ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2022 թվականի N 1947-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 898-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից հանել «սահմանելու» բառը.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.4-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
3) 1-ին կետում «Սահմանել» բառը փոխարինել «Հաստատել» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդամթերքի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը հաստատելու մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում և տեքստում «սննդամթերքի հետ շփվող» բառերը փոխարինել «սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող» բառերով.
2) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների` մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշման նախաբանում «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետի պահանջներով՝» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի «Արգելված սննդային հավելումների ցանկը հաստատելու մասին» N 504-Ն որոշման նախաբանում «4-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին մասի 22.2-րդ կետի՝» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների մասին» N 1422-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում «ԿԱՆՈՆՆԵՐԻ» բառը փոխարինել «ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.
2) նախաբանում «Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների արդյունավետ կազմակերպման նպատակով» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.5-րդ կետը՝» բառերով.
3) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնները՝ համաձայն հավելվածի:».
4) հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ».
5) հավելվածի 1-ին կետում «կարգով» բառը փոխարինել «կանոններով» բառով, իսկ «կարգը» բառը՝ «կանոնները» բառով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաև մարդու սպառման համար նախատեսված մեղրի և մեղվաբուծական այլ արտադրանքների արտահանման առողջության սերտիֆիկատ տալու կարգը և առողջության սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին» N 1133-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.6-րդ կետը և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից և ամբողջ տեքստից հանել «ու ոչնչացման» բառերը.
2) նախաբանում «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.3-րդ կետը՝» բառերով.
3) N 2 հավելվածի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1206-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2022 թվական: