ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 մարտի 2018 թվականի N 214-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀԵԼԼՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՀԵԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. մարտի 7 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1. |
6006220000 |
Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ կամ ձեռագործ ներկած |
Տրիկոտաժե գործվածք, ներկած, 100% բամբակի պարունակությամբ |
կգ |
36000 |
Թուրքիա |
60732000 |
2. |
5604100000 |
Ռետինե թելեր և կորդ, մանածագործական նյութերի պատվածքով |
Ռետինե թելերից մանածագործական նյութերի պատվածքով |
կգ |
4000 |
Թուրքիա |
6720000 |
3. |
5604100000 |
Ռետինե թելեր և կորդ, մանածագործական նյութերի պատվածքով, մանածագործական թելեր ներծծված, պատվածքով կամ ռետինե կամ պլաստմասսայե թաղանթ ունեցող |
Ռետինե թելեր, մանածագործական նյութերի պատվածքով, գուլպայի արտադրության համար |
կգ |
4000 |
Չինաստան |
4434000 |
4. |
5402490000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից) |
Սինթետիկ համալիր թելեր գուլպայի արտադրության համար |
կգ |
15000 |
Չինաստան |
16629000 |
5. |
5402310000 |
Սինթետիկ համալիր թելեր նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ոչ ավելի |
Նայլոնից թելեր գուլպայի արտադրության համար |
կգ |
1500 |
Չինաստան |
1500000 |
6. |
5402330000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից) |
Պոլիեթերային թելեր գուլպայի արտադրության համար |
կգ |
14000 |
Չինաստան |
12611400 |
7. |
5402690000 |
Սինթետիկ համալիր թելեր (բացի կարի թելերից ներառյալ 67 դեցիտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ առանձնաթելերը. |
Սինթետիկ էլաստոմերային թելեր գուլպայի արտադրության համար |
կգ |
2000 |
Չինաստան |
3717200 |
8. |
6004100000 |
Տրիկոտաժե քաթաններ` մեքենայագործ, 30 սմ-ից ավելի լայնությամբ, էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ |
Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 5% կամ ավելի պարունակությամբ |
կգ |
26 000 |
Թուրքիա |
42 700 000 |
9. |
5806200000 |
Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային կամ ռետինե թելերի 5 զանգ. % կամ դրանից ավելի պարունակությամբ |
Տրիկոտաժե գործվածք` էլաստոմերային թելերի 100% պարունակությամբ |
կգ |
4 000 |
Թուրքիա |
6 762 000 |
Ընդամենը |
155 805 600 |
(հավելվածը լրաց., փոփ. 01.08.19 N 970-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |