ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2020 թվականի N 77-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՍՏԵՂԾՎԱԾ «ՁԻԱՀ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐՔ» ԻՆՖԵԿՑԻՈՆ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, 64–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 18-րդ հոդվածի 1-ին մասը և 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պատկանող` Երևանի «Ավան» համայնքի Աճառյան փողոցի N 2 հասցեում գտնվող` 255 052 603,0 դրամ սկզբնական և 244 420 591,4 դրամ հաշվեկշռային արժեքով 5275.5 քառ. մետր մակերեսով գլխավոր մասնաշենքը, 42.2 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունը, 36.0 քառ. մետր մակերեսով պահակակետը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.618 հեկտար հողամասը հետ վերցնել կազմակերպությունից:
2. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն, պետական գրանցման համարը՝ 286.210.04738) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն):
3. Սահմանել, որ՝
1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
4. Ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցված գույքի հաշվին ձևավորված պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
5. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպել` «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը (պետական գրանցման համարը՝ 273.140.01317):
6. Սահմանել, որ ընկերությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելուց հետո միացած ընկերության իրավունքները և պարտականություններն անցնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել՝
ա. վերակազմավորման կարգը և պայմանները, փոխանցման ակտը,
բ. բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները, կանոնադրական կապիտալի չափը,
գ. ընկերության կանոնադրությունը.
2) ձևավորել ընկերության գործադիր մարմին և վերստուգող հանձնաժողով (վերստուգող).
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել՝
ա. ընկերության պետական գրանցումը,
բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.
4) «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝
ա. հաստատել միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգը և պայմանները, բաժնետոմսերի փոխարկման կարգը, ապահովել դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումն ու կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը,
բ. կազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների և «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության դադարման պետական գրանցումների գործընթացը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՆՈՐՔ» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 30 Երևան |
|