) համարը և տրման ամսաթիվը, գործողության ժամկետը (գործողության մեկնարկի և ավարտի ամսաթվերի նշմամբ), որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելված), փաստաթուղթը տրամադրած մարմնի անվանումը, ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան.

արտադրանքի պետական գրանցման մասին վկայականի բլանկի համարը, տրման ամսաթիվը և տպարանային համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի նկատմամբ).

ապրանքի ծագման մասին հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի (որակի հավաստագրի կամ անվտանգության (որակի) անձնագրի, կամ որակի վկայականի կամ ազատ վաճառքի հավաստագրի) համարն ու տրման ամսաթիվը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) բավարարում են այն փաստաթղթերի պահանջները, որոնց համապատասխան այն արտադրվել է։

(5-րդ կետը լրաց. 20.10.20 թիվ 128)

6. Հայաստանի Հանրապետության համար՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացված նախնական տեղեկատվությունը ներառում է սույն կարգի 5-րդ կետի «ա»-«է» և «ժա»-«ժդ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները։

Բելառուսի Հանրապետության համար՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները։

Ղազախստանի Հանրապետության, և Ղրղզստանի Հանրապետության համար՝ Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է սույն կարգի 5-րդ կետի «ա»-«ի» և «իե» ենթակետերով նախատեսված տեղեկությունները։

Ռուսաստանի Դաշնության համար Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակներով տրամադրվող նախնական տեղեկատվությունը ներառում է սույն կարգի 5-րդ կետի «ա»-«ի» և «իե»-«իէ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները:

(6-րդ կետը փոփ., լրաց. 20.10.20 թիվ 128)

7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված նպատակներով ներկայացվող նախնական տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ մաքսային այն գործառնությունների մասին, որոնց կատարումն արագացնելու համար ներկայացվում է այդպիսի տեղեկատվությունը, ինչպես նաև հետևյալ տեղեկությունները՝

ա) միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության (վերահսկողության) կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացվելու դեպքում՝

սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկությունները.

բեռի հետ միասին՝ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածը.

ապրանքների բեռնման վայրը (երկիրը, քաղաքը) և ամսաթիվը.

ապրանքների բեռնաթափման վայրը (երկիրը, քաղաքը).

վարորդի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում).

թույլտվության (թույլտվությունների) մասին տեղեկություններ (այն դեպքում, երբ ավտոմոբիլային փոխադրման իրականացման համար տրանսպորտի ոլորտում, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, պահանջվում է թույլտվություն (տեսակը, համարը, տրման ամսաթիվը և գործողության ժամկետը (առկայության դեպքում)).

բ) ժամանման մասին ծանուցման հետ կապված մաքսային գործառնությունների՝ Օրենսգրքի 88-րդ հոդվածին համապատասխան կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետի «ա»-«է» և «ժա»-«իա» ենթակետերով նախատեսված տեղեկությունները.

բ1) Օրենսգրքի 278-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցի հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետի «ա»-«ե» և «ը»-«ժ», «ժդ», «ժէ», «իզ» և «իէ» ենթակետերով նախատեսված տեղեկությունները.

գ) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով՝ ապրանքների ձևակերպման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման, այդ թվում որպես տարանցման հայտարարագիր օգտագործելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝ Օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները (հաշվի առնելով տարանցման հայտարարագրի լրացման կարգը սահմանող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի դրույթները).

դ) ապրանքները ժամանակավոր պահման հանձնելու հետ կապված՝ մաքսային գործառնությունները Օրենսգրքի 100-րդ հոդվածին համապատասխան կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝

նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

ապրանքների ժամանակավոր պահման պլանավորվող վայրը (ժամանակավոր պահման պահեստներ տիրապետողների ռեեստրում՝ իրավաբանական անձի ընդգրկումը հաստատող փաստաթղթի կամ այլ վայրում ժամանակավոր պահման թույլտվության անվանումը, համարը և տրման ամսաթիվը).

ապրանքները ժամանակավոր պահման հանձնելու պլանավորվող ամսաթիվը.

տրանսպորտային միջոցների գրանցման համարները (առկայության դեպքում).

ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (իրավաբանական անձանց, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպությունների լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումները, կամ ֆիզիկական անձանց ազգանունները, անունները, հայրանունները (առկայության դեպքում), հասցեները).

տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերի (առկայության դեպքում) համարները և կազմման ամսաթվերը.

բեռնատեղիների քանակը.

ապրանքների անվանումները՝ տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտրային փաստաթղթերին համապատասխան.

ապրանքների համաքաշը (կիլոգրամներով) կամ ծավալը (խորանարդ մետրերով).

ապրանքների քանակը՝ չափման լրացուցիչ միավորներով (առկայության դեպքում).

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով (առկայության դեպքում).

ապրանքների արժեքը՝ տրանսպորտային (փոխադրական) և (կամ) առևտային փաստաթղթերին (առկայության դեպքում) համապատասխան.

ապրանքների ժամանակավոր պահման հատուկ պայմանների ապահովման անհրաժեշտությունը (անհրաժեշտության բացակայությունը).

ե) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ՝ անասնաբուժության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնություններ Միության մաքսային սահմանին կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝

նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

Միության մաքսային տարածք՝ ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային տարածքի անցակետի ծածկագիրը).

տրանսպորտային միջոցների գրանցման համարները (առկայության դեպքում).

տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առնվազն առաջին 6 նիշերի մակարդակով

ապրանքների ներմուծման կամ տարանցման թույլտվության համարը և տրման ամսաթիվը, թույլտվությունը տրամադրած՝ անասնաբուժության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի թույլտվություն պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).

անասնաբուժական հավաստագրի համարը և տրման ամսաթիվը, հավաստագիրը տրամադրած արտահանող երկրի իրավասու մարմնի անվանումը (այն դեպքում, երբ այդպիսի հավաստագիր պահանջվում է Հիմնադրույթին համապատասխան).

ապրանքների դրոշմավորման մասին տեղեկություններ.

անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքները շրջանառության մեջ դրած ձեռնարկության համարը և (կամ) անվանումը.

անասնաբուժական կիրառման համար դեղապատրաստուկները ներմուծելու դեպքում՝ տվյալ պատրաստուկի գրանցման վկայականից տեղեկություններ (առևտրային անվանումը, գրանցման վկայականի համարը, պետական գրանցման ամսաթիվը, գրանցման վկայականի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

կենդանիների համար կերային հավելումներ ներմուծելու դեպքում՝ տվյալ հավելման պետական գրանցման վկայագրից տեղեկություններ (կերային հավելման անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, վկայագրի գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

գենաինժեներային ձևափոխված օրգանիզմներից ստացված կերի ներմուծման դեպքում՝ տվյալ կերի պետական գրանցման մասին վկայագրից տեղեկություններ (կերի անվանումը, հաշվառման սերիան, գրանցման համարը, վկայագրի գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը, արտադրողի անվանումը և հասցեն).

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

զ) ենթակարանտինային արտադրանքի նկատմամբ՝ բույսերի կարանտինի մասով անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնություններ՝ Միության մաքսային սահմանում կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝

նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումները և հասցեները՝ տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթերին համապատասխան).

տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրի մաքսային մարմնի ծածկագիրը.

տրանսպորտային միջոցների գրանցման համարները (առկայության դեպքում).

բարձր բուսասանիտարական ռիսկ ներկայացնող ենթակարանտինային արտադրանքի ներմուծման դեպքում՝ բույսերի կարանտինի մասով արտահանող երկրի (վերաարտահանողի) լիազորված մարմնի կողմից տրված արտահանման (վերաարտահանման) բուսասանիտարական հավաստագրի համարը, ամսաթիվը և տրման երկիրը.

գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման դեպքում՝ կարանտինային օբյեկտների ներմուծման մասով թույլտվության համարը և տրման ամսաթիվը, բույսերի կարանտինի մասով թույլտվությունը տրամադրած անդամ պետության լիազորված մարմնի անվանումը.

ապրանքների անվանումները.

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առնվազն առաջին 4 նիշի մակարդակով.

ապրանքների զտաքաշը (համաքաշը) (կիլոգրամներով).

ապրանքների ծագման երկիրը և վայրը.

ապրանքների բեռնառաքման վայրը և ամսաթիվը.

ապրանքների դրոշմավորման մասին տեղեկություններ.

նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը (առկայության դեպքում).

ապրանքների վնասազերծման մասին տեղեկություններ.

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում).

է) սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների մասով՝ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում անդամ պետության լիազորված մարմնի կողմից որոշման ընդունում պահանջող մաքսային գործառնություններ՝ Միության մաքսային սահմանում կատարելու համար նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում՝

նախնական տեղեկատվություն ներկայացրած անձի մասին տեղեկություններ (իրավաբանական անձի, իրավաբանական անձ չհանդիսացող կազմակերպության լրիվ կամ համառոտ (կրճատ) անվանումը, կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), հասցեն).

ապրանքներն ուղարկողի և ստացողի մասին տեղեկություններ (անվանումները և հասցեները՝ տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթերին համապատասխան).

տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթի համարը և կազմման ամսաթիվը.

Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը (Միության մաքսային սահմանին անցակետի ծածկագիրը).

տրանսպորտային միջոցների գրանցման համարները (առկայության դեպքում).

ապրանքների ծագման երկիրը, ուղարկման երկիրը և նշանակման երկիրը (առկայության դեպքում).

ապրանքների ծածկագրերը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, առնվազն առաջին 6 նիշի մակարդակով.

արտադրանքի պետական գրանցման մասին վկայագրի բլանկի համարը, տրման ամսաթիվը և տպարանային համարը (պետական գրանցման ենթակա արտադրանքի նկատմամբ).

ապրանքի ծագման մասին հավաստագրի և (կամ) այն փաստաթղթի համարն ու տրման ամսաթիվը, որով հաստատվում է, որ արտադրանքը (ապրանքները) բավարարում են այն փաստաթղթերի պահանջները, որոնց համապատասխան այն արտադրվել է (որակի հավաստագրի կամ անվտանգության (որակի) անձնագրի, կամ որակի վկայականի կամ ազատ վաճառքի հավաստագրի) (առկայության դեպքում).

ապրանքների նշանակման և կիրառման ոլորտի մասին տեղեկություններ (առկայության դեպքում).

ապրանքներն արտադրողի անվանումը և հասցեն.

բեռնարկղերի նույնականացման համարները (առկայության դեպքում)։

(7-րդ կետը խմբ., լրաց. 20.10.20 թիվ 128)

8. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ապրանքների մասին տեղեկություններ պարունակող և սույն կարգի 5-րդ կետում նշված տեղեկություններ չպարունակող նախնական տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ նույնականացուցիչներից առնվազն մեկը՝

ա) սույն կարգի 5-րդ կետին համապատասխան՝ այդպիսի ապրանքների նկատմամբ ներկայացված նախնական տեղեկատվության գրանցման համարը.

բ) տրանսպորտային միջոցի գրանցման համարը, տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթի կազմման համարը և ամսաթիվը, ինչպես նաև այն բեռնարկղի համարը, որում տեղափոխվում են ապրանքները (բեռնարկղային փոխադրում իրականացնելու դեպքում)։

9. Եթե այն անդամ պետության մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման վայրը, գրանցված է Օրենսգրքի 114-րդ հոդվածով սահմանված՝ մաքսային հայտարարագրման առանձնահատկություններին համապատասխան ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով մաքսային հայտարարագիրը, ապա նախնական տեղեկատվությունը ներառում է այդպիսի հայտարարագրի գրանցման համարը և սույն կարգի 5-րդ և (կամ) 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները (մաքսային հայտարարագրում դրանց բացակայության դեպքում)։

Նախնական տեղեկատվություն ձևավորելիս նախնական մաքսային հայտարարագրում նշված տեղեկությունները կրկնակի չեն ներկայացվում։

10. Սույն կարգի 5-րդ կետին և 7-րդ կետի մեկ կամ մի քանի ենթակետերին համապատասխան՝ միևնույն անձի կողմից նախնական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում տեղեկությունները չեն կրկնօրինակվում։

11. Նախնական տեղեկատվություն կարող է չներկայացվել միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցն առանց ապրանքների ներմուծելու դեպքում։

12. Եթե նախնական տեղեկատվությունը գրանցելուց հետո այդպիսի տեղեկատվությունը ներկայացրած անձը բացահայտում է անհամապատասխանություն դրանում առկա տեղեկությունների և տրանսպորտային (փոխադրական), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերում նշված տեղեկությունների միջև, ապա այդ անձը պարտավոր է կրկնակի ներկայացնել նախնական տեղեկատվությունը՝ մինչև Միության մաքսային տարածք ապրանքների ժամանումը (նախնական տեղեկատվության՝ նախկինում ստացված գրանցման համարի մասին տեղեկությունների նշմամբ)։

13. Նախնական տեղեկատվությունը ներկայացվում է առանձին՝ ըստ յուրաքանչյուր տրանսպորտային (փոխադրական) փաստաթղթի։

Փոխադրողը կամ նրա հանձնարարությամբ գործող անձը մեկ հաղորդմամբ ներկայացնում է սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկությունները և սույն կարգի 7-րդ կետում նշված տեղեկությունները։

«ՄՃՊ գրքույկի կիրառմամբ բեռների միջազգային փոխադրման մասին» 1975 թվականի նոյեմբերի 14-ի մաքսային կոնվենցիային համապատասխան ապրանքներ ներմուծելիս նախնական տեղեկատվությունը ներկայացվում է ՄՃՊ գրքույկում նշված բոլոր ապրանքների մասով՝ մեկ հաղորդմամբ (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված տեղեկությունների)։

Էքսպրես-բեռների մասով նախնական տեղեկատվությունը ներկայացվում է մեկ հաղորդմամբ՝ «Բեռների միջազգային ճանապարհային փոխադրման պայմանագրի մասին» 1956 թվականի մայիսի 19-ի կոնվենցիայով նախատեսված մեկ ավտոմոբիլային բեռնագրին համապատասխան։

14. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց հայեցողությամբ նախնական տեղեկատվությունը կարող է ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

15. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով նախնական տեղեկատվությունը պետք է համապատասխանի այն անդամ պետության՝ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փաստաթղթավորման ընդհանուր ենթակառուցվածքի պահանջներին, որի մաքսային մարմին այն ներկայացվում է։

(15-րդ կետը խմբ., լրաց. 20.10.20 թիվ 128)

16. Անդամ պետության մաքսային մարմինը գրանցում է ներկայացված նախնական տեղեկատվությունը կամ մերժում է դրա գրանցումը Օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան որոշվող կարգով և ժամկետներում։

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 20.10.20 թիվ 128)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.10.2020, թիվ 128 01.04.2021, թիվ 56
31.07.2018, թիվ 124 02.09.2018, թիվ 56
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան