Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.06.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.22/3(1558).1 Հոդ.6.17
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 ԵՄԴ/0141/01/12

 ԵԷԴ/0058/01/09

 ԵՔՐԴ/0624/01/08

1-38/07

1-19/06

1-150/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 2019 թվականի հունիսի 12-ին

ք. Երևանում

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

 

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

   

Ս. Ավետիսյանի

   

Ե. Դանիելյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    Ս. Օհանյանի

 

քննարկելով Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12-ի որոշման մեջ առկա անհստակությունների լուծման հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12 որոշման եզրափակիչ մասի 1-ին և 7-րդ կետերում նշվել է «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը», մինչդեռ պետք է նշվեր «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը», 5-րդ կետում նշվել է «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը», մինչդեռ պետք է նշվեր «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 6-ի որոշումը», և 7-րդ կետում նշվել է «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից», մինչդեռ պետք է նշվեր «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 29 (քսանինը) օրից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`

(…) 4) մեկնաբանել իր որոշումների անհստակությունները»:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են անհստակություններ, որոնք անհրաժեշտ է լուծել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Աշոտ Սերյոժայի Չիլինգարյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 12 որոշման եզրափակիչ մասի 1-ին և 7-րդ կետերում «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը» բառերը փոխարինել «Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 11-ի դատավճիռը» բառերով, 5-րդ կետում «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշումը» բառերը փոխարինել «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 6-ի որոշումը» բառերով, իսկ 7-րդ կետում «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 27 (քսանյոթ) օրից» բառերը փոխարինել «չկրած 7 (յոթ) տարի 9 (ինը) ամիս 29 (քսանինը) օրից» բառերով:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան