ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 օգոստոսի 2019 թվականի N 1109-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 1036-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 31-ի «Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1036-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) «Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ» բառերով, «Ա. Մանուկյան» բառերը` «Գ. Գասպարյան» բառերով, «Ա. Ասատրյան» բառերը` «Ռ. Գրիգորյան» բառերով, «Ս. Խաչատրյան» բառերը` «Լ. Հակոբյան» բառերով, իսկ «Կրթության և գիտության» բառերը` «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
2) «Արդարադատության նախարարի» բառերից հետո լրացնել «առաջին» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. օգոստոսի 13 Երևան |