02.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 63-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի 2021 թ. փետրվարի 2-ի N 63-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ | |
Վահագն Խաչատուրյան | - Հանրապետության նախագահ (համաձայնությամբ) |
Արթուր Հովսեփյան | - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Գագիկ Անանյան | - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ |
Արման Անդրիկյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական |
Լուսինե Գրիգորյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ | |
Արևշատ Մելիքսեթյան | - «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ) |
Կարեն Սարգսյան | - «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ) |
Կարեն Բաբաջանյան | - «Բրեինդ» ՍՊԸ-ի բրենդինգի գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Արկադի Փինաչյան | - «ԱՐՄսվիս բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն (համաձայնությամբ) |
Աշոտ Մարկոսյան | - ԵՊՀ-ի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ | |
Գագիկ Ասլանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Լիանա Գրիգորյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ. |
Լիլիթ Դադայան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Գագիկ Աղաջանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.թ. |
Էդգար Աղաբեկյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ | |
Գոռ Մելիք-Սահակյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանող |
Զավեն Խուկեյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ |
Արև Մանուկյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող |
Վլադիմիր Վարդանյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանող |
Քրիստինե Հակոբյան | - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանող |
(հավելվածը խմբ. 24.12.21 N 1485-Ա, փոփ. 03.08.22 N 890-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |