ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2019 թվականի N 1221-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքային և Մայիսյան գյուղական համայնքներին գույք նվիրաբերելու մասին» N 314-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը.
2) որոշման հավելվածի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մայիսյանի գյուղական համայնքի ղեկավարի հետ կնքել համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետից բխող նվիրաբերության համապատասխան պայմանագիրը լուծելու մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. սեպտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1221-Ա որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 314-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՄԱՅԻՍՅԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը և գտնվելու վայրը |
Ընդհանուր մակերեսը (քառ. մետր) |
Հաշվեկշռային արժեքը` 2008 թ. մայիսի 1-ի դրությամբ |
Հողամասի մակերեսը |
Մեծամորի քաղաքային համայնք |
||||
1. |
Հանրակացարան` երեք մասնաշենքով |
11000,0 |
46651,0 |
8400,0 |
Ա մասնաշենք |
3819,6 |
25294,2 |
||
Բ մասնաշենք |
3791,3 |
2523,3 |
||
Գ մասնաշենք |
3389,1 |
18833,5 |
||
2. |
Հյուրանոցային համալիր |
3680,2 |
149649,0 |
2860,0 |
3. |
Մարզահամալիր |
4623,8 |
4920,0 |
10600,0 |
4. |
Հյուրանոցային համալիրի և մարզահամալիրի գույք ու արագամաշ առարկաներ |
2485,9 |
||
5. |
Բանջարեղենի պահպանման պահեստ |
216,0 |
154,3 |
216,0 |
6. |
Փայտյա ժամանակավոր տնակներ (19 հատ) |
1994.0 |
243,5 |
11141,6 |
7. |
Ավտոկայանատեղ, ներառյալ՝ պահակատունը |
2836,7 |
62,0 |
24000,0 |
Ընդամենը |
24350,7 |
204165.7 |
57217,6»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |