ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՄԴ/0141/01/12 |
ԵԷԴ/0058/01/09 |
ԵՔՐԴ/0624/01/08 |
1-38/07 |
1-19/06 |
1-150/04 |
2019 թվականի հունիսի 12-ին |
ք. Երևանում |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի |
քննարկելով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման մեջ առկա անհստակությունների լուծման հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին և 7-րդ կետերում նշվել է «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը», մինչդեռ պետք է նշվեր «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը», 5-րդ կետում նշվել է «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը», մինչդեռ պետք է նշվեր «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 6-ի որոշումը», և 7-րդ կետում նշվել է «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից», մինչդեռ պետք է նշվեր «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 29 (քսանինը) օրից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`
(…) 4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են անհստակություններ, որոնք անհրաժեշտ է լուծել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին և 7-րդ կետերում «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը» բառերը փոխարինել «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը» բառերով, 5-րդ կետում «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը» բառերը փոխարինել «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 6-ի որոշումը» բառերով, իսկ 7-րդ կետում «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից» բառերը փոխարինել «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 29 (քսանինը) օրից» բառերով:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան