ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2019 թվականի N 137-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1456-Ն ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների պարենային ապահովության կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 11-ի N 706 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1456-Ն որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողները պարենային ապահովություն չեն ստանում, իսկ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված դրամական միջոցներն ուղղվում են վերջիններիս իրային ապահովությանը։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի փրկարարական ծառայողների իրային ապահովության կարգը (չափաքանակները) սահմանելու մասին» N 1457-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1456-Ն որոշման N 2 հավելվածի 1.1-ին կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողների իրային ապահովությանն ուղղվող դրամական միջոցները, որպես դրամական փոխհատուցում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից սահմանված համամասնությամբ տրամադրվում են սույն կետում նշված ծառայողներին։»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2019 թ. փետրվարի 26 Երևան
վարչապետՆ. Փաշինյան