ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2019 թվականի N 574-Ա
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 2-րդ կետի`
1. Հաստատել «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի մարտի 27-ի ՀՕ-15-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 22 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. մայիսի 22-ի N 574-Ա որոշման |
«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական հիմքը |
1. |
«Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն |
2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի |
2. |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բնապահ-պանության նախարարություն |
2019 թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
«Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |