ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի 2019 թվականի N 894-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն « Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2019 թվականի հուլիսի 2-14-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ.հուլիսի 8-ի N 894-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԳՈՄԵԼ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Ա. Սարոյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ (պատվիրակության ղեկավար) |
Հ. Վարտումյան |
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ (դաստիարակ) |
Վ. Գևորգյան |
- Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18-րդ փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ (մարզիչ) |
Ն. Ասատրյան |
- Քվանտ վարժարան, 10 (4) դասարան |
Վ. Բարսեղյան |
- Դավթաշեն վարչական շրջան, N 93 դպրոց, 10ա |
Կ. Գալստյան |
- Մովսես Գորգիսյանի N 158 հիմնական դպրոց |
Ա. Գրիգորյան |
- Ներսես Աշտարակեցու անվան N 1 հիմնական դպրոց, 9ա դասարան |
Հ. Դավթյան |
- Արարատի տարածաշրջանի պետական քոլեջ 1 աստղանիշ կուրս |
Ս. Հովսեփյան |
- Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյանի անվան ավագ դպրոց, 9 ա դասարան |
Հ. Սաֆարյան |
- Քվանտ վարժարան 10 (7) դասարան |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |