Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1190-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԶԵՅՆՈԼԱԲԵԴԻՆ ՌԱԶԱՎԻ ԽՈՌԱՄԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Ռազավի Խոռամի գլխավորած պատվիրակության՝ 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման ծախսերը՝ 1,125,000 (մեկ միլիոն հարյուր քսանհինգ հազար) դրամի չափով, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
11.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |