ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2020 թվականի N 208-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Բ. Թունյան-B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելիքսեթյան- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ն. Հարությունյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան-«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,
գ. «Մ. Կարախանյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Մ. Կարախանյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագետ» բառերով.
3) որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Պետրոսյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Կարապետյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. փետրվարի 19 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. փետրվարի 19-ի N 208-Ա որոշման |
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Առաքելյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Բ. Թունյան |
- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Դ. Անանյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
Ն. Երիցյան |
- ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Ս. Մնացականյան |
- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ |
Ն. Հարությունյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության |
Վ. Գասպարյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության |
Ռ. Սուքիասյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Գ. Մելիք-Սահակյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Զ. Խուկեյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ |
Ա. Մանուկյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ք. Բադալյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Կ. Չիլինգարյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Ա. Հարությունյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Վ. Մխիթարյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող |
Մ. Օհանյան |
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |