Գլխավոր տեղեկություն
Համար
N 208-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.02.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2020 թվականի N 208-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Ուսանողության կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման հավելվածի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝

ա. «Բ. Թունյան-B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելիքսեթյան- «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ (համաձայնությամբ)» բառերով,

բ. «Ն. Հարությունյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար» բառերը փոխարինել «Կ. Սարգսյան-«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերով,

գ. «Մ. Կարախանյան-ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ» բառերը փոխարինել «Մ. Կարախանյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագետ» բառերով.

3) որոշման հավելվածի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Մ. Պետրոսյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Լ. Կարապետյան-Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի դոցենտ» բառերով:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. փետրվարի 19

Երևան

 

             

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

փետրվարի 19-ի N 208-Ա

որոշման

   

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

  

Մ. Առաքելյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Բ. Թունյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Դ. Անանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ

Ն. Հարությունյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գլխավոր քարտուղար

Վ. Գասպարյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գլխավոր քարտուղարի տեղակալ

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության

բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության

վարչության պետ

      

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

  

Գ. Մելիք-Սահակյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Զ. Խուկեյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

կառավարման ֆակուլտետի ասպիրանտ

Ա. Մանուկյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ

կուրսի ուսանող

Ք. Բադալյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի

ուսանող

Կ. Չիլինգարյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Հարությունյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական

հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Վ. Մխիթարյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ

կուրսի ուսանող

Մ. Օհանյան

- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի

ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի

ուսանող»:

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան