ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2011 թվականի N 703-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն որոշման հավելվածի «Մարգարա» («Ալիջան») պետական սահմանի անցման կետը 2023 թվականի փետրվարի 11-ից մինչև 2023 թվականի փետրվարի 17-ը գործում է՝ մարդասիրական օգնության համար նախատեսված ապրանքների տեղափոխման նպատակով:
(2-րդ կետը լրաց. 10.02.23 N 182-Ն, փոփ. 14.02.23 N 183-Ն)
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 1
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐԸ
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ |
ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԸ - ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ (ՆՈՒՅՆԸ` ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ) |
Հայ-վրացական պետական սահմանում | |
«Բավրա» («Նինոծմինդա») |
Շիրակի մարզ, գյուղ Բավրա` ավտոմոբիլային |
«Գոգավան» («Գուգութի») |
Լոռու մարզ, գյուղ Գոգավան` ավտոմոբիլային |
«Պրիվոլնոյե» («Ախքյորփի») |
Լոռու մարզ, Պրիվոլնոյե գյուղից մոտ 18 կմ |
«Այրում» («Սադախլո») |
Լոռու մարզ, Այրում երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային |
«Ջիլիզա» («Օփրեթի») |
Լոռու մարզ, Ջիլիզա գյուղից 3 կմ հարավ` ավտոմոբիլային (Մառնեուլիի շրջան, գյուղ Օփրեթի` ավտոմոբիլային, չի գործում) |
«Բագրատաշեն» («Սադախլո») |
Տավուշի մարզ, գյուղ Բագրատաշեն, կամուրջ Դեբետ գետի վրայով` ավտոմոբիլային |
Հայ -թուրքական պետական սահմանում (չեն գործում ) | |
«Մարգարա» («Ալիջան») |
Արմավիրի մարզ, գյուղ Մարգարա, կամուրջ Արաքս գետի վրայով` ավտոմոբիլային |
«Ախուրիկ» («Աքյաքա») |
Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան, երկաթուղային կայարանի տարածքում` երկաթուղային |
Հայ-իրանական պետական սահմանում | |
«Ագարակ» («Նորդուզ») |
Սյունիքի մարզ, գյուղ Ագարակ` ավտոմոբիլային (Ջուլֆայի շրջան, գյուղ Նորդուզ` ավտոմոբիլային) |
Օդանավակայաններում տեղակայված անցման կետեր | |
«Զվարթնոց» |
քաղ. Երևան, |
«Էրեբունի» |
քաղ. Երևան, |
«Գյումրի» |
Շիրակի մարզ, քաղ. Գյումրի, |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |