ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2022 թվականի N 1797-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» օրենքի 1-ին և 4-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց (վերջիններիս ընտանիքի անդամներին) օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգի համաձայն՝ սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) ու համապատասխան սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում հասարակական նշանակության տարածքները, որպես բնակելի նշանակության գրանցելուց հետո, ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:
4. Հավելվածում նշված անձանց կողմից սեփականաշնորհվող բնակելի տարածքի «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություն առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեի սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը) ներկայացնելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու հանդիսացող բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1797-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակա- րանի մակերեսը (քառ. մ) |
Զբաղեցրած բնակելի տարածքի սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
Հողամասը |
1. |
Բիստրովա Անժելա Մաթևոսի Բիստրովա Սարրա Գեննադիի |
AU0347366, տրված՝ 09.07.2021 թ.-ին, 005-ի կողմից AT0603251, տրված՝ 04.12.2020 թ.-ին, 005-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, N 704 սենյակ |
16 |
118,432 |
ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ հավասար բաժիններով |
2. |
Կասպարովա Զոյա Եղիշի |
AU0475193, տրված՝ 28.10.2021 թ.-ին, 005-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 29/1 շենք, N 812 սենյակ |
15.6 |
115,471.2 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ հավասար բաժիններով |
3. |
Կարապետով Անզոր Հենրիխի |
AV0314213, տրված՝ 13.07.2022 թ.-ին, 019-ի կողմից |
ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), N 704 սենյակ |
35 |
468,950.3 |
սեփականության իրավունքով |
ընդհանուր բաժնային սեփականու- թյան իրավուն- քով՝ հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
24.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |