Գլխավոր տեղեկություն
Համար
N 1494-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 19.10.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2019 թվականի N 1494-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 698-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 698-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Նախարարության նպատակներն են՝

1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի) և տիեզերական ոլորտների հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումը.

2) իր իրավասության սահմաններում ռազմատեխնիկական քաղաքականության իրագործումը, ռազմարդյունաբերության կայուն և նորարարական զարգացումը, հայրենական մրցունակ ռազմական արդյունաբերության ստեղծմանը և զարգացմանը նպաստելը, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի արտահանման խթանման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:».

2) որոշման հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Նախարարության խնդիրներն են՝

1) բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տիեզերական ոլորտների արդյունավետ կառավարումը և համակարգումը, պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումը և ամրապնդումը.».

3) որոշման հավելվածի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-10-րդ ենթակետերով.

«8) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և հաստատման ապահովումը.

9) ռազմարդյունաբերական գործունեության խթանումը.

10) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների պետություն-մասնավոր ընկերակցություն համագործակցության ապահովումը:».

4) որոշման հավելվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետը «կազմակերպման համար» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զենքի արտադրության համար» բառերով.

5) որոշման հավելվածի 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 11-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 17-րդ և 23-րդ ենթակետերը «ինովացիոն տեխնոլոգիաների» բառերից հետո լրացնել «, ռազմարդյունաբերության» բառով, իսկ 10-րդ կետի 3-րդ, 5-րդ, 11-րդ կետի 4-րդ ենթակետերը «բնագավառներում», 11-րդ կետի 3-րդ ենթակետը «բնագավառներին», 11-րդ կետի 2-րդ ենթակետը «ոլորտին», 17-րդ ենթակետը «ոլորտների» և 23-րդ ենթակետը «ոլորտի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ռազմարդյունաբերական» բառերով.

6) որոշման հավելվածի՝

ա. 11-րդ կետի 1-ին ենթակետը «նորարարության ձևավորման խթանման» բառերից հետո լրացնել «ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման» բառերով,

բ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 44-56-րդ ենթակետերով.

«44) ռազմական ապրանքների, գույքի և ծառայությունների գների պետական կարգավորում.

45) ռազմարդյունաբերության ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ղեկավարում՝ հանդես գալով որպես պատվիրատու.

46) ռազմարդյունաբերության ոլորտում գիտական և գիտատեխնիկական արդյունքների պետական հաշվառում.

47) ռազմարդյունաբերական համալիրի բնագավառի մասնագետների վերաբերյալ տեղեկատվական բազայի վարում.

48) ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման վերլուծություն.

49) ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարության իրականացման համար պատասխանատու պետական մարմինների հետ համագործակցություն.

50) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպությունների կայուն գործունեության ապահովում.

51) ռազմարդյունաբերության ոլորտում նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական բազայի ստեղծում.

52) ռազմարդյունաբերության ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ձևավորում և վարում.

53) իր լիազորությունների սահմաններում մասնակցություն միջազգային ռազմատեխնիկական համագործակցության իրականացմանը.

54) ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների ամփոփ ցուցակի վարում.

55) ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների պետական աջակցության ծրագրերի հաստատում.

56) պետական պատվերի կատարման և ռազմական արտադրանքի որակի հսկողության ապահովում:»,

գ. 11-րդ կետի 20-րդ ենթակետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զենքի արտադրության» բառերով,

դ. 11-րդ կետի 21-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«21) նախարարության կողմից տրամադրված, դադարեցված և կասեցված լիցենզիաների, լիցենզիաների ներդիրների և հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում և պահպանում.»,

ե. ուժը կորցրած ճանաչել 11-րդ կետի 42-րդ ենթակետը.

7) որոշման հավելվածի 17-րդ կետից հանել «(առկայության դեպքում)» բառերը.

8) որոշման հավելվածի 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35.Նախարարությանը ենթակա մարմին է Ռազմարդյունաբերության կոմիտեն:»:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան